Մասնակից:Arpine Harutyunyan/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arpine Harutyunyan/Ավազարկղ 2

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր (անգլ.՝ John Davison Rockefeller, Jr.), խոշոր մարդասեր և հայտնի Ռոքֆելլեր ընտանիքի անդամ: «Standard Oil-ի» սեփականատեր, գործարար Ջոն Ռոքֆելլերի միակ որդին և հայտնի Ռոկֆելլեր հինգ եղբայների հայրը: Ջոն Ռոքֆելլերին սովորաբար անվանում են «Կրտսեր», որպեսզի տարբերեն նրան ավելի հայտնի հորից՝ «Ավագ» Ռոքֆելլերից:

Բիզնես - կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտն ավարտելուց հետո Ռոքֆելլեր Կրտսերը միանում է հայրական բիզնեսին (1897 թվականի հոկտեմբերի 1-ից) և սկսում է նորաբաց ընտանեկան գրասենյակում («Standard Oil» շտաբում, Բրոդվեյ 26-ում) կարգի բերել գործերը: Նա դառնում է «Standard Oil»-ի տնօրեն, իսկ ավելի ուշ Ջոն Մորգան U.S. Steel կազմակերպության տնօրեն, որը հիմնադրվել է է 1901 թվականին: «Standard Oil»-ի տվյալ ժամանակվա տնօրեն Ջոն Դաստին Արչբոլդչի (Ռոքֆելլեր Ավագի ժառանգորդ) հետ ունեցած վեճից հետո, Ռոքֆելլեր Կրտսերը 1910 թվականին երկու կազմակերպություններն էլ լքեց և ֆինանսական մեքենայություններից զերծ մնալու համար սկսեց ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ[1]:

Մեծ ճգնաժամի ընթացքում նա բարելավվեց և դարձավ 14 շենքերից բաղկացած հսկայական կենտրոնի միակ ներդրողը: Կենտրոնը գտնվում էր Մանհաթանում, ինչի արդյունքում նա դարձավ Նյու Յորքում անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից մեկը:

1921 թվականին նա իր հորից ստացավ quitable Trust Company-ի գրեթե 10% բաժնետոմս, ինչը նրան դարձրեց բանկի խոշորագույն բաժնետեր: Հետագայում՝ 1930 թվականին, բանկը միավորվեց Chase National Bank-ի հետ (ներկայումս՝ JP Morgan Chase) և դարձավ տվյալ ժամանակում աշխարհի խոշորագույն բանկը: Չնայած միավորումից հետո նրա բաժնետոմսերի ողջ փաթեթը կրճատվեց մինչև 4%, այդուհանդերձ նա դեռ շարունակում էր մնալ ամենախոշոր բաժնետերը, ինչի արդյունքում բանկը հայտնի դարձավ՝ որպես «Ռոքֆելլերների բանկ»: 1960-ականներից, երբ նրա որդին՝ Դեվիդը, դարձավ բանկի նախագահը, մինչ օրս Ռոքֆելլերների ընտանիքը պահպանում է բանկի բաժնետոմսերի գրեթե 1%-ը[2]:

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին հոր՝ Ջոն Ռոքֆելլերի և Ֆրեդերիկ Գեյթսի հետ հիմնադրել է Ռոքֆելլերների ֆոնդը՝ ԱՄՆ-ի առաջին բարեգործական ֆոնդերից մեկը[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի հոկտեմբերի 9-ին Ջոն Ռոքֆելլեր Կրտսերը ամուսնացավ ազդեցիկ սենատոր Նելսոն Օլդրիչի դստեր՝ Էմմի Օլդրիչ Գրինի հետ: Այս ամուսնությունն ընդունվեց որպես տնտեսության և քաղաքականության մեծագույն միություն: Առավել ևս հարսանիքը համարվեց իր ժամանակի հանրային գլխավոր իրադարձությունը և ամենաշքեղը «ԱՄՆ-ի ոսկե դարի» դարաշրջանի համար: Այն տեղի ունեցավ Aldrich Mansion-ում ՝ Ռոդ Այլընդ կղզու վրա: Հրավիրյալների թվում էին Standard Oil-ի և ուրիշ կազմակերպությունների ղեկավարներ[4]:

Ամուսնական զույգն ունեցել է վեց երեխա՝ մեկ դուստր և հինգ որդի

  • Էբբի Ռոքֆելլեր Մաուզե (9 նոյեմբերի 1903 – 27 մայիսի 1976)
  • Ջոն Դ. Ռոքֆելլեր III (21 մարտի 1906 – 10 հուլիսի 1978)

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Resignation from Standard Oil and U.S. Steel boards — see Ron Chernow, Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998. (pp.548-551)
  2. Largest shareholder in Chase Bank — see David Rockefeller, Memoirs, New York: Random House, 2002. (pp.124-25)
  3. Рокфеллер, Джон, 2017, էջ 187
  4. Details of the 1901 wedding — Harr & Johnson, op.cit., (pp.81-5)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джон Рокфеллер Мемуары. — Репринтное издание. — М.: Альпина Паблишер, 2017. — 216 с. — ISBN 978-5-9614-6379-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]