Քոլին Մաքքալոու
Քոլին Մաքքալոու անգլ.՝ Colleen McCullough | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Colleen McCullough |
Ծնվել է | հունիսի 1, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Վելինգտոն |
Վախճանվել է | հունվարի 29, 2015[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Նորֆոլք, Ավստրալիա |
Մասնագիտություն | վիպասան, բժիշկ-գրող, նյարդաբան, կենսագիր, գիտաֆանտաստիկ գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Սիդնեյի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Մամխիում երգող թռչունները |
Անդամակցություն | Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Cedric Newton Ion-Robinson? |
Քոլին Մաքքալոու (անգլ.՝ Colleen McCullough, հունիսի 1, 1937[1][2][3][…], Վելինգտոն - հունվարի 29, 2015[1][2][3][…], Նորֆոլք, Ավստրալիա)[6]), ավստրալիացի գրող, որը հայտնի է դարձել «Մամխիում երգող թռչունները» վեպով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլին Մաքքալոուն ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վելինգտոն քաղաքում, Ջեյմս և Լորա Մաքքալոուների ընանիքում։ Քոլինի մայրը ծնունդով Նոր Զելանդիայից էր, նրա նախնիների թվում էին մաորի ժողովրդի ներկայացուցիչները՝ Նոր Զելանդիայի բնիկ բնակչությունը։ Մաքքալոուների ընտանիքը հաճախ էր տեղափոխվում, բայց ի վերջո հաստատվել են Սիդնեյում։ Քոլինը շատ էր կարդում և նկարաում, անգամ գրում էր բանաստեղծություններ։ Ծնողների ազդեցության տակ Քոլինը ընտրել է բժշկությունը՝ որպես ապագա մասնագիտություն։ Նա սովորել է Սիդնեյի համալսարանում և ընտրել մասնագիտացված նյարդահոգեբանությունը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Հյուսիսային ափի թագավորական հիվանդանոցում (անգլ.՝ Royal North Shore Hospital)։ 1963 թվականին Քոլին Մաքքալոուն տեղափոխվել է Լոնդոն։
1967 թվականից մինչև 1976 թվականը Մաքքալոուն զբաղվել է նեյրոկենսաբանության բաժանմունքում գիտական և դասախոսական գործունեությամբ։ Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ անդրադարձել է գրական գործունեությանը և գրել իր առաջին վեպերը՝ «Թիմ» և «Մամխիում երգող թռչունները», և ի վերջո որոշել ամբողջությամբ նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջից բնակվել է Նորֆոլկ կղզում[7]։
1974 թվականին լույս է տեսել Քոլին Մաքքալոուի «Տիմ» դեբյուտային վեպը, իսկ երեք տարի անց լույս է տեսել հայտնի «Մամխիում երգող թռչունները»․ գիրքը դարձել է միջազգային բեսթսելեր, թարգմանվել է ավելի քան 20 լեզվով և հեղինակին բերել ճանաչում և փառք։
Քոլին Մաքքալոուն մահացել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ երիկամային անբավարարությունից[8][9], 78 տարեկան հասակում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմ (1974), ծեր օրիորդի և մտավոր հետամնաց պատանու մասին
- Մամխիում երգող թռչունները (1977) -առասպել Ավստրալիայի երեք սերունդների կյանքի մասին
- Անպարկեշտ կիրք (1981) -զինվորական հիվանդանոցի մասին
- Երրորդ հազարամյակի հավատքի խորհուրդը (1985) -ֆանտաստիկա սիրո և մեսսիաության մասին
- Միսսալոնգայից տիկինը (1987) -երեք կանայք փոքր ավստրալիական քաղաքում
- Երգ Տրոյայի մասին (1998) -պատմություն Տրոյայի պաշարման մասին լեգենդար իրադարձությունների շուրջ, մեկ տասնյակ մասնակիցների անունից
- Մորգանի Ճանապարհը (2000) -պատմական վեպ Ռիչարդ Մորգանի մասին՝ մարդ, որը կարող էր ատել ու սիրել
- Հպում (2003) -ավստրալիացի Ալեքսանդր Կինրոսսի, նրա կնոջ, սիրուհու և նրանց երեխաների պատմությունը
- Սիրելի հրեշտակ (2004) -կրտսեր դուստրը հեռանում է տնից և բնակարան է վարձում Սիդնեյի Կարմիր լապտերների շրջանում
- Միսս Մերի Բենեթի անկախությունը[10] (2008) -Ջեյն Օսթինի ամենահայտնի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի շարունակությունը։ Բենեթ քույրերից մեկի՝ վճռական սուֆրաժիստուհի Մերիի ճակատագրի և արկածների տարբերակը
- Դառը երջանկություն (2013) — պատմություն երկու երկվորյակների՝ Էդդայի և Գրեյսի, Թաֆթսի և Քիթթիի մասին. նրանք պայքարում են 1920-ական թվականների Ավստրալիայի բոլոր սահմանափակումների, արգելքների, օրենքների և նախապաշարմունքների դեմ։
Կենսագրականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]The Courage and the Will: The Life of Roden Cutler VC (Խիզախություն և կամք. Ռոդեն Քաթլերի կյանքը) (1999) — Ռոդեն Քաթլերի կենսագրությունը (կյանքի տարիները 1916—2002). Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմական պարգևի՝ Վիկտորյայի խաչի կրող, ավստրալիացի դիվանագետ և Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ամենաերկարակյաց նահանգապետ։
Մեմուարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Life Without the Boring Bits (Կյանք առանց շաղափների) (2011), Մաքքալոուի ինքնակենսագրությունը
«Հռոմի տիրակալները» (Հռոմեական շարք)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին մարդը Հռոմում (1990), Յուգուրթայի դեմ պատերազմի ժամանակ Մարիոսի և Սուլլայի առաջին հաջողությունների, կիմբրիների ներխուժման և Սատուրնինոսի դավադրության մասին (մ.թ.ա. 110—100 թթ.). Գրքի գլխավոր հերոսը հռոմեացի զորավար Գայոս Մարիոսն է։ Արշավներից մեկի ժամանակ նա հանդիպում է գուշակի, ով կանխատեսում է, որ նա յոթ անգամ հյուպատոս է ընտրվելու, ինչպես նաև այն, որ նրա կնոջ զարմիկը գերզանցելու է նրան (դա կլինի Գայոս Հուլիոս Կեսարը)։
- Խոտերից թագ (Պայքար Հռոմի համար) (1991), Հռոմի Դաշնակցային պատերազմի և Սուլլայի ու Մարիոսի պայքարը (մ.թ.ա. 98—86 թթ.). Գիրքը ավարտվում է Գայոս Մարիոսի մահով։
- Բախտի ֆավորիտները (1993) — քաղաքական ասպարեզում Կեսարի, Պոմպեոսի հայտնվելու, Սուլլայի բռնապետության և Սպարտակի ապստամբության մասին (մ.թ.ա. 83—69 թթ.):
- Կեսարի կանայք (1996) — Պոմպեոսի վերելքի, Կեսարի առաջին հյուպատոսության և Կրասսոսի մահվան մասին (մ.թ.ա. 68—58 թթ.):
- Ճակատագրի կամքով (Կեսար) (1997) — գալերի հետ պատերազմի և Պոմպեոսի ու Կեսարի պայքարի մասին (մ.թ.ա. 54—48 թթ.):
- Տիտանի անկումը կամ Հոկտեմբերյան ձի (2002) — հանրապետականների դեմ Կեսարի տարած հաղթանակի, նրա՝ ցմահ բռնատիրության իրավունք ստանալու և սպանության, Օկտավիանոսի իշխանության գալու, Օկտավիանոսի եռապետության ստեղծման, Անտոնիոսի և Լեպիդոսի, Բրուտոսի և Կասիոսի դեմ եռապետների պայքարի մասին (մ.թ.ա. 48—42 թթ.):
- Անտոնիոս և Կլեոպատրա (2007) — Անտոնիոսի և Կլեոպատրայի սիրո պատմությունը։ Օկտավիանոսի հաղթանակը Անտոնիոսի նկատմամբ։ Անտոնիոսի և Կլեոպատրայի մահը (մ.թ.ա. 41—27 թթ.):
Խուզարկու Քարմայն Դելմոնիկոյի մասին շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միացնել։ Անջատել (2006) — դետեկտիվ, որի գլխավոր հերոսը Քարմայն Դելմոնիկոն է. հոկտեմբեր, 1965 թիվ։ Նյարդաբանության գիտական-հետազոտական ինստիտուտում գտնում են 16 տարեկան աղջկա անդամատված դի։ Լեյտենանտ Քարմայն Դելմոնիկոն սկսում է հետաքննությունը։
- Չափից շատ սպանություններ (2009) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի նոր գործը. ապրիլ, 1967 թիվ։ Համալսարանական փոքրիկ քաղաք Հոլլոմենը ցնցված է մի շարք դաժան սպանություններով։ Անհայտ հանցագործը մի քանի օրում իր հետևից թողել է 12 դի։
- Բացահայտ դաժանություն (2010) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին երրորդ գիրքը. սեպտեմբեր, 1968 թիվ։ Դոդո մականունով սադիստ-բռնավորը վախեցնող հաճախականությամբ դուրս է գալիս փողոց, որպեսզի ծաղրի ենթարկի հերթական զոհին։ Ամեն հաջորդ հանցագործությունը ավելի դաժան է դառնում, մինչև մի անգամ Դոդոն որոշում է սպանության դիմել։
- Անառակ որդին (2012) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին չորրորդ գիրքը. հունվար,1969 թիվ։ Մահացու թունավոր նյութ է գողացվում համալսարանի լաբորատորիայից, որը սպանում է մի քանի րոպեում առանց հետք թողնելու։
- Մարմնական մեղք (2013) — կապիտան Քարմայն Դելմոնիկոյի մասին հինգերորդ գիրքը. օգոստոս, 1969 թիվ։ Ոստիակնության կապիտան Քարմայն Դելմոնիկոն արձակուրդում էր։ Վերադառնալով տուն՝ նա սկզբից իմանում է անհայտ տղամարդու մի, հետո մյուս դիակի մասին։ Գործի անցնելով կապիտանը գալիս է այն եզրահանգման, որ կա ոչ թե մեկ, այլ երկու մարդասպան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pallardy R. Encyclopædia Britannica
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Australian Honours Search Facility
- ↑ The Sydney Morning Herald (29.01.2015). «Умерла автор романа «Поющие в терновнике» Колин Маккалоу». The Sydney Morning Herald. Коммерсантъ.
- ↑ Умерла писательница Колин Маккалоу
- ↑ Fox, Margalit (2015 թ․ հունվարի 29). «Colleen McCullough, Author of The Thorn Birds, Dies at 77». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Susan Wyndham (2015 թ․ հունվարի 29). «Colleen McCullough, author of The Thorn Birds, dies». The Age.
- ↑ Колин Маккалоу Արխիվացված պատճենը. — АСТ. — 5000 экз. экз. — ISBN 978-5-17-066701-7 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Colleen McCullough to be buried among Bounty mutineers
- Kurzbiographie im Magazin histo-couch
- Ein Nachruf auf Colleen McCullough und die Nachricht beim Spiegel-Online Kultur am 29. und 30. Januar 2015.
|