Մասնակից:Gevorg Ghazaryan/Դիմիտր Մատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Դիմիտր Մատով

Դիմիտր Մատով (բուլղար․՝ Димитър Христов Матов, ), բուլղար բանասեր, լեզվաբան և բանագետ: Մակեդոնյան կոմիտեի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտր Մատովը ծնվել է 1864 թվականի մայիսի 15-ին Վելես քաղաքում` վաճառականների ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, որտեղ ավարտել է եռամյա ուսումնարանը: 1878 թվականին կրթությունը շարունակելու համար տեղափոխվել է Ռուսաստան և ընդունվել Նիկոլայի գիմնազիայի երկրորդ դասարան:

1882 թվականի սեպտեմբերին ընդունվել է Խարկովի առաջին գիմնազիա: Գիմնազիան ավարտել է 1884 թվականին և ընդունվել Խարկովի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, որտեղ լսել է Մարին Դրինովի և Ալեքսանդր Պոտեբնյայի դասախոսությունները:

Սերբ-բուլղարական պատերազմի մեկնարկից հետո 1886 թվականին ուղևորվել է Սոֆիա՝ ուսանողական լեգեոն ընդունվելու համար: 1888 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի առաջին կուրսը և ուղևորվել Հյուսիսային Մակեդոնիա: Այդ տարի դարձել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի գիմնազիայի բուլղարերենի ուսուցիչ: 1889 թվականին 1889 թվականին ստացել է գիտական թեկնածուական աստիճան: 1890 թվականին տեղափոխվել է Վիեննա, որտեղ լսել է Ռուդոլֆ Մերինգերի դասախությունները և աշխատել Իգտնատի Յավիչի սլավոնական սեմինարիայում, իսկ հաջորդ տարի եղել է Լայպցիգում:

1892 թվականին վերադարձել է Բուլղարիայի: Սոֆիայում Մատովը տղամարդկանց գիմնազիայում եղել է բուլղարերենի ուսուցիչ: 1892 թվականից մինչև 1895 թվականն Իվան Շիշմանովի հետ միասին եղել է «Բանագիտության, գիտության և գրականության հավաքածուի» խմբագիր:

Դիմիտր Մատովը մահացել է 1896 թվականի սեպտեմբերի 15-ին Դրեզդենում՝ 32 տարեկան հասակում[2][3]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանասիրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանագիտական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нави (1889)
  • Приказката за правината и кривината (1893)
  • Бележки върху българската словесност, 1. Песента за слънчовата женитба (1894)
  • Невярна Груйовица. Баладен мотив за нашата народна поезия (1894)
  • Верзиуоловото коло и навите (1895)
  • Епосът ли е най-старият род поезия? (1895)

Մակեդոնական հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сръбско-българската етнографска препирня пред науката. От Д. М. С., 1893, с. 5.
  2. Енциклопедия България, том 4, Издателство на БАН, София, 1984, стр. 104.
  3. Николов, Борис. Й. Вътрешна Македоно-Одринска Революционна Организация. Войводи и ръководители (1893-1934). Биографично-библиографски справочник, София, 2001, стр. 100 - 101.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арнаудов, Михаил. Научното дело на Димитър Матов, в: Очерци по българския фолклор, том 1, София, 1969.
  • Вакарелски, Христо. Етнография на България, София, 1972, стр. 62 - 64.
  • Динеков, Петър. Български фолклор, София, 1972, стр. 130 - 131.
  • Милетич, Любомир. Димитър Матов, в: Български преглед, №11, 1896.
  • Шишманов, Иван. Д. Д. Матов, в: Български преглед, №9, 1896.


Կատեգորիա:Բուլղարացի ազգագրագետներ Կատեգորիա:Վիեննայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Բուլղարացի լեզվաբաններ Կատեգորիա:Բուլղարացի բանասերներ