Մասնակից:Gevorg Ghazaryan/Բիդհան Չանդրա Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Բիդհան Չանդրա Ռոյ
 

Բիդհան Չանդրա Ռոյ (բենգալերեն՝ বিধানচন্দ্র রায়, անգլ.՝ Bidhan Chandra Roy, ), հնդիկ և արևմտաբենգալացի ականավոր քաղաքական և պետական գործիչ։ Արևմտյան Բենգալիայի երկրորդ շեֆ-նախարար (1948-1962)։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ Հնդկաստանում դիմադրության շարժման ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիդհան Չանդրա Ռոյը ծնվել է 1882 թվականի հուլիսի 1-ին Բանկիպուրում, Բրիտանական Հնդկաստան[1]։ Ընտանիքում եղել է հինգ երեխաներից կրտսերը, մայրը մահացել է, երբ նա 14 տարեկան էր[2]։ Ավարտել է Կալկաթայի հնդիուիստական քոլեջը, իսկ հետո՝ Պատնա քոլեջ՝ մաթեմատիկայի ոլորտում գերազանցությամբ։ Այնուհետև սովորել է Բենգալական ինժեներական ուսումնարանում և Կալկաթայի համալսարանի բժշկական քոլեջում, որտեղ ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[3][4]։

Ստաժավորվել է Մեծ Բրիտանիայում։ Եղել է Միացյալ Թագավորության թագավորական քոլեջների բժիշկների հասարակության (անգլ.՝ Membership of the Royal Colleges of Physicians of the United Kingdom) և Թագավորական քոլեջների վիրաբույժների եղբայրության (անգլ.՝ Fellowship of the Royal Colleges of Surgeons) անդամ։

1925 թվականից սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1928 թվականին ընտրվել է Հնդկական ազգային կոնգրեսի համահնդկական կոմիտե։ 1930 թվականից Կոնգրեսի բանվորական կոմիտեի անդամ է: Ռոյը կոմիտեի այլ անդամների հետ ձերբակալվել է 1930 թվականի օգոստոսի 26-ին և բանտարկվել Կենտրոնական բանտում, սակայն 1 տարի անց՝ 1931 թվականին, ազատ է արձակվել։

Մասնակցել է «Դո՜ւրս Հնդկաստանից» քաղաքացիական մասսայական անհնազանդության արշավի, որն սկսել է Բրիտանական Հնդկաստանում 1942 թվականի օգոստոսին։

Կուսակցության համագումարը Ռոյին առաջարկել էր Բենգալիայի գլխավոր նախարարի պաշտոնը։

14 տարվա ընթացում որպես Հնդկական ազգային կոնգրես կուսակցության թեկնածու 1948 թվականից մինչև 1962 թվականը եղել է Արևմտյան Բենգալիայի շեֆ-նախարար։ Նրան հաճախ համարում են Արևմտյան Բենգալիայի մեծագույն ճարտարապետներից մեկը[5], քանի որ, բացի քաղաքականությամբ զբաղվելուց, նա հիմնել է Հնդկաստանի հինգ խոշոր քաղաք։

Բիդհան Չանդրա Ռոյը մահացել է 1962 թվականի հուլիսի 1-ին Կալկաթայում՝ 80 տարեկան հասակում։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականի փետրվարի 4-ին արժանացել է Հնդկաստանի ամենաբարձր քաղաքացիական մրցանակի՝ Բհարատ Ռատնա[6]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկաստանում յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին՝ նրա ծննդի և մահվան օրը, նշվում է Բժիշկների ազգային օրը։
  • 1976 թվականին սահմանվել է Բիդհան Չանդրա Ռոյի անվան ազգային մրցանակը՝ բժշկության, քաղաքականության, գիտության, փիլիսոփայության, գրականության և արվեստի ոլորտում աշխատանքի համար։
  • Նրա անունով 1967 թվականին Նյու Դելիում հիմնվել է հուշային գրադարան և ընթերցադահլիճ։
  • Բիդհան Չանդրա Ռոյի անձնական փաստաթղթերն այժմ պահպանվում են Նյու Դելիի Ներուի հուշային թանգարանում և գրադարանում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://books.google.com/books?id=0OeXw4AYVusC&pg=PA16. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Biography of Bharat Ratna "Dr. Bidhan Chandra Roy" complete biography for Class 10, Class 12 and Graduation and other classes». eVirtualGuru. փետրվարի 1, 2018. Վերցված է սեպտեմբերի 1, 2018-ին.
  3. «Remembering Dr Bidhan Chandra Roy: Facts about the doctor who dedicated his life to the profession of medicine». India Today. հուլիսի 1, 2017.
  4. Thomas, K.P. (1955). Dr. B. C. Roy (PDF). Calcutta: Atulya Ghosh, West Bengal Pradesh Congress Committee. Արխիվացված է օրիգինալից (PDF) սեպտեմբերի 2, 2018-ին. Վերցված է սեպտեմբերի 1, 2018-ին.
  5. Kalra, R. N. (հուլիսի 3, 2011). «A doctor par excellence». The Hindu. ISSN 0971-751X. Վերցված է օգոստոսի 27, 2018-ին.
  6. Dr Bidhan Chandra Roy: Vision for young India – The 15 'Gods' India draws inspiration from Արխիվացված 26 Նոյեմբեր 2009 Wayback Machine. News.in.msn.com (20 November 2009). Retrieved on 9 October 2013.
  7. «India's Iconic Doctor: Dr. Bidhan Chandra Roy| DailyRounds». www.dailyrounds.org. Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 26, 2018-ին. Վերցված է օգոստոսի 26, 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Անկախության ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ