Մասնակից:Emptyfear/օրինակ2
- Կարգ - Վարդածաղկավորներ, ընտանիք - Վարդազգիներ, ցեղ - Մասրենի, տեսակ - Մասրենի վրացական Հայաստանի դենդրոֆլորա, հատոր 1, էջ 403
Մասնակից | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Rosa iberica
|
Մասրենի վրացական (լատին․՝ Rosa iberica Stev.), վարդազգիների ընտանիքի, մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևաթափ թուփ է՝ 0,5 —1,5 մ բարձրությամբ, երբեմն աճում է գետնատարած: Փշերը բավականին խոշոր են, ծռմռված կամ կեռիկանման: Տերևիկները 5—7 (հազվադեպ 9) հատ են, կլորավուն կամ ձվաձև, հիմքում սեղմված կամ կլորավուն, սուր սղոցաատամնաեզր: Ծաղիկները սովորաբար միայնակ են, հազվադեպ 2—3-ական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն: Բաժակաթերթիկները հասունացած հիպանթիումի վրա չռված են, գագաթում բլթակավոր, գծանման, պտղաբերման ժամանակ թափվում են: Հասուն հիպանթիումը ձվաձև է կամ գնդաձև, հարթ կամ թեթևակի խոզանով ծածկված:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Փոքր Ասիայում, Թուրքիայում: Հայաստանում հանդիպում է Ապարանում, Արարատյան դաշտում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում, 900—2000 մետր բարձրություններում, քարքարոտ լանջերում:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժեքավոր պատվաստակալ է: Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 —32: