Մասնակից:Gevorg Ghazaryan/Աննա Գաբրիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gevorg Ghazaryan/Աննա Գաբրիել
 

Աննա Գաբրիել Սաբատե (իսպ.՝ Anna Gabriel Sabaté, ), կատալոնացի ձախ քաղաքական գործիչ, սոցիալական մանկավարժ, իրավունքի ադյունկտ: Հակակապիտալիզմի և Կատալոնիայի անկախության շարժման կողմնակից է։ 2003-2011 թվականներին եղել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, 2015-2017 թվականներին «Ժողովրդական միասնության թեկնածու» (որի կազմում ընդգրկվել է 2002 թվականից) կուսակցությունից եղել է Կատալոնիայի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գաբրիելը ծնվել է 1975 թվականին Սալյենտում՝ հանքափորների ընտանիքում։ Աննայի հայրը՝ Մինաս դե Ռիոտինտոն, Ուելվա պրովինցիայի Մինաս դե Ռիոտինտոյից տեղափոխվել է Կատալոնիա, որտեղ աշխատանքի է տեղավորվել հանքում: Աննայի մայրը ծնվել է հանքափորերի ընտանիքում, որոնք ծնունդով Մուրսիայից էին և ընդգրկված էին Կատալոնիայի Միավորված սոցիալիստական կուսակցությունում: Աննայի պապն ու նախապապը աշխատանքի ազգային կոնֆեդերացիայի անդամ են եղել[3][4]։

Աննա Գաբրիելը սոցիալական մանկավարժության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, ստացել է նաև իրավաբանական կրթություն: Բարսելոնայի ինքնավար համալսարանում աստացել է MBA-ն աշխատանքային իրավունքի ոլորտում, որտեղ նա նաև դասավանդել է պետության և իրավունքի պատմություն[5][6][7]:

Գաբրիելը քաղաքական գործունեությամբ զբաղվել է 16տարեկանից, եղել է տեղի հակաֆաշիստական կազմակերպությոան կազմում։ Ուսումն ավարտելուց հետո մունիցիպալ մակարդակում տարբեր իշխանական մարմիններում աշխատել է որպես մանկավարժ և մասնակցել Կատալոներեն լեզվի ասոցիացիայի համակարգող մարմնի հաստատմանը: 2002 թվականին միացել է «Ժողովրդական միասնության թեկնածության» աշխատանքներին և ընդգրկվել Սալյենտի կուսակցության հիմնադիր խմբում: 2003 թվականին Աննա Գաբրիելն ընտրվել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, «Ժողովրդական միասնության թեկնածու» կուսակցությունից մասնակցել է 2007 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև մինչև 2011 թվականը եղել է ընդդիմության խորհրդական: 2012 թվականին Աննա Գաբրիելը մասնակցել Է Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին, սակայն պարտություն է կրել: 2013-2015 թվականներին աշխատել է «Ժողովրդական միասնության թեկնածության» խորհրդարանական խմբի շտաբում որպես համակարգող[8][9][10]։

2016 թվականի հունվարի 10-ին Աննա Գաբրիելն իր կուսակցության անունից Կատալոնիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահի պաշտոնում Կառլես Պուչդեմոնի թեկնածության շուրջ և քվեարկել նրա նշանակման օգտին: 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Աննա Գաբրիելը ներկա է գտնվել Կատալոնիայի խորհրդարանում Կատալոնիայի հանրապետության հռչակման հարցով քվեարկությանը[11]:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին Իսպանիայի Գերագույն դատարանը գործ է հարուցել Աննա Գաբրիելի դեմ՝ խռովությանը մասնակցելու մեղադրանքով։ Դատավոր Պաբլո Լյարենան Աննա Գաբրիելին կանչել է 2018 թվականի փետրվարի 21-ին իր գործով ցուցմունք տալու օրակարգով, սակայն դրանից մի քանի օր առաջ, վախենալով Իսպանիայում դատական հետապնդումից, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ լքելով երկիրը և հաստատվելով Ժնևում: Իսպանիայի տարածքում հետախուզման է հայտարարվել 2018 թվականի փետրվարի 23-ին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Separatist from Catalonia seeks Swiss advice»։ SWI swissinfo.ch (անգլերեն)։ Վերցված է 2018-02-19 
  2. Burgen Stephen (2017-12-23)։ «Catalonia’s hopes for peace stall as further wave of arrests feared»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-02-19 
  3. «Anna Gabriel no anirà a declarar al Suprem perquè considera que no tindria un judici just»։ Ara.cat (կատալաներեն)։ Վերցված է 2018-02-20 
  4. «La séparatiste Anna Gabriel reste en Suisse et fuit la justice espagnole»։ rts.ch (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-20 
  5. «Why the referendum on Catalan independence is illegal»։ The Economist (անգլերեն)։ սեպտեմբերի 26, 2017 
  6. «How to Stage an Illegal Referendum»։ Bloomberg.com։ սեպտեմբերի 20, 2017 
  7. Alandete David (հոկտեմբերի 10, 2017)։ «Independence in Catalonia – now what?»։ El País (անգլերեն) 
  8. Giles Ciaran, Parra Aritz (հոկտեմբերի 17, 2017)։ «Spain: Top court officially rules Catalan referendum illegal»։ Chicago Tribune։ Վերցված է հոկտեմբերի 20, 2017 
  9. «El gobierno de Cataluña convocó para el 1 de octubre el referéndum de autodeterminación»։ Infobae (es-LA)։ սեպտեմբերի 6, 2017։ Վերցված է հոկտեմբերի 20, 2017 
  10. Jones Sam (սեպտեմբերի 6, 2017)։ «Catalonia to hold independence vote despite anger in Madrid»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 16, 2017 
  11. «El juez Pablo Llarena procesa por un delito de rebelión a 13 de los investigados en la causa por el proceso secesionista de Cataluña»։ Poder Judicial España։ մարտի 21, 2018 
  12. «Ley Orgánica 10/1995, de 23 de noviembre, del Código Penal»։ Boletin Oficial del Estado España։ մարտի 21, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Կատալոնացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի ֆեմինիստներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Բարսելոնա քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Կատալոնիայի անկախության համար շարժում Կատեգորիա:Իսպանացի մանկավարժներ