Մասնակից:Ani Hosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագրի հարցում վստահ չեմ))

«Մամխիում երգող թռչունները» (անգլ.՝ The Thorn Birds, բառացիորեն՝ «մամխիի թռչունները»), ավստրալացի գրող Քոլին Մաքքալոուի ընտանեկան սագան, որը հրատարակվել է 1977 թվականին:

Վեպը դարձել է բեսթսելլեր: Լոնդոնի համալսարաններից մեկում անցկացված հետազոտությունների համաձայն՝ աշխարհում ամեն րոպե վաճառվում է այդ վեպի երկու նմուշ[1]: Առասպելը, ամենայն հավանականությամբ, Օսկար Ուայլդի «Սոխակն ու վարդը» հեքիաթի փոփոխված տարբերակն է:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի մասին մի լեգենդ կա, ըստ որի՝ թռչունն ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երգում, բայց բոլորից լավ։ Մի անգամ նա թողնում է իր բույնն ու թռչում մամխի թուփ փնտրելու և չի հանգստանում, մինչև չի գտնում։ Ծակծկող ճյուղերի մեջ նա երգ է երգում ու կրծքով նետվում դեպի ամենասուր ու երկար փուշը: Ու վեր խոյանալով անասելի տանջանքների միջից՝ այնպես է մեռնելով երգում, որ այդ երգին կնախանձեր ինչպես արտույտը, այնպես էլ սոխակը: Դա կյանքի գին ունեցող երգ էր։ Ամբողջ աշխարհը, ականջ դնելով երգին, քարանում է, և Աստվածն ինքն էլ ժպտում է երկնքում: Քանի որ ամեն լավագույն բան ձեռք է բերվում միայն մեծ տանջանքների գնով... Համենայն դեպս այդպես ասում է լեգենդը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն սկսվում է 1915 թվականին ու ընդգրկում կես դար: Գիրքը բաժանված է յոթ մասի, ամեն մեկում բացահայտվում է գլխավոր հերոսներից մեկի բնավորությունը: Պատմության կենտրոնում Կլիրիի ընտանիքի կյանքն է, որն անցել էր դժվար ճանապարհ՝ նորզելանդական աղքատից մինչև Դրոեդայի ավստրալական խոշոր կալվածքի կառավարիչ:

Մաս 1. 1915-1917 թվականներ, Մեգգի

Գիրքն սկսվում է կրտսեր դստեր՝ Մեգիի ծննդյան օրվանից, որը չորս տարեկանն է բոլորում: Նկարագրվում է բազմանդամ ընտանիքի կենցաղը, ընտանիքի մոր՝ Ֆիոնայի ամենօրյա ծանր աշխատանքը, երեխաների՝ կաթոլիկ եկեղեցու խիստ միանձնուհիների ղեկավարության ներքո ուսուցման դժվարությունները, ավագ որդի Ֆրենկի դժգոհություններն աղքատությունից ու միապաղաղ կյանքից: Մի անգամ հորը՝ Պադրիկ Քլիրիին (Պեդդի), նամակ է գալիս իր քույր Մերի Կարսոնից՝ Դրոեդայի ավստրալական խոշոր կալվածքների տիրուհուց: Նա առաջարկում է եղբորն ավագ հովվի պաշտոնը, և ամբողջ ընտանիքը Նոր Զելանդիայից տեղափոխվում է Ավստրալիա:

Մաս 2. 1918-1928 թվականներ, Ռալֆ

Ավստրալիայում Քլիրիի ընտանիքին դիմավորում է երիտասարդ քահանա Ռալֆ դե Բրիկկասարը: Տասնամյա Մեգգին՝ ընտանիքի միակ դուստրը, գրավում է նրա ուշադրությունն իր գեղեցկությամբ ու ամաչկոտությամբ: Մեծանալով՝ Մեգգին սիրահարվում է նրան, բայց նրանց վիճակված չէր միասին լինել, քանի որ Ռալֆը, ինչպես յուրաքանչյուր կաթոլիկ քահանա, տվել էր կուսակրոնության երդում: Սակայն նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում, ձիուն հեծնած զբոսում են, զրուցում: Մերի Կարսոնը՝ պողպատե արքա Մայքլ Կարսոնի այրին, անպատասխան սիրահարված է Ռալֆին ու քողարկված ատելությամբ հետևում է նրա և Մեգգիի հարաբերություններին։ Զգալով, որ հանուն Մեգգիի Ռալֆը պատրաստ է հրաժարվելու հոգևորականի աստիճանից, Մերին նրան թակարդն է գցում իր կյանքի գնով. Մերի Կարսոնի մահից հետո իր ամբողջ ժառանգությունը կփոխանցվի եկեղեցուն՝ մի պայմանով, որ այն ըստ արժանվույն գնահատի իր համեստ ծառա Ռալֆ դե Բրիկկասարին, որը դառնում է Կարսոնների ունեցվածքի միակ տնօրինողը, իսկ Քլիրիի ընտանիքը իրավունք է ստանում ապրելու Դրոեդեում՝ որպես ղեկավար: Հիմա, երբ Ռալֆի առջև կրկին բացվում է եկեղեցական գործունեության հնարավորությունը, նա հրաժարվում է իր կյանքը կապել Մեգգիի հետ ու հեռանում Դրոեդեից: Մեգգին կարոտում է նրան: Ռալֆը նույնպես մտածում է նրա մասին, բայց հաղթահարում է Դրոեդե վերադանալու ցանկությունը:

Մաս 3. 1929-1932 թվականներ, Փեդդի

Խոշոր հրդեհի ժամանակ մահանում են Մեգգիի հայրը՝ Փեդդին, և երբայր Ստյուարտը: Պատահականորեն այդ օրը, երբ նրանց մարմինները տեղափոխում են դաստակերտ, Ռալֆը վերադառնում է Դրոեդե: Մեգգին, որոշ ժամանակ մոռանալով հարազատների հանդեպ կարոտն ու տխրությունը, կարողանում է նրանից համբույր ստանալ, բայց Ռալֆի թաղումից անմիջապես հետո կրկին հեռանում է: Մեգգին նրան վարդ է նվիրում՝ միակ, հրդեհից փրկված, իսկ Ռալֆն այն պահում է իր գրպանի բրևիարիում:

Մաս 4. 1933-1938 թվականներ, Լյուկ

Մեգգին շարունակում է կարոտել Ռալֆին։ Այդ ժամանակ կալվածատանը նոր աշխատակից է հայտնվում՝ Լյուկ Օ’Նիլը, որն սկսում է հոգ տանել Մեգգիի մասին: Արտաքինից նա Ռալֆին է նման։ Մեգգին սկզբում ընդունում է նրա պարի հրավերները, իսկ հետո ամուսնանում է նրա հետ: Հարսանիքից հետո պարզ է դառնում, որ Լյուկն իր համար եղեգ կտրողի աշխատանք է գտել, իսկ Մեգգիին տեղավորել է ամուսնական մի զույգի տանը՝ որպես սպասուհի: Մեգգին երազում է երեխայի ու սեփական տան մասին, բայց Լյուկը նախընտրում է աշխատել ու գումար հավաքել՝ խոստանալով նրան լիարժեք ընտանեկան կյանք մի քանի տարուց: Նրանք ամիսներով չեն հանդիպում, բայց Մեգգին խորամանկելով նրա համար աղջիկ է ունենում՝ Ջասթինան: Բարդ ծննդաբերությունից հետո նա երկար ժամանակ հիվանդանում է, ու տանտերերը, որտեղ նա սպասուհի է աշխատում, նրան ճանապահորդության են ուղարկում դեպի Մատլոկ կղզի: Նրա գնալուց հետո վերադառնում է Լյուկը, ու տանտիրուհին առաջարկում է այցելել Մեգգիին, բայց Լյուկը հրաժարվում ու հեռանում է: Դրանից հետո գալիս է Ռալֆը, ու նրան նույնպես խորհուրդ են տալիս գնալ Մեգգիի մոտ՝ ներկայանալով որպես Լյուկ: Ռալֆը տատանվում է, բայց գնում է Մեգգիի մոտ: Ի վիճակի չլինելով դիմադրել ցանկությանը՝ նրանք մի քանի օր միասին են անցկացնում, որից հետո Ռալֆը վերադառնում է Հռոմ, որպեսզի շարունակի կարիերան ու դառնա կարդինալ: Մեգգին հեռանում է Լյուկից ու վերադառնում Դրոեդե՝ սրտի տակ կրելով Ռալֆի երեխային:

Մաս 5. 1938-1953 թվականներ, Ֆիա

Նույն ժամանակ Եվրոպայում սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Մեգգիի երկու եղբայրները ռազմաճակատ են մեկնում: Արդեն կարդինալ դարձած Ռալֆը դժվարությամբ է համակերպվում Մուսսոլինիի ռեժիմի նկատմամբ Վատիկանի ճկունության հետ: Դրոեդեում ծնվում է Մեգգիի որդին՝ Դենը։ Երեխան շատ նման էր Ռալֆին, բայց քանի որ Ռալֆը և Լյուկը արտաքին նմանություն ունեին, ոք չի կասկածում, որ երեխայի հայրը Լյուկն է։ Միայն Մեգգիի մայրը՝ Ֆիոնան (Ֆիան) է հասկանում: Մեգգիի հետ զրույցի ժամանակ պարզ է դառնում, որ երիտասարդության տարիներին Ֆիոնան նույնպես սիրահարված է եղել մի շատ ազդեցիկ մարդու, որը չէր կարող ամուսնանալ նրա հետ: Նա այդ մարդուց որդի է ունեցել՝ Ֆրենկին, իսկ իր հայրը Պադրիկ Քլիրիին գումար է տվել, որպեսզի նա ամուսնանա իր դստեր հետ: Ինչպես Ֆիոնան, այնպես էլ Մեգգին սիրել են մի մարդու, որը չէր կարող փոխադարձությամբ պատասխանել իր զգացմունքներին. Ֆիոնայի սիրեցիալն անհանգստանում էր իր կարիերայի մասին, իսկ Ռալֆը նվիրված էր եկեղեցուն: Մեգգին ծիծաղում է ու ասում, որ ինքը խելացի է վարվել ու հոգ տարել այն մասին, որ Դենն անուն ունենա, ու ոչ ոք չկասկածի նրա ծննդյան օրինականության մեջ: Ռալֆը գալիս է Դրոեդե, ծանոթանում Դենի հետ, բայց չի կռահում, որ նա իր որդին է: Մեգգին նրան ոչինչ չի ասում:

Մաս 6. 1954-1965 թվականներ, Դեն

Մեգգիի երեխաները մեծանալով իրենց համար մասնագիտություն են ընտրում: Ջասթինան պատրաստվում է դերասանուհի դառնալ ու մեկնում է Լոնդոն: Դենը ցանկանում է հոգևորական դառնալ: Մեգգին զայրացած է. նա հույս ուներ, որ Դենը երեխաներ կունենա, և այդպես ինքը «կխլի» Ռալֆին եկեղեցուց: Բայց Դենը համառորեն պաշտպանում է իր ընտրությունը, ու Մեգգին նրան ուղարկում է Հռոմ՝ Ռալֆի մոտ: Դենը ուսում է ստանում սեմինարիայում ու ձեռնադրվում։ Ծեսից հետո նա գնում է Կրետե հանգստանալու, որտեղ սրտի կաթված է ստանում և մահանում: Մեգգին գալիս է Ռալֆի մոտ, որպեսզի օգնություն խնդրի հունական իշխանությունների հետ բանակցությունների հարցում և տեղեկացնում է, որ Դենը նրա որդին է: Ռալֆը օգնում է Դենի մարմինը տեղափոխել Դրոեդե, նրա համար վերջին ծեսն է կատարում ու մահանում է թաղումից հետո՝ խոստովանելով ինքն իրեն, որ սեփական պատվախնդրության համար շատ բան զոհաբերեց:

Մաս 7. 1965-1969 թվականներ, Ջասթինա

Դենի մահվանից հետո Ջասթինան իր տեղը չի գտնում ու հանգստությունը փնտրում է աշխատանքի մեջ: Նա Դենի մահվան մեջ իրեն է մեղադրում. սկզբնապես Ջասթինան ցանկանում էր գնալ Կրետե Դենի հետ, բայց արդյունքում չգնաց այնտեղ, քանի որ ցանկանում էր ժամանակն անցկացնել իր ընկերոջ՝ գերմանացի Լիոն Հարթգեյմի հետ, որին էլ սիրահարված էր: Աղջիկը կարծում է, որ եթե նա լիներ եղբոր հետ, դժբախտությունը չէր կատարվի: Նա մերթ փորձում է վերադառնալ Դրոեդե, մերթ ձգտում է Լիոնի հետ հարաբերությունները հարթել: Լիոնը սիրում է Ջասթինային ու ցանկանում ամուսնանալ նրա հետ, Ջասթինան էլ վախենում է կապվել նրա հետ ու ցավի ու անհանգստության համար խոցելի դառնալ: Դրանից բացի, չպատասխանելով Լիոնի զգացմունքներին, նա այդ կերպ փորձում է մեղքը քավել Դենի առջև: Արդյունքում ամուսնանում է Լիոնի հետ: Դրոեդեում Մեգգին նրանից հեռագիր է ստանում, որում տեղեկացվում էր հարսանիքի մասին: Կալվածքներում ապագա չկա. նրա եղբայրները չամուսնացան ու անսերունդ են, Դենը մահացավ, իսկ Ջասթինան չի ցանկանում անգամ լսել երեխաների մասին:

Առասպել մամխիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի վերնագիրն անուղղակիորեն հղվում է առասպելական «փշոտ թռչնին», որը մամխի ծառեր է փնտրում ձվից դուրս գալու օրվանից։ Երբ նա գտնում է իդեալական փուշ, խոցում է իրեն ու մեռնելու ընթացքում երգում երբևէ լսված ամենահրաշալի երգը[2]:

Գրքի տպագրվելուց առաջ ոչ մի սկզբնաղբյուր չի գտնվել այդ առասպելի մասին չնայած, որ այն նկարագրվել է տարբեր ոչ գիտական աղբյուրներում որպես «հին կելտական լեգենդ»[3]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգենն «Մեգգի» Քլիրի, կենտրոնական կերպար, որդիների մեծ շրջանի միակ դուստրը: Վեպում նա ներկայանում է վաղ մանկությունից (4 տարեկան) մինչև հասուն տարիք (58 տարեկան):
  • Հայր Ռալֆ «Ռաուլ» դե Բրիկասսար, Մեգգիի իրական սերը, իռլանդացի գեղեցիկ կաթոլիկ հոգևորական:
  • Պադրիկ «Պեդդի» Քլիրի, Մեգգիի հայրը, հասարակ աշխատասեր իռլանդացի, մահացել է Դրոեդեում՝ հրդեհի ժամանակ։
  • Ֆիոնա «Ֆիա» Արմսթրոնգ Քլիրի, Պեդդիի կինն ու Մեգգիի մայրը, ազնվարյուն կին, որը դժբախտ է, բայց վարպետորեն թաքցնում է դա:
  • Ֆրենսիս «Ֆրենկ» Արմսթրոնգ Քլիրի, Մեգգիի ավագ եղբայրը, Ֆիոնայի առաջին ոչ ամուսնական որդին: Մեգգին նրա սիրելին էր: Երեսուն տարի բանտում է անցկացրել մարդասպանության համար:
  • Մերի Էլիզաբեթ Քլիրի Կարսոն, Պադրիկի շատ հարուստ ավագ քույրը, այրի, Ռալֆի հոր բարերարը, Դրոեդեի տիրուհին:
  • Լյուկ Օ’Նիլ, Մեգգիի ամուսինը երեք տարի տևած դժբախտ ամուսնության ժամանակ: Ջասթինայի հայրը:
  • Դեն Օ’Նիլ, Մեգգիի ու Ռալֆի որդին, Մեգգիի հպարտությունն ու ուրախությունը, գնացել է հոր հետքերով՝ դառնալով հոգևորական: 26 տարեկանում մահացել է սրտի կաթվածից՝ փրկելով Հունաստանում խեղդվող լողացողներին:
  • Ջասթինա Օ’Նիլ, Մեգգիի ու Լյուկի դուստրը, խելացի, անկախ օրիորդ: Պեդդի Քլիրիի մնացած միակ թոռնուհին էր:
  • Լյուդվիգ և Էնն Մյուլլեր, Մեգգիի գործատուները Լյուկի հետ նրա ամուսնության ժամանակ: Նրանք դառնում են Մեգգիի ամբողջ կյանքի ընկերները:
  • Բոբ, Ջեք և Հյուգի Քլիրի, Մեգգիի ավագ եղբայրները: Նրանք բոլորը հիշեցնում են Պեդդիին ու ապրում Դրոեդեում՝ չլինելով ամուսնացած։
  • Ստյուարտ «Ստյու» Քլիրի, հանգիստ, բարյացկամ տղա, որը նման է մորը, իսկ տարիքով ավելի մոտ է Մեգգիին: Ստացել է «փոքրիկ սրբի» կեղծանուն: Մահացել է Ավստրալիայում՝ կինճի հարձակումից։
  • Հերոլդ «Հել» Քլիրի, Մեգգիի սիրելի կրտսեր եղբայրը: Մահացել է չորս տարեկանում՝ կրուպից:
  • Ջեյմս «Ջիմս» և Պատրիկ «Պետիս» Քլիրի, երկվորյակ տղաներ, Մեգգիի կրտսեր եղբայրները: Մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պետսին ստացել է վնասվածք, ինչը զրկել է նրան երեխա ունենալու հնարավորությունից:
  • Լիոն «Լիվեն» Մյորլինգ Հարթգեյմ, Ռալֆի ընկերը, գերմանացի: Արևմտագերմանական խորհրդարանի անդամ ու վերջին հաշվով Ջասթինայի ամուսինը:
  • Արքեպիսկոպոս (արդյունքում կարդինալ) Վիտտորիո դի Կոնտինի-Վիրչեզե, Ռալֆի ուսուցիչը, Լիոնի ընկերը:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին վեպի հիման վրա թողարկվել է «Մամխիում երգողները» համանուն հեռուստասերիալը: Սիրավեպի հեղինակը սարսափած էր հեռուստատարբերակից՝ անվանելով այն «կատարյալ փսխունք»[4]:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О книге Поющие в терновнике
  2. www.wisdomlib.org (2011-05-04). «A Parable Of A Sower [Saying 9]» (անգլերեն). www.wisdomlib.org. Վերցված է 2019-03-27-ին.
  3. «Poem contest The Myth of the ThornBird - All Poetry» (անգլերեն). allpoetry.com. Վերցված է 2019-03-27-ին.
  4. «[2]» (ռուսերեն).