Մասնակից:AramAmiraghyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AramAmiraghyan/Ավազարկղ2

Էնն Վոջիցկի (անգլ.՝ Anne Wojcicki; 28 июля 1973), ամերիկացի գործարար, 23andMe ընկերության համահիմնադիր և անձնական գենոմիկայի գլխավոր գործադիր տնօրեն: Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի նախկին կինը[1]:

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժ Էսթեր Վոջիցկու (ծնված որպես Հոհման (անգլ.՝ Hochman)) և Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Սթենլի Վոջիցկու ընտանիքի երեք դուստրերից ամենափոքրը: Քույրերն են YouTube-ի գլխավոր տնօրեն և Google-ի նախկին մենեջեր[2] Սյուզան Վոջիցկին, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի մարդաբան և համաճարակաբան Ջանեթ Վոջիցկին[3]:

Մանկությունն անցկացրել է Սթենֆորդի կամպուսում, երկու տարեկան հասակում սկսել է զբաղվել գեղասահքով, ավելի ուշ զբաղվել է հոկեյով[4]: Սովորել է Պալո Ալտոյի Հաննեի միջնակարգ դպրոցում, եղել է The Oracle դպրոցական թերթի խմբագիրը, որտեղ սպորտի մասին հոդվածների համար պարգևատրվել է կրթաթոշակով[3][5]: Այնուհետեւ սովորել է Եյլի համալսարանում, որտեղ մասնակցել է գեղասահքի մրցումներին և խաղացել է կանանց հոկեյի թիմում[6][7]: Կենսաբանի բարձրագույն կրթություն է ստացել 1996 թվականին[8]։ Ուսումնառության ընթացքում վարել է մոլեկուլային-կենսաբանական հետազոտություններ Առողջապահության ազգային ինստիտուտում և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո 4 տաի աշխատել է որպես առողջապահական խորհրդատու Սան Ֆրանցիսկոյի PassportCapital ներդրումային հիմնադրամում[5] և Investor AB հիմնադրամում[4][6]՝ վերահսկելով կենսատեխնոլոգիական ընկերություններում կատարված ներդրումները։ Հիասթափվել Է Ուոլ սթրիթի մշակույթից և առողջապահության նկատմամբ նրա վերաբերմունքից[9], հիմնադրամներից հեռացել է 2000 թվականին՝ պլանավորելով ստանալ MCAT և ընդունվել բժշկական դպրոց, սակայն դրա փոխարեն զբաղվել է հետազոտական գործունեությամբ[4]:

2006 թվականին Լինդա Էվեի հետ[10] դարձել է 23andMe ընկերության համահիմնադիրը, որը ծառայություններ է մատուցում անհատներին գենետիկ թեստավորման գծով[11][12]: Ընկերությունը անվանվել է նորմալ մարդկային բջիջների 23 զույգ քրոմոսոմների պատվին: 2008 թվականին «Անձնական գենոմ» թեստային հավաքածուն Time ամսագրի վարկածով ճանաչվել է Տարվա գյուտ[13][12]:

2013 թվականի հոկտեմբերին Fast Company ամսագիրը Վոջիցկիին անվանել էր «Ամենահամարձակ գլխավոր տնօրեն»[4][14]։ Նույն թվականին սկսվել են նաև ընկերության գործունեության բարդությունները, երբ FDA-ն որոշել է դադարեցնել գենետիկ թեստերի արդյունքների տրամադրումը հաճախորդներին: Արդյունքում, գործունեության շարունակման համար 23andMe-ն զբաղվել է դեղամիջոցների մշակմամբ և սկսել է համագործակցել Genentech հետազոտական ընկերության հետ: 2015 թվականի փետրվարին ընկերությունը ստացել է FDA-ի թույլտվություն ծնողների՝ երեխաների մոտ Բլումի համախտանիշի առաջացնող գենի առկայության ստուգման թեստեր անցկացնելու համար (դրա նշաններն են  փոքր աճը և մաշկի հետ կապված խնդիրները), նույն թվականին ստացել են 155 մլն դոլար ներդրողներից, այդ թվում են Fidelity Management & Research Company-ն, Casdin Capital-ը և WuXi Healthcare Ventures-ը: Ընկերության ներդրումների ընդհանուր գումարը հասել է 241 մլն դոլարի, 2015 թվականի վերջում բիզնեսի արժեքը գնահատվել է 1,1 մլրդ դոլար[15]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսին ամուսնացել է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի հետ[6]։ Բրինի հետ ծանոթությունը սկսվել է այն ժամանակվանից, երբ քույրը՝ Սյուզան Վոջիցկին, Google-ի հիմնադիրներին հանձնել է ավտոտնակը, որտեղ մեկնարկել է ապագա ընկերությունը[15]: 2008 թվականի դեկտեմբերին ամուսնության մեջ ծնվել է նրանց որդին՝ Բենջի Ուոջինը, իսկ 2011 թվականի վերջին ծնվել է նրանց դուստրը՝ Քլոյա Ուոջինը[16]։ 2013 թվականից հաղորդվել է, որ ամուսիններն առանձին են ապրում, սակայն իրավաբանորեն ամուսնալուծված չեն[17][18], 2015 թվականի մարտին Վոջիցկին ամուսնալուծության հայց է ներկայացրել, 2015 թվականի հունիսին ամուսնությունը պաշտոնապես խզվել է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lorenzetti, Laura Google's Sergey Brin and 23andMe's Anne Wojcicki legally divorced(անգլ.) // Fortune : magazine. — 2015.
  2. Barry Schwartz (2013-02-27). «Anne Wojcicki, Google's Co-Founders Wife, On TMZ With Google Glass». Search Engine Roundtable. Վերցված է 2013-07-02-ին. «Anne Wojcicki, married to Google's co-founder, Sergey Brin and the sister of Susan Wojcicki, a Google executive...»
  3. 3,0 3,1 Sellers, Patricia (2012-02-01). «Before Google, the Wojcicki girls learned from Mom». Fortune Magazine. Վերցված է 2014-10-04-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Murphy, Elizabeth (2013-10-14). «Inside 23AndΜe Founder Anne Wojcicki's $99 DNA Revolution». The Fast Company. Վերցված է 2014-10-04-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Duke, Scott (2007-05-16). «Google co-founder Sergey Brin gets hitched in the Bahamas». San Jose Mercury News. Վերցված է 2014-10-04-ին.
  6. 6,0 6,1 6,2 Hafner, Katie (2007-05-29). «Silicon Valley Wide-Eyed Over a Bride». The New York Times. Վերցված է 2013-07-02-ին. «Anne Wojcicki, the 33-year-old former health care investment analyst who this month married a handsome young computer scientist..»
  7. «100 Marathons' Worth of Miles Awaits Sam Fox '09 in Charitable Effort for Parkinson's». 2011-08-04. Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին. Վերցված է 2014-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 23andMe. «board members». Վերցված է 2012-10-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Cha, Ariana Eunjung (2014-06-27). «23andMe co-founder Anne Wojcicki's Washington charm offensive». The Washington Post. Վերցված է 2014-10-08-ին.
  10. 23andMe. «corporate info». Արխիվացված է օրիգինալից 2012-11-13-ին. Վերցված է 2012-10-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Fact Sheet». 23andme.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին. Վերցված է 2014-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 «Анна Войжитски - создатель первой генетической социальной сети».
  13. Hamilton, Anita (2008-10-29). «Best Inventions of 2008». Content Time. Վերցված է 2014-01-25-ին.
  14. 23andMe (2013-10-19). «CEO Anne Wojcicki named "The Most Daring CEO in America" by @FastCompany Read the cover story». Twitter. Վերցված է 2014-10-04-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. 15,0 15,1 Мэтью Херпер Победа Войжитски: бывшая жена Сергея Брина получила от инвесторов $155 млн // Forbes. — 2015.
  16. Welch, Liz The Way I Work: Anne Wojcicki, 23andMe(անգլ.) // Inc. : magazine. — 2012.
  17. Gannes, Liz (2013-08-28). «Google Co-Founder Sergey Brin and 23andMe Co-Founder Anne Wojcicki Have Split». All Things Digital.
  18. Grigoriadis, Vanessa (2014-04). «O.K., Glass: Make Google Eyes». Vanity Fair. Վերցված է 2014-10-04-ին.