Մասնակից:Fizmelkvar/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի մագնիսոլորտի մագնիսական դաշտի գծերի ցուցադրում

Մագնիսոլորտ, տիեզերքի տիրույթ աստղագիտական մարմնի շուրջ, որում լիցքավորված մասնիկները կառավարվում են կամ ենթարկվում այդ մարմնի մագնիսական դաշտի ազդեցությանը[1][2]: Դա կարող է առաջանալ այնպիսի մոլորակների կողմից, որոնք ունեն ակտիվ տաք երկաթ և նիկել կամ մետաղական միջուկներ, որոնց շարժումը ստեղծում է մոլորակային մագնիսական դաշտ, սակայն այդպիսի դաշտեր նույնպես հանդիպում են աստղերում, շնորհիվ պլազմայի փոխազդեցության: Մոլորակային մարմինների մոտ տիեզերական միջավայրում, մագնիսական դաշտը հիշեցնում է մագնիսական դիպոլ: Բացի դրանից, դաշտի գծերը կարող են զգալիորեն աղավաղվել էլեկտրահաղորդիչ պլազմայի հոսքի շնորհիվ, որը ճառագայթվում է Արեգակի կամ մոտակա աստղի կողմից: Օրինակ, արեգակնային քամին[3][4]: Մոլորակները, որոնք ունեն Երկրի նման ակտիվ մագնիսոլորտներ, ընդունակ են մեղմացնելու և արգելափակելու արեգակնային և տիեզերական ճառագայթների ազդեցությունը, ինչպես նաև կենդանի օրգանիզմներին պաշտպանում են վնասակար և վտանգավոր հետևանքներից: Սա ուսումնասիրվում է մասնագիտացված գիտական առարկաների՝ պլազմայի ֆիզիկայի, տիեզերական ֆիզիկայի և աէրոնոմիայի շրջանակներում:

Կառուցվածք և վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսոլորտը կախված է մի քանի փոփոխականներից. աստղագիտական մարմնի տեսակից, պլազմայի և իմպուլսի աղբյուրների բնույթից, մարմնի պտտման պարբերությունից, առանցքի բնույթից, որի շուրջը պտտվում է մարմինը, մագնիսական դիպոլի առանցքից և արեգակնային քամու հոսքի մեծությունից ու ուղղությունից: Մոլորակային հեռավորությունը, որտեղ մագնիսոլորտը կարող է դիմակայել արեգակնային քամու ճնշմանը, կոչվում է Չապման - Ֆերարո (Chapman–Ferraro) հեռավորություն: Սա օգտակար է մոդելավորել բանաձևով, որտեղ ներկայացնում է մոլորակի շառավիղը, ներկայացնում է մագնիսական դաշտը մոլորակի մակերևույթի վրա՝ հասարակածում և ներկայացնում է արեգակնային քամու արագությունը.

Մագնիսոլորտը դասակարգվում է որպես «ներքին», եթե , կամ երբ արեգակնային քամու հոսքի հիմնական հակազդեցությունը մարմնի մագնիսական դաշտն է: Մերկուրին, Երկիրը, Յուպիտերը, Գանիմեդը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, օրինակի համար, ներքին մագնիսոլորտների նմուշներ են: Մագնիսոլորտը դասակարգվում է որպես «մակածված», եթե կամ երբ արեգակնային քամին չի հակազդվուն մարմնի մագնիսական դաշտի կողմից: Այս դեպքում արեգակնային քամին փոխազդում է մոլորակի մթնոլորտի կամ իոնոլորտի հետ (կամ մոլորակի մակերևույթի հետ, եթե մոլորակը մթնոլորտ չունի): Վեներան ունի մակածված մագնիսական դաշտ, որը նշանակում է, քանի որ Վեներան չունի ներքին դինամիկ ազդեցություն, ապա մագնիսական դաշտը ներկա է միայն այն պատճառով, որ այն ձևավորվում է արեգակնային քամու և Վեներայի ֆիզիկական խոչընդոտի փոխազդեցության շնորհիվ: Երբ , և՛ մոլորակը և՛ իր մագնիսական դաշտն աջակցում են միմյանց: Հնարավոր է, որ Մարսն այս տեսակի մեջ է[5]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվածային ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվածային ալիքը ձևավորում է մագնիսոլորտի ամենաարտաքին շերտը. սահմանը մագնիսոլորտի և շրջակա միջավայրի միջև: Աստղերի համար սա սովորաբար աստղային քամու և միջաստղային միջավայրի սահմանն է. մոլորակների համար, արեգակնային քամու արագությունը նվազում է հենց այն մոտենում է մագնիսդադարին [6]:

Մագնիսշերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսշերտը մագնիսոլորտի տիրույթ է, որը գտնվում է հարվածային ալիքի և մագնիսդադարի միջև: Այն հիմնականում ձևավորվում է բախման ենթաևկված արեգակնային քամուց, չնայած այն պարունակում է քիչ քանակությամբ պլազմա մագնիսոլորտից[7]:Դա մեծ էներգիայով օժտված մասնիկների հոսքի տիրույթ է, որտեղ մագնիսական դաշտի մեծությունը և ուղղությունը փոփոխվում է քաոսայնորեն: Սա առաջանում է արեգակնային քամու գազի շնորհիվ, որը արդյունավետորեն ենթարկվում է ջերմացման: Դա գործում է որպես բարձ, որը փոխանցում է արեգակնային քամու հոսքից և մարմնի մագնիսական դաշտից առաջացած ճնշումը[8]:

Մագնիսդադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսդադարը մագնիսոլորտի մի տիրույթ է, որտեղ մոլորակի մագնիսական դաշտի ճնշումը հավասարակշռվել է արեգակնային քամու ճնշմամբ[9]: Դա մագնիսշերտի հարվածային արեգակնային քամու միացումն է մարմնի մագնիսական դաշտի և մագնիսոլորտի պլազմայի հետ: Քանի որ այս միացման երկու կողմերը պարունակում են մագնիսացված պլազմա, հետևաբար նրանց փոխազդեցությունը բարդ է: Մագնիսդադարի կառուցվածքը կախված է պլազմայի մախի թվից և բետայից, ինչպես նաև մագնիսական դաշտից[10]: Մագնիսդադարը փոխում է չափը և ձևը հենց որ արեգակնային քամու ճնշումը տատանվում է[11]:

Մագնիսգես[խմբագրել | խմբագրել կոդը]

Magnetotail[edit source][խմբագրել | խմբագրել կոդը]

Opposite the compressed magnetic field is the magnetotail, where the magnetosphere extends far beyond the astronomical object. It contains two lobes, referred to as the northern and southern tail lobes. Magnetic field lines in the northern tail lobe point towards the object while those in the southern tail lobe point away. The tail lobes are almost empty, with few charged particles opposing the flow of the solar wind. The two lobes are separated by a plasma sheet, an area where the magnetic field is weaker, and the density of charged particles is higher.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Magnetospheres». NASA Science. NASA.
  2. Ratcliffe, John Ashworth (1972). An Introduction to the Ionosphere and Magnetosphere. CUP Archive. ISBN 9780521083416.
  3. «Ionosphere and magnetosphere». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2012.
  4. Van Allen, James Alfred (2004). Origins of Magnetospheric Physics. Iowa City, Iowa USA: University of Iowa Press. ISBN 9780877459217. OCLC 646887856.
  5. Blanc, M.; Kallenbach, R.; Erkaev, N.V. (2005). «Solar System Magnetospheres». Space Science Reviews (116): 227–298. Bibcode:2005SSRv..116..227B. doi:10.1007/s11214-005-1958-y.
  6. Sparavigna, A.C.; Marazzato, R. (10 May 2010). «Observing stellar bow shocks» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Paschmann, G.; Schwartz, S.J.; Escoubet, C.P.; Haaland, S., eds. (2005). «Outer Magnetospheric Boundaries: Cluster Results» (PDF). Space Science Reviews. Dordrecht, The Netherlands: Springer. 118 (1–4). doi:10.1007/1-4020-4582-4. ISBN 1-4020-3488-1.
  8. Van Allen, James Alfred (2004). Origins of Magnetospheric Physics. Iowa City, Iowa USA: University of Iowa Press. ISBN 9780877459217. OCLC 646887856.
  9. «Ionosphere and magnetosphere». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2012.
  10. Russell, C.T. (1990). «The Magnetopause». Physics of Magnetic Flux Ropes. Washington, D.C., USA: American Geophysical Union: 439–453.
  11. «The Magnetopause». NASA.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]