Մասնակից:Any Page Plant/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուռտ Դոնալդ Կուբեյն

Կուռտ Դոնալդ Կուբեյնը, ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին, երգերի հեղինակ, երաժիշտ և նկարիչ, առավել հայտնի է որպես վոկալիստ և կիթառահար հյուսիսամերիկյան «Նիռվանա» ռոք խմբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուռտ Դոնալդ Կուբեյնը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին՝ Վաշինգտոն նահանգի, Աբերդին քաղաքի, Գրեյս Հարբոր հիվանդանոցում, տնային տնտեսուհի Վենդի Էլիզաբեթ և ավտոմեխանիկ Դոնալդ Լիլանդ Կուբեյնի ընտանիքում։ Կուբեյնների տոհմում առկա էին իռլանդական, անգլիական, շոտլանդական և գերմանական արմատներ։ Կուբեյնի իռլանդացի նախնիները ներգաղթել են 1875 թվականին Հյուսիսային Իռլանդիայի Տիրոն կոմսությունից՝ Կոռնուոլ, Օնտարիո, Կանադա, իսկ հետո Վաշինգտոն։ Կուբեյնն ունի հարազատ քույր՝ Քիմբեռլին, որը ծնվել է 1970 թվականի ապրիլի 24-ին։ Կուռտը մեծացել է երաժշտական ընտանիքում. մորեղբայր Չակ Ֆրադենբուրգը ներկայացել է Բիչքոմբերտ կոչվող խմբում, մորաքույրը՝ Մերի Էռլը, տեղական անսամբլներում կիթառ է նվագել, պապը՝ Դելբերտը, զբաղվում էր տենորի կարիերայով և նկարահանվել է «Ջազի արքա» ֆիլմում՝ 1930 թվականին։ Նրա հետաքրքրությունը երաժշտության հանդեպ ի հայտ է եկել բավական շուտ. նրա հարազատների խոսքերվ, արդեն երկու տարեկան հասակում, նա հաճույքով երգում էր էր Բիթլզի երգերը։ Չորս տարեկանում նա գրեց իրա առաջին երգը՝ տեղական զբոսայգի գնալու մասին։ Յոթ տարեկանում Մերի Էռլից ստացել նվեր՝ հարվածային գործիքներ։ Երաժշտական ունակություններին զուգահեռ, նա իրեն ցույց տվեց նաև որպես տաղանդավոր փոքրիկ նկարիչ։ Դրանում նրան խրախուսում էր տատիկը՝ պրոֆեսիոնալ նկարչուհի։ Երբ Կուռտը յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են։Ծնողների բաժանումը շատ է ազդում տղայի վրա. Վենդի Կուբեյնը հիշում էր, որ նա դարձել էր մռայլ և ինքնամփոփ։ 1994 թվականին Կուբեյնը պատմել է այդ մասին. «Ես ամաչում էի իմ ծնողներից: Ես չէի կարողանում համադասարանցիներիս հետ նորմալ շփվել, որովհետև ուզում էի շատ էի ուզում հենց այդպիսի ընտանիք ունենալ՝ մայր և հայր:Ես այդ վստահության կարիքն ունեի, և դրա պատճառով ես երկար զայրանում էի ծնողներիս վրա»։ Որոշ ժամանակ նա ապրում էր մոր հետ, բայց նա չէր հարմարվում նրա նոր ընկերոջ՝ 22-ամյա Մայկ Մադակի հետ,և տեղափոխվեց հոր մոտ՝ Մոնտեսանո։ Նա մահացել է 1994 թվականի ապրիլի 5-ին, 27 տարեկան հասակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Charles R. Cross, Heavier Than Heaven, Hyperion, 2001 թվական
  • Соловьев-Спасский В.|заглавие=Всадники без головы или рок-н-ролльный бэнд|место=Санкт-Петербург|издательство=Скифия|год=2003|страниц=456|isbn=5-98288-002-7|тираж=4000}}
  • Тру Эверетт, «Nirvana»։ Санкт-Петербург|издательство=Амфора, 2009 թվական,էջ 640|isbn=978-5-367-01151-7|=1000}}
  • Michael Azerrad|заглавие=Come as You Are։ The Story of Nirvana|место=|издательство=Three Rivers Press|год=1993|страниц=336|isbn=978-0385471992|тираж=}}
  • М. Агапетов, Д. Фадеева, Е. Галина|заглавие=Жизнь и Смерть Курта Кобэйна|место=|издательство=Русское слово|год=1996|страниц=288|isbn=5900312410|тираж=}}

Կատեգորիա:Երաժիշտ Կատեգորիա:Վոկալիստ