Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Annie-Art/Ավազարկղ 24

«Վհուկների ժամանակը», ամերիկյան ֆիլմ, թողարկված 2011 թվականին հունվարի 6-ին[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվել են 14-րդ դարում: Լեգենդար խաչակիրներ Բեյմենը և Ֆելսոնը խաչակրած արշավանքից՝ թուրքերի կողմից գրավված Իզմիրից վերադառնում են Եվրոպա (1343-1348): Ասպետների վերադառնալու պատճառը դառնում է մի աղջկա՝ Սմիրնայի մահը, որին փոթորիկի ժամանակ սպանել է Բեյմենը: Դրանից հետո նա սկսում է մտածել որ խաղաղ բնակիչների սպանությունը «Աստծո համար չի»:
Սակայն Եվրոպայում այդ պահին իր գագաթնակետին է հասել «Սև մահ» համաճարակը: Մարբուրգում մահամերձ Դ՛ Ամբրուազը մեղադրում է Բեյմենին և Ֆելսոնին դասալքության մեջ, բայց խոստանում է ներել, եթե նրանք կատար են կարևոր առաջադրանք. երիտասարդ գեղջկուհուն, որ եկեղեցականների կարծիքով «վհուկ» է և տարածել է ժանտախտ ամբողջ շրջանով, հասցնել հեռու վանք, որտեղ տեղացի վանականների օգնությամբ նրա կախարդությունը պետք է «քամուն տրվի»: Բեյմենը և Ֆելսոնը համաձայնվում են, սակայն Բեյմենը ասում է իր պայմանները՝ աղջկան պետք է դատել ճշմարիտ:
Էկխարտ ասպետի, Դեբելզակ քահանայի և Խագամար ուղեկցի հետ նրանք ուղևորվում են հեռու ճամփա: Այդ ժամանակ ծեր կարդինալը մահանում է և նրա ծառա Կայը մեկնում է ուղեկցորդի հետևից, որպեսզի միանա նրան, որը հաջողվում է դժվարությամբ: Սկզբում խաչակիրները աղջկան համարում են «զրպարտված», բայց շուտով միստիկ պատահարներից հետո գալիս են այն մտքին որ կարդինալը ճիշտ էր: Բեյմենի և Ֆելսոնի ուղեկիցները մահանում են մեկը մյուսի հետևից: Էկխարտը մահանում է վիրավորվելով Կայի սրից, թվալով որ իր աղջիկն է (ով իրականում մահացել է ժանտախտից): Խագամերը մահանում է Վորդմվունդյան անտառում, լինելով պատռոտված գայլերով:
Վանքը հասնելով ընկերները հասկանում են որ բոլոր վանականները մահացել են ժանտախտից, իսկ հատուկ աղոթքներով գիրքը, որը կարող է օգնել ցրել կախարգանքը վհուկից և հանդիսանում է հզոր դևի գլխավոր նպատակը, որը մտել է գեղջկուհու մեջ և ներկայանում էր վհուկ: Դևի սև մոգությամբ վերակենդանացված վանականների հետ, իսկ հետո դևի հետ կռվից հետո կենդանի է մնում միայն զենք տանողը, որը հասցրել էր կարդալ գրքից աղոթքները և արտաքսել դևին: Մահացու վիրավոր Բեյմենը մահից առաջ տեսնում է երիտասարդ գեղջկուհուն, որը արդեն ազատ է դևից և խնդրում է Կային խնայել նրան:
Ֆիլմի վերջում Կայը և Աննան կանգնած են Դեբելզակի, Բեյմենի և Ֆելսոնի գերեզմանների առջև: Աննան խնդրում է Կային պատմել իր իր փրկիչների մասին, որից հետո նրանք մեկնում են գրքի հետ:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարանը հիմնականում կինոքննադատներից ստացել է բացասական արձագանքներ: Rotten Tomatoes-ում ֆիլմը ստացել է 110 գրախոսությունից 11 դրական[2]: Metacritic-ում 100 միավորից 28-ը[3]: Ռոջեր Էբերթը գնահատել է 4-ից 2 աստղ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. информация на оф. сайте
  2. «Season of the Witch Movie Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 3 декабря, 2011-ին. Կաղապար:Рейтинг-10
  3. «Season of the Witch». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 3 декабря, 2011-ին. Կաղապար:Рейтинг-10
  4. «Season of the Witch  :: rogerebert.com :: Reviews».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]