Մասնակից:Flora Karapetyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նմանատիպ նիշ

Ընդհանրության քվանտոր (նշանակում են՝ , ∀), պայման է, որը ճշմարիտ է նշված բոլոր տարրերի համար, ի տարբերություն գոյության քվանտորի, երբ պայմանը ճշմարիտ է միայն նշված բազմության որոշ՝ առանձին տարրերի համար: Այս քվանտորը ձևականորեն օգտագործվում է նշելու համար, որ բազմությունն ամբողջությամբ գտնվում է նշված նախադրյալի ճշմարտության տիրույթում: Այն կարդացվում է որպես «բոլորի համար ...», «յուրաքանչյուրի համար ...», «ցանկացածի համար ...» կամ «բոլորը ...», «յուրաքանչյուրը ...», «ցանկացած ...»[1]:

Ընդհանրության քվանտոր, մի ասույթ է, որի օգնությամբ ձևակերպվում է այն պնդումը, որ ինչ-որ տրամաբանական արտահայտություն ճիշտ է ամեն ինչի համար, կամ գոնե որոշման տիրույթի համար, որի մեջ իմաստ ունի այս արտահայտությունը: Օգտագործվում է նախադրյալի և տրամաբանական դատողության մեջ:

Կարդացման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

արտահայտությունը կարդացվում է այսպես․

  • X բազմության x (ցանկացած, յուրաքանչյուր) արժեքի համար P(x) (դատողություն) պնդումը ճշմարիտ է.
  • X բազմության յուրաքանչյուր (ցանկացած, յուրաքանչյուր) x տարր (որտեղ X-ը x փոփոխականի արժեքների բազմություն է) օժտված է P(x) հատկությամբ․
  • ինչ էլ որ լինի, x արժեքը X բազմությունից, P(x)–ը ճշմարիտ է:

Մեկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտորների Փիրսի տեսության մեջ քվանտորները մեկնաբանվում են որպես տրամաբանական ֆունկցիայի տարբերակ: Գոյության քվանտորը հնարավորություն է տալիս խոսակցին խոսքի տիեզերքում ընտրելու օբյեկտը, մինչդեռ ընդհանրության քվանտորը ընտրության այնպիսի գործառույթ է տալիս նրան, ում կատարվել է այս հայտարարությունը (մեկնաբանողը):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրության քվանտորի նշանը՝ , ներդրվել է Գերհարդ Գենցենի կողմից 1935 թվականին, գոյության քվանտորի՝ , նշանի նմանությամբ, որը ներկայացվել է Ջուզեպպե Պեանոյի կողմից 1897 թվականին։

Այս տեսությունը ավելի վաղ առաջարկվել էր Begriffsschrift (Հասկացությունների հաշվարկ) գրքում ՝ (1879 թվականին) Գոտլոբ Ֆրեժի կողմից:

Կոդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆեմա անվանում Յունիկոդ HTML мнемоника LaTeX
բոլորի համար U+2200 ∀ &#forall; \forall

Գործնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաակկո Հինտիկի խաղային-տեսական իմաստաբանության մեջ ընդհանրության քվանտորը կոչվում է «Աբելարդ», իսկ գոյության քվանտորը՝ «Էլոիզ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {{cite web}}: Empty citation (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клини С. К. Введение в метаматематику, пер. с англ., М., 1957, с. 72—80, 130—138
  • Колмогоров А. Н., Драгалин А. Г. Математическая логика. Изд. 3-е, стереотипное. — М.: КомКнига, 2006. — 240 с.
  • Новиков П. С. Элементы математической логики. — М.: Наука, 1973. — 400 с.
  • Чёрч А. Введение в математическую логику, пер. с англ., т. 1, М., 1960, с. 42—48.