Մասնակից:Arus02/Սառա Ժիրոդո
Arus02/Սառա Ժիրոդո |
---|
Սառա Ժիրոդո (ֆր.՝ Sara Giraudeau, ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա Ժիրոդոն ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի Բուլոն Բիանկուր կոմունայում։ Նրա հայրը հայտնի դերասան, ռեժիսոր և գրող Բերնար Ժիրոդոն է, իսկ մայրը՝ հայտնի դերասան Աննի Դյուպրեն: Սառայի ծնողները ամուսնալուծվել են, երբ Սառա Ժիրոդոն փոքր է եղել.դրանից հետո նա հազվադեպ էր հանդիպում հոր հետ։ Ջերմ հարաբերությունները հոր հետ կրկին վերսկսվել 2000 թվականից, երբ Բերնարի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ։ Մանուկ հասակում Սառան երազում էր անասնաբույժ դառնալու մասին , սակայն հետո հասկացավ, որ դա անհնարին է, քանի որ դպրոցում վատ առաջադիմություն ուներ: Սակայն, արդյունքում, նա դպրոցն ավարտում է գերազանցությամբ։ 17 տարեկանում Սառան սկսեց այցելել Ժան Պերիմոնիի դերասանական կուրսերին՝ գերազանցությամբ հանձնելով ընդունելության քննությունները[1]:
1996 թվականին Սառա Ժիրոդոն առաջին անգամ հայտնվեց էկրանին՝ խաղալով Թիերի Ֆրեմոնի հետ «Գետի քմահաճույքները» արկածային ֆիլմում, որի ռեժիսորը Սառայի հայրն էր[2]: Այնուհետև խաղաց «Իմոջեն ՄակՔարթերի» (2010), «Գեղեցկուհին և հրեշը» (2014), «Ռոզալի բլում» (2015), «Արքան, Սկյուռը և Ուժը» սերիալում և այլ ժապավեններում:
2007 թվականին Սառա Ժիրոդոն ստացել է «Մոլիեր» մրցանակը՝ «Թատերական հայտնություն» անվանակարգում և թատերական Ռեմյու մրցանակ՝ նույն անվանակարգում։
2015-2016 թվականներին Ժիրոդոն խաղաց Մարինա Լուիազոյի դերը ռեյտինգային «Բյուրո» լրտեսային հեռուստասերիալում, որտեղ՝ նկարահանման տաղավարում նրա գործընկերներից մեկը Մատիո Կասովիցն էր:
2017 թվականին էկրաններ բարձրացավ Յուբեր Շարուելի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մանր ֆերմերը», որտեղ Սառա Ժիրոդոն Սվան Առլոյի հետ գլխավոր դերերից մեկը խաղաց: 2018 թվականին այս ֆիլմը դերասանուհուն բերեց Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ՝ «Սեզար»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[3][4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Սառա Ժիրոդոն ամուսնացավ դերասան Սիմոն Գուբերտի հետ։ 2011 թվականի մայիսի 22-ին ծնվեց նրանց դուստը՝ Մոնան, իսկ 2016 թվականի հունիսի 28-ին երկրորդ դուստրը[5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
1996 | Գետի քմահաճույքները | Les Caprices d'un fleuve | փոքրիկ լեդի |
2008 | Marie et Madeleine | Ժոզի | |
2008 | Մուրճ-ձկները | Les poissons marteaux | Էլլա |
2009 | L'évasion | Ջուլիա | |
2010 | Արքան, Սկյուռը և Ուժը | Le roi, l'écureuil et la couleuvre | Մարի-Մադլեն |
2010 | Իմոջեն ՄակՔարթերի | Imogène McCarthery | Նենինս Նանկեթ |
2010 | Կոլոմբա | Colombe | Կոլոմբա |
2010 | Ցնորամիտ աղջկա հիշողությունները | Mémoires d'une jeune fille dérangée | Լոլա |
2013 | Բուլը և Բիլլը | Boule & Bill | Քարոլինա |
2013 | Դենի | Denis | Նատալի |
2014 | Գեղեցկուհին և հրեշը | La belle et la bête | Քլոտիլդա |
2015 | Կրակոցներ | Les fusillés | Մարգարիտա |
20 | Բյուրո | Le Bureau des Légendes | Մարինա Լուազո |
2015 | Հիմարություններ | Les bêtises | Սոնյա |
2015 | Ռոզալի Բլյում | Rosalie Blum | Սեսիլ |
2016 | Վանդեուր | Vendeur | Քլոե |
2016 | Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով | Papa ou maman 2 | Բենեդիկա |
2017 | Մանր ֆերմեր | Petit paysan | Պասկալ Շավնաժ |
2018 | Թարգմանիչներ | Les Traducteurs | |
2018 | Իմ թափանցիկ սիրտը | Et mon coeur transparent | Մարի-Մարի |
2019 | Ընկերների ընկերները | Les amis des amis | Կոլին |
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Բաժին | Ֆիլմ | Ցուցանիշ |
---|---|---|---|
Միջազգային կինոփառատոն Լյուշոնիում | |||
2009 | Լավագույն դերասան | Մուրճ-ձկները | Պարգևատրում |
«Լյումեր» կինոմրցանակ | |||
2016 | Խոստումնալից դերասանուհի | Հիմարություններ | Նոմինացիա |
«Սեզար» կինոմրցանակ | |||
2016 | Ամենահեռանկարային դերասանուհի | Անհեթեթություն | Նոմինացիա |
2018 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մանր ֆերմեր | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sara Giraudeau : La naissance de ma fille a atténué ma douleur (fr). le site Pure People.com. 30 mai 2012. Процитовано 15 mai 2016.Կաղապար:Cite web/fr
- ↑ Sara Giraudeau (biographie) (fr). Première.fr. Процитовано 9 mai 2016.Կաղապար:Cite web/fr.
- ↑ «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There». Cineuropa. 31 січня 2018. Վերցված է 22.02.2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «43e cérémonie des César : Le triomphe de « 120 battements par minute »». Le Point.fr (фр.). 2.03.2018. Վերցված է 3.03.2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sara Giraudeau, maman pour la deuxième fois. Процитовано 2016-07-24.Կաղապար:Cite web/fr
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սառա Ժիրոդո Internet Movie Database կայքում
- Sara Giraudeau op Allociné (Ֆրանսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Arus02/Սառա Ժիրոդո կատեգորիայում։ |