Մասնակից:Anna1987a/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արազի Թիրաբյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազի Թիրաբյանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ավարտել Իջևանի միջնակարգ դպրոցը։Սովորելու տարիներին դասավանդել է հարազատ գյուղի դպրոցում։Ավարտել է մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ավելի ուշ ՍՄ ԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։

1940-1943թթ Ա. Թիրաբյանն աշխատել է որպես Հայաստանի ԼԿԵՄ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։1943թ հունիսին ընտրվել է Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1946թ։

1946-1948թթ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար։ 1948թ նշանակվել է Անդրկովկասյան երկաթգծի Երևանի բաժանմունքի քաղբաժնի վարիչի տեղակալ,1952թ՝ քաղբաժնի վարիչ։

1956թ հոկտեմբերին նշանակվել է Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն։ Ա.Թիրաբյանը ղեկավարել է Հայաստանի ազգային գրադարանը 33 տարի[1]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Թիրաբյանի տնօրինության ընթացքում գրադարանը հրատարակել է հայ գրքի մատենագիտության երկու հատորները (1512-1800, 1801-1850թթ), հայ պարբերական մամուլի մատենագիտությունը,

<<Մուրճ>>-ի, <<Մշակ>>-ի, <<Լումա>>-ի, <<Հովհաննես Թումանյան>>-ի, <<Ավետիք Իսահակյան>>-ի, <<Հավհաննես Շիրազ>>-ի և մյուս պարբերականների ու գրողների կենսամատենագիտությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղազարյան, Ռաֆիկ (2003). Իրականի և ցանկալիի հոլովույթում. Երևան: Երևան. էջեր 89–97.