Մասնակից:Arusyakk.nakhshkaryann20032412/Իմ աղջիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arusyakk.nakhshkaryann20032412/Իմ աղջիկը
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՄելոդրամա,
Կատակերգություն
Թվական1991
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀովարդ Զիֆֆ
ԵրաժշտությունՋյեմս Նյուտոն Հովարդ
ԿինոընկերությունColumbia Pictures
Շահույթ$ 15 000 000
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=OOzZiprF2KM

Իմ աղջիկը(անգլ.՝ My Girl) 1991 թվ.-ին նկարահանված կոմեդիկ դրամա է 11-ամյա աղջկա մասին: Դերակատարներն են Դեն Էյքրոյդը, Ջեյմի Լին, Աննա Կլամսկին: Սցենարի հեղինակն է Լորիս Էլուենին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փենսիլվանիայում` Մադիսոնում: Վելդա Սալտենֆուսը 11-ամյա մելանխոլիկ տղայական բնավորությամբ երեխա է: Նրա հայրը` Հարրին, ծանրաշարժ այրի է, ով չի հասկանում դստերը, հետևաբար` արհամարհում է նրան: Նրա մասնագիտությունն է հուղարկավորությունների կազմակերպումը, մահվան բյուրոյի ղեկավորումը: Սրա պատճառով էլ Վեյդիի մոտ առաջացել էր հիվանդագին մոլագարություն մահվան նկամամբ: Վեյդան համարում էր, որ ինքն էր սպանել մորը, որովհետև մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ: Նա միշտ ձգտում էր գնալ իր հիվանդ տատիկի մոտ, ով տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ: Հարրիի եղբայրը Ֆիլը, ով ապրում էր իրենց հարևանությամբ ձգտում էր օգնել ընտանիքին: Վեյդիին հաճախ էին աղջիկները զայրացնում, որովհետև նրա լավագույն ընկերը` Թոմ Ջ. Սեննեթը, տղա էր և երեխաների շրջանում այնքան էլ հայտնի չէր: Նրանց ամառային առաջին արկածները` առաջին համբույրից մինչև վերջին հրաժեշտը, Վեյդիին մտցնում են դեռահասների աշխարհ: Ամառը Վեյդիի մոտ սկսվում է լավ: Նա ընկերանում է Շելլի Դեվոտոյի հետ, ով իր հոր մոտ դիմահարդար էր աշխատում և տալիս էր Վեյդիին մի քանի կարևոր խորհուրդներ: Ինչպես նաև Վեյդին սիրահարված էր իր ուսուցիչ պարոն Բիկսլերին և հաճախ էր Շելլիից գումար վերցնում և այդ ուսուցչի ամառային դասերին ներկա գտնվում: Սակայն անցնում է որոշ ժամանակ և ամեն ինչ վատանում է: Նրա հայրը և Շելլին ավելի են մտերմանում և նշանվում են: Թոմաս Սեննեթ մահանում է անաֆիլաքսիայից: Այս վշտերի հետ մեկտեղ նա իմանում է, որ պարոն Բիկսլերը ամուսնացել է: Վեյդիի տխրությունը աստիճանաբար անցնում է, երբ հոր հետ հարաբերությունները խզվում են և իմանում է, որ իր մոր մահվան մեջ ինքը մեղավորություն չունի, ինչպես ասում էր հայրը: Ծննդաբերության ժամանակ մահը մարդու կամքից կախված չէ: Իսկ ֆիլմի վերջում աղջիկը համակերպվում է իր ցավի ու տխրության հետ` կարողանալով հաղթահարել որոշ հարցեր:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.imdb.com/title/tt0102492/ - Internet Movie Database կայքում