Մասնակից:Armeene/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Սեսիլիա Ակատիտլանի ացտեկական բուրգ
Տենոչտիտլանի տաճարի տեղամասի վերակառուցում․ Մեծ տաճարը

Ացտեկների ճարտարապետություն, ուշ մեզոամերիկյան ճարտարապետության ձև։ Այն ձևավորվել է ացտեկական քաղաքակրթության կողմից։ Ճարտարապետության մասին շատ բաներ հայտնի է մինչ այսօր կանգուն մնացած կառույցներից։ Այդ կառույցները գոյատևել են մի քանի դար շարունակ՝ օգտագործված ամուր նյութերի և շինարարների հմտության շնորհիվ[1]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկների ճարտարապետությունը արտացոլում է ացտեկների միգրացիան ներկայիս Մեքսիկայի տարածքում[2]։ Վաղ ացտեկական բուրգերի ոճը վերցվել է դասական և հետդասական ժամանակաշրջանների մեզոամերիկյան ժողովուրդներից[2]։ Ացտեկների ճարտարաապետությունը հետագայում ազդել է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան ճարատարապետության վրա[3]։

Հին ացտեկները որպես իրենց ոգեշնչման հիմնական աղբյուր ապավինում էին տիեզերաբանությանը, աստղագիտությանը և կրոնին։ Ացտեկների կրոնական հավատալիքները արտացոլված են ինչպես կրոնական, այնպես էլ կենցաղային կառույցներում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկների կայսրության ամենանշանավոր ճարտարապետությունը գտնվում էր մայրաքաղաք Տենոչտիտլանում, որը ոչնչացվել է 16-րդ դարում իսպանացիների նվաճումից հետո[2]։ Քաղաքից վերցված նյութերը օգտագործվել են Մեխիկոյի կառուցման ժամանակ[2]։ Ացտեկական այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են ացտեկների Տաճարի Հրապարակը, հնագիտական ապացույցները շատ քիչ են[4]։

Ացտեկների ճարտարապետական վայրերը ներառում են Մալինալկոն, Տենայուկան, որոնք նվաճվել են ացտեկների կողմից մոտավորապես 1434 թվականին։ Տիպիկ ացտեկական կրկնակի բուրգի ամենավաղ օրինակը բաղկացած է իրար միացված բրգաձև հիմքերից, որոնք հենված են երկու տաճարների վրա։ Տենոչտիտլան մայրաքաղաքի հայտնի ամենամեծ կառույցը Տեմպլո Մայորն էր։

Ացտեկական քաղաքները հաճախ մրցում էին ացտեկական կայսրության ամենամեծ տաճարները կառուցելու համար։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկների ճարտարապետությունը բնութագրվում է համաչափությամբ և այնպիսի տարրերով, ինչպիսիք են երկրաչափական ձևավորումները և սրընթաց գծերը[2]։

Կան նաև բազմաթիվ խորհրդանշական տարրեր, ներառյալ չորս հիմնական ուղղությունները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է աստվածություն, գույն և խորհրդանիշ[2]։ Կենդանիների խորհրդանիշները նույնպես ծառայել են որպես պատկերներ․ արծիվները ներկայացնում էին արևը և ռազմիկներին, օձերը ներկայացնում էին ջուրը և կրակը, իսկ խխունջները խորհրդանշում էին պտղաբերություն[5]։ Տաճարները իրենք էին ներկայացնում լեռներ, ացտեկների ջրի և պտղաբերության խորհրդանիշներ[2]։ Ճարտարապետությունը, մասնավորապես տաճարների ներսի և դրսի քանդակները, ներկված էին խորհրդանշականորեն[6]։

Կառույցների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տենոչտիտլան քաղաքի կառույցները ներառում էին տաճարներ, պալատներ ու կառամատույցներ[7]։ Տաճարները դարավանդավոր բուրգեր էին՝ կտրուկ աստիճաններով, որոնք տանում էին դեպի գլխավոր տաճար։ Կենցաղային կառույցները արտացոլում էին բնակիչների սոցիալական ու ֆինանսական կարգավիճակը[8]։ Էլիտաները ապրում էին պալատներում, որոնք կոչվում էին tecpans[9]։ Կայսրության մեծ մասում տները միատեսակ էին, տարբերվում էին միայն չափերով ու զարդապատկերներով։

Տենոչտիտլանում ացտեկները կառուցել են մայրուղիներ՝ Մեքսիկական հովտում գտնվելու հարմար դիրքի շնորհիվ[7]։

Շինարարական տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկները ունեին առաջավոր գիտելիքներ շինարարական տեխնիկայի մասին և գիտեին, թե ինչպես կառուցել տեղի հողերի, հատկապես, փափուկ հողերի վրա։ Շինարարները օգտագործում էին քարե հիմքեր տաճարների համար։ Ջ․ Ա․ Ջոյսը գրում է․ «Կենտրոնական Ամերիկայի ֆիզիկական աշխարհագրությունը ձեռնտու էր քարով կառուցելու արվեստի զարգացման համար»[10]։

Ացտեկները նաև օգտագործում էին ձգողականության ուժը ինքնահոս ջրի համակարգ ստեղծելու համար՝ քաղցրահամ ջուրը բերելով քաղաք և օգտագործելով գյուղատնտեսական արտադրողականությունը բարձրացնելու նպատակով[11]։

Հին տաճարները քանդելու և նույն տեղում նորը կառուցելու փոխարեն, ացտեկները պարզապես կառուցում էին գոյություն ունեցողների վրա, ինչը հանգեցրեց ավելի մեծ և մանրակրկիտ կառուցված բուրգերի[2]։ Պարզվել է, որ որոշ տաճարներ ունեն առնվազն չորս կամ հինգ շերտ։

Ացտեկական մշակույթի փոխհարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկները նախագծել են իրենց շինություններն այնպես, որ դրանք գործածելի լինեն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ կրոնական սովորույթների ժամանակ։ Ացտեկների ճարտարապետական ոճը արտացոլում է հարաբերություններ ավելի բարձր ուժի հետ։ Տենոչտիտլան քաղաքի դասավորությունը ներկայացնում էր Հուիցիլոպոչտլիի (պատերազմի, արևի, մարդկային զոհաբերության և հովանավորչության աստվածություն) ծննունդը[12]։

Բուրգ-տաճարները ացտեկների կրոնական սովորույթների համար մեծ նշանակություն ունեին։ Դրանք կրոնական տոնակատարությունների և ծեսերի վայրեր էին[2]։ Տաճարները ներկայացնում էին վերելքի հասնելը։ Կային բազմաթիվ աստիճաններ, որոնցից յուրաքանչյուրը փոխկապակցված էր որևէ դասի հետ։ Ացտեկները հավատում էին, որ վերելքի հատվածը աստվածներին հաճոյանալու համար է։ Վերևում գտնվում էր գլխավոր տաճարը, որտեղ զոհաբերություններ էին կատարվում, քանի որ այն համարվում էր աստվածներին ամենամոտ հատվածը։

Տնային տնտեսությունները պարզ ու միատարր էին այլ քաղաքակրթությունների հետ համեմատ։ Ացտեկները չէին ցանկանում տարամիտված քաղաքակրթություն։ Սա կարող էր աստվածների աչքում դժգոհություն առաջացնել։ Տները կարող էին լինել մեկից երկու հարկանի բարձրության[10]։

Դասակարգային շերտավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացտեկների մշակույթը ուներ դասակարգային շերտավորում։ Ամենաբարձր սոցիալական աստիճանում քրմերն էին, ովքեր կարող էին մուտք գործել տաճարներ և բացառիկ թաղամասեր։ Քրմերն ապրում էին տաճարներին մոտ, մինչդեռ ցածր խավի մարդիկ ապրում էին ավելի հեռու՝ կախված իրենց կարգավիճակից։ Կենցաղային կառույցների չափերն արտացոլում էին հարստության, ուժի և կարգավիճակի տարբերությունը[13]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Correspondence in Hobart, Okla N. "AZTEC ARCHITECTURE." The Construction News (1897-1916), vol. 21, no. 12, 1906, pp. 220, American Periodicals
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Aguilar-Moreno, Manuel (2007). Handbook to Life in the Aztec World (անգլերեն). Oxford University Press. ISBN 978-0-19-533083-0.
  3. Rice, Don Stephen (1993). Latin American Horizons: A Symposium at Dumbarton Oaks, 11th and 12th October 1986 (անգլերեն). Dumbarton Oaks. ISBN 978-0-88402-207-7.
  4. Association for Computer-Aided Design in Architecture. Conference (2001). Reinventing the discourse : how digital tools help bridge and transform research, education and practice in architecture : proceedings of the twenty first annual conference of the Association for Computer-Aided Design in Architecture, October 11-14, 2001, Buffalo, New York. Wassim Jabi, Association for Computer-Aided Design in Architecture. [Place of publication not identified]: Association for Computer-Aided Design in Architecture. ISBN 1-880250-10-1. OCLC 48456547.
  5. «Aztec Architecture». Legends & Chronicles. Վերցված է 2019-09-24-ին.
  6. Boone, Elizabeth Hill (1985). Painted Architecture and Polychrome Monumental Sculpture in Mesoamerica: A Symposium at Dumbarton Oaks, 10th to 11th October, 1981 (անգլերեն). Dumbarton Oaks. ISBN 978-0-88402-142-1.
  7. 7,0 7,1 Herzog, Lawrence A. (2001). From Aztec to High Tech: Architecture and Landscape Across the Mexico-United States Border (անգլերեն). JHU Press. ISBN 978-0-8018-6643-2.
  8. Olson, Jan Marie; Smith, Michael E. (2016). «MATERIAL EXPRESSIONS OF WEALTH AND SOCIAL CLASS AT AZTEC-PERIOD SITES IN MORELOS, MEXICO». Ancient Mesoamerica (անգլերեն). 27 (1): 133–147. doi:10.1017/S0956536115000334. ISSN 0956-5361.
  9. Palaces of the ancient new world : a symposium at Dumbarton Oaks, 10th and 11th October 1998. Susan Toby Evans, Joanne Pillsbury, Dumbarton Oaks. Washington, D.C.: Dumbarton Oaks Research Library and Collection. 2004. ISBN 0-88402-300-1. OCLC 57392889.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. 10,0 10,1 Joyce, J. A. (1911). «Some Features of Mexican Architecture». The Burlington Magazine for Connoisseurs. 19 (99): 154–163. ISSN 0951-0788.
  11. Arco, Lee J.; Abrams, Elliot M. (Dec 2006). «An essay on energetics: the construction of the Aztec chinampa system». Antiquity. 80 (310): 906–918. ISSN 1745-1744.
  12. Rivera, García Ocampo (2016). Towards an understanding of Aztec architecture and urban planning (Thesis). University of British Columbia.
  13. Smith, Michael E.; Heath-Smith, Cynthia; Montiel, Lisa (1999). «Excavations of Aztec Urban Houses at Yautepec, Mexico». Latin American Antiquity. 10 (2): 133–150. doi:10.2307/972199. ISSN 1045-6635.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]