Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 13
Կլոդ Լուի Բերթոլե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9 1748 |
Ծննդավայր | Տալուար Սավոյա |
Մահացել է | 1822 նոյեմբերի 6, Փարիզ |
Մահվան վայր | Փարիզ |
Ազգություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քիմիկոս |
Կլոդ Լուի Բերթոլե (ֆր.՝ Claude Louis Berthollet; 1748 դեկտեմբերի 9 , Տալուար (Սավոյա) — 1822 նոյեմբերի 6, Փարիզ) — ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիր։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1785-ից), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերթոլեն աշխատել է Թուրինում, ապա՝ Փարիզում (1772)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմական նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ Բերթոլեն առաջինը հարեց Ա․Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմիական նոր անվանակարգման աշխատանքներին (1786–1787)։ Նրա կարևոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտակեցման եղանակը (1785) և քլորի թթվածնական թթուների մի շարք աղերի (նաև բերթոլեի աղի) հայտնաբերումը։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմիական բաղադրությունը։ Բերթոլեն հաստատեց, որ քիմիական ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ Բերթոլեն քիմիական ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երևույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանսիացի քիմիկոս Ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–1808) Բերթոլեի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն 20-րդ դարի սկզբին ռուս քիմիկոս Ն․Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ Բերթոլեի, անվանվեցին բերթոյիդներ։
Բերթոլեի պատվին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլոդ Լուի Բերթոլեի պատվին անվանվել են հարավամերիկյան ցեղատեսակի բույսերը Բերթոլետիա (Bertholletia), որոնց պատկանում է՝ Բրազիլական ընկույզի հայտնի տեսակը: