Մասնակից:Gevorg Ghazaryan/Արկո ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Արկո ամրոց
իտալ.՝ Castello di Arco
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Արկո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Վարչական միավորՏրենտինո Ալտո Ադիջե
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված11-րդ դարի սկիզբ
Ընթացիկ վիճակՀամայնքային սեփականություն, ավերակներ

Արկո ամրոց (իտալ.՝ Castello di Arco), միջնադարյան ամրոց Արկո քաղաքում բարձր ժայռի վրա, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիայի հյուսիս[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդա լճից հյուսիս գտնվող բարձր ժայռի վրա առաջին ամրությունները հայտնվել են մոտ 1000 թվականին: Նրանց տիրապետող ազնվականները հայտնի են դարձել որպես Արկոյի տոհմի սյունակ։

Ամրոցը բազմիցս պաշարվել է, բայց ոչ մի անգամ չի գրավել։ Արդյունքում բերդը ձեռք է բերել անառիկ ամրության համբավ։

1349 թվականին Տրենտոյի եպիսկոպոսը աքսորել է Արկոյի ընտանիքի ներկայացուցիչներին տոհմական դղյակից և այն հանձնել Ֆեոդ սեռ Սկալիգերին։ Սակայն տեղի բնակիչների խռովությունից հետո բերդը կրկին վերադարձվել է նախկին տերերի սեփականությանը՝ ի դեմս Կոմս Նիկոլո դե Արկոյի։

Արկո ամրոցի տեսարանները Ալբրեհտ Դրյուրերի կտավի վրա

1495 թվականին Արկո ամրոցի տեսարանները տեղ են գտել հայտնի նկարիչ Ալբրեհտ Դրյուրերի կտավի վրա:

1954 թվականին ուժեղ հրդեհը մեծ վնաս է տվել գլխավոր կառույցներին:

1579 թվականին կայսր Ֆերդինանդ II-ը, միաժամանակ լինելով Տիրոլի դուքսը, Արկոյի կոմսերին արտաքսել է ամրոցից և այնտեղ թողել իր զինվորների կայազորը:

1614 թվականին Արկոյի կոմսերն իրենց ճանաչել են կայսրի վասալներին և կարողացել են վերադարձել ամրոցի տիրապետությունը:

1665 թվականին սկսվել է ամրոցի լուրջ վերանորոգում:

1680 թվականին կայսր Լեոպոլդ I-ը Արկոյի կոմսերին վերջնականապես արտաքսել է ամրոցից:

18-րդ դարում ամրոցն անկում է ապրել և կառույցների մեծ մասն ավերակների են վերածվել:

1927 թվականին կոմսուհի Ջովաննի դե Արկոն գնել է ամրոցի տարածքը և դարձել նրա միակ տիրուհին:

1982 թվականին ամրոցի ավերակները ձեռք են բերել Արկոյի համայնքային կառավարությունը և թանգարան ստեղծել:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Italy This Way website. Retrieved 2011-05-29.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gemeinde von Arco (Hrsg.): Führer für die Burg von Arco. o.A.
  • Daniele Lorenzi: Burgen und Schlösser im Trentino und in Südtirol. Mailand o.A.
  • Roberto Donati: Schlösser des Trentino und Südtirols. Narni 1977
  • Gian Maria Ferretto, Partita a scacchi con Dante Alighieri, Esegesi del gioco degli scacchi e lettura degli affreschi del Castello di Arco, Treviso, Edizioni G.M.F., 2009.

Կատեգորիա:Դղյակներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի տեսարժան վայրեր Կատեգորիա:Իտալիայի պալատներ