Մասնակից:DoctorLia/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քթի ճարպ, քսուք/յուղ, մարդու քթի մակերեսից հեռացող: Քթի արտաքին մասի կողմնային ծալքի ծակոտիները(որտեղ քիթը միանում է դեմքին) ստեղծում և պահպանում են ավելի շատ յուղ և ճարպ, քան մարդու մարմնի այլ հատվածների ծակոտիները, այն փոքր քանակությամբ ճարպի կամ յուղի մատչելի աղբյուր է:

Քիմիական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի ճարպը արտադրվում է ճարպագեղձերով, այն ունի բարդ կազմություն, որով տարբերվում է վերնամաշկի լիպիդներից, որոնք հայտնաբերվել են մարդու մարմնի ցանկացած մասում, օրինակ՝ սկվալենը և մոմի եթերները հայտնաբերվում են միայն ճարպի մեջ: Տրիգլիցերիդները և ճարպաթթուները, միասին վերցրած, կազմում են գերակշռող մեծամասնությունը(57,5%), որին հաջորդում են մոմի եթերները(26%) և սկվալենը (12%): Ամենաքիչ լիպիդը խոլեստերինն է, որն իր էսթերներով կազմում է ընդհանուր լիպիդների 4,5%-ը[1]։

Այլ կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդվում է, որ քթի ճարպային արտազատուկը երկարակեցությանն է նպաստում: Այն կարելի է օգտագործել օպտիկական մակերեսների քերծվածքները նվազագույնի հասցնելու համար, օրինակ՝ լուսանկարչական նեգատիվները մաքրելիս[1]: Աստղադիտարանը պնդում է, որ քթի ճարպային արտազատուկն օգտագործվել է աստղադիտակներում լույսի անդրադարձումները նվազեցնելու համար, նախքան վակուումային հակառեֆլեկտիվ ծածկույթների ստեղծումը[2]։ Հակառեֆլեկտիվ հատկությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ քթի յուղը լցնում է փոքր ճեղքերն ու քերծվածքները և ձևավորում է հարթ, փայլեցված մակերես։ Նույն ազդեցությունն է թողնում փոքր-ինչ մաշված մետաղադրամների վրա՝ ակնհայտ մաշվածության աստիճանը բարելավելով[3]։

Քթի ճարպային արտազատուկը հաճախ կիրատվում է որպես ձկնորսական լաստանավերի քսանյութ[4] [5]։ Այն ունի նաև մեղմ հակափրփրեցնող հատկություն և կարող է օգտագործվել նոր թափված գարեջրի կամ զովացուցիչ ըմպելիքների հետքի անցկացման նպատակով: Քթի ճարպային արտազատուկն մատով վերցնելն, այնուհետև փրփուրին դիպչելը կամ խառնելը հանգեցնում է նրան, որ այն արագորեն լուծվում է[6]։

Ավանդական բժշկության գրքում առաջարկվում է օգտագործել այն ճաքճքված շուրթերի համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 photonotes.org
  2. Zirin, Harold. Astrophysics of the Sun, Cambridge University Press (1988), p. 34
  3. pcgs.com
  4. McNally, Tom (1997). The complete Book Of Fly Fishing. P 20: McGraw-Hill. ISBN 9780070456389.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  5. Hartley, J.R.; Russell, Michael (1992). Fly Fishing, Memories of Angling Days, by J.R. Hartley. London: Stanley Paul. ISBN 9780091751920.
  6. Bernstein, Joshua M. "Why Does Nose Grease Tame Beer Foam?" CHOW, April 3, 2008. Retrieved November 21, 2014. Արխիվացված Նոյեմբեր 29, 2014 Wayback Machine
  7. Tkac, Deborah (1990). The Doctor's Book of Home Remedies: Thousands of Tips and Techniques Anyone Can Use to Heal Everyday Health Problems (Hardcover). Rodale. էջ 134. ISBN 0-87857-873-0.

Կատեգորիա:Քիթ Կատեգորիա:Ոչ նավթային հիմքով քսուքներ Կատեգորիա:Ճարպեր