Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angela hovhannisyan/Ավազարկղ2

Դորոթի Դրեյփեր (անգլ.՝ Dorothy Draper ) ամերիկացի ինտերիեր դիզայներ: Ոճաբանորեն հակամինիմալիստ, օգտագործում էր վառ, հարուստ գույներ և մեծ նախշեր, որոնք ծածկում էին ամբողջ պատերը: Նա նաև ներառում էր սև և սպիտակ հախճասալիկներ, ռոկոկո զարդանախշեր, բարոկկո գաջե նախշեր և դիզայնի տարրեր, որոնք այժմ համարվում են հստակ ինտերիեր դիզայնի հոլիվուդյան դեկորատիվ ոճ[1]:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Թաքըրմանների բարձր դասի ընտանիքում, նյու Յորք նահանգի Տուկսեդո Պարկ գյուղում` Միացյալ Նահանգների առաջին բնակելի համայնքերից մեկում[2]: Նրա ծնողներն էին Փոլ Թաքըրմանը (1856–1940) և Սյուզան Մինթըրն Թաքըրմանը (1866–1956)[3]: Բացի Տուկսեդո Պարկի տնից, ընտանիքը նաև ուներ մեկ առանձնատուն Մանհեթնում և մեկ ամառանոց Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում[4]: Նրա եղբայր Ռոջերը Նենսի Թաքերմանի հայրն էր, ով Սպիտակ տան 12-րդ սոցիալական քարտուղարն էր, և նշանակվել էր Ժաքլին Քենեդիի կողմից:

Նրա մայրական պապիկը Ջոն Ուենդլ Մինթըրն էր` Ռոբերտ Բոուն Մինթըրնի ոդին, իսկ տատիկը Լուիզա Ասպինվոլ Մինթըրն էր` Վիլյամ Հենրի Ասպնվոլի դուստրը: Դրեյփերի մեծ պապիկը Օլիվեր Վոլկոտն էր, ով անկախության հռչակագրի կատարողն էր[5]: Դրեյփերի զարմուհին` քույր Փերիշը, նույնպես 20-րդ դարի գլխավոր ինտերիեր դիզայներ էր[2]:

Հիմնականում կրթվելով տանը` դաստիարակչուհիների և ուսուցիչմների օգնությամբ Դրեյփերը երկու տարի է հաճախել Նյու Յորք քաղաքի Բրերլի դպրոց[3]: Ընտանիքը ամեն տարի ուղևորվում էր Եվրոպա[3], և նա 1907 թվականին արդեն բարձրաշխարհիկ կին էր, որին առաջին անգամ էին ներկայացնում հասարակությանը[4]:

Ըստ Դոնալդ Ալբերտի` Նյու Յորք քաղաքի ճարտարապետության և դիզայնի թանգարանի կուրատորի, «Դրեյփերի փորձը ոչ միայն ապահովել է նրան հաճախորդներով և իրավասության ու իշխանության բնածին զգացողությամբ, այլև առաջարկել նրան միանգամից ծանոթանալ պատմական ոճերին, որոնք նա հանգիստ կարող էր մեկնաբանել և ձևափոխել»[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին իր ամուսնությունից հետո, Դրեյփերները տներ գնեցին ու վաճառեցին, և Դորոթին համբավ ձեռք բերեց, ըստ որի նա դիզայնով զբաղվեու տաղանդ ուներ[2]: Նա այնպիսի ոճով էր վերաձևավորում իր տները, որ բարձր դասի իր մյուս ընկերները նույն փոփոխություններն էին անում իրենց տներում: Իր ընկերներից ոգեշնչվեով` Դրեյփերը 1925 թվականին հիմնադրեց «Ճարտարապետական պալատ» -ը: Այն թերևս ինտերիեր դիզայնի առաջին պաշտոնական ընկերությունն էր[6]: Բնակարանների նախասրահների մի քանի հաջող վերանորոգումներից հետո, 1929 թվականին Դրեյփերը փոխեց ընկերության անունը, և այն անվանեց «Դորոթի Դրեյփեր ըկերություն»[3]:

Դրեյփերի առաջին մեծ հանգիստը տեղի ունեցավ 1930-ականների սկզբին, երբ Դուգլաս Էլիմանը վարձեց նրան, որպեսզի նա վերաձևավորեր Մանհեթենի Մեդիսոն պողոտայում գտնվող Քարլայլ հյուրանոցը: Սա կլիներ հյուրանոցային կարևոր հանձնարարականներից առաջինը[3]: Էլիմանը կրկին վարձեց Դրեյփերին, որպեսզի նա վերաձևավորեր նախկին վարձակալական տների մի թաղամաս, որը այժմ հայտնի է որպես Սաթոն Փլեյս, քանի որ ենթադրյալ գնորդները չէին գնում տները[6]: Նա բոլոր շենքերը ներկեց սև ու սպիտակ նախշերով և դռներին ավելացրեց գույներ[6]:

Դրեյփերը շատ հյուրանոցներ է ձևավորել` այդ թվում Շերի Նիդերլանդ հյուրանոցը Նյու Յորքում, Դրեյքը Չիկագոյում, Ֆերմոնտը Սան Ֆրանցիսկոյում: Ճգնաժամի թեժ պահին նա 10 միլիոն դոլար ծախսեց Ռիո դե Ժանեյրո նահանգի Պետրոպոլիս քաղաքում գտնվող Կիտանդինյա պալատ հյուրանոցի վրա[5]: Դեպրեսիայի ընթացքում նա նաև գրել է «Հարցրու Դորոթի Դրեյփերին» հոդվածը, որը տպագրվել է 70 ամսագրերում[5], և խորհուդ է տվել մարդկանց՝ «վերցրու կարմիր գույնը և դրանով իսկ ներկիր քո մուտքի դուռը», և շատ ու շատ մարդիկ հետևեցին նրա խորհրդին[5]: Նրանք նաև գնեցին իր ստորագրությամբ մեկ միլիոնից ավել վարդագույն թղթադրամներ[5]:

1937 թվականին Դրեյփերը վերից վար դեկորատիվ մի սխեմա ստեղծեց Համփշայր Հաուս բնակարանային հյուրանոցի համար` նախասրահին տալով մուգ սև ու սպիտակ շախմատաձև հատակ, շուրջը տեղադրելով դեկորատիվ ոճով հաստ ապակուց պատրաստված բուխարու դարակ, վիկտորիանական ոճի բազկաթոռներ և նեո-բարրոկո ոճի գաջե զարդարանքներ: Բրուքլինում նա հմուտ վարպետներ գտավ, ովքեր կարող էին պատրաստել բարձրաքանդակներ, ծաղկաշղթաներ և ձեռքի փոքրիկ ջահեր[4]: Համփշայր Հաուսում նա ավելի շատ օգտագործեց լոգարանի վարագույրներ, քան ապակե սահող դռներ և դա համավում էր նորարություն[3]:

1950-ականների սկզբին Պակարդը վարձեց Դրեյփերին[7], որպեսզի նա համապատասխանեցներ իրենց ավտոմեքենայի ինտերիերի գույները: Դորոթեում անվանումը ստացած Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում սրճարանի համար 1954 թվականին Դրեյփերի գաղափարը իրենից ներկայացնում էր թռչունների վանդակից պատրաստված ջահեր և ապակեպատ տանիք[8]: Դրեյփերի վերջին նախագծերից մեկը 1957 թվականին կառուցված միջազգային հյուրանոցն էր, որը գտնվում էր Նյու Յորքի Այդլվայլդ օդանավակայանում, և այժմ հայտնի է որպես Ջոն Ֆ. Քենեդիի օդանավակայան[8]:

Նա թոշակի անցավ 1960 թվականին, իսկ նրա մահից հետո 1969 թվականին Քարլթոն Վարնին վաճառեց Դրեփերի ընկերությունը[9]:

Գրինբրայր հյուրանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթի Դրեյփերի ամենահայտնի ձևավորումը Գրինբրայր հյուրանոցն էր, որը գտնվում էր արևմտյան Վիրջինիայի Ոիայթ Սալֆր Սփրինգ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործվել է որպես ռազմական հիվանդանոց: Պատերազմից հետո Չեսապիկ և Օհայո երկաթուղիները ետ գնեցին սեփականությունը և վարձեցին Դորոթի Դրեյփերին, որպեսզի նա վերաձևավորեր ամբողջ հանգստյան տունը [10]: Նա ձևավորեց ամեն ինչ, լուցկու տուփից սկսած մինչև ճաշացանկը և անձնակազմի համազգեստները[11][12]: Դրեյփերը 16 ամսվա ընթացքում վերափոխեց Գրինբրայրը[11]: Կտորեղենով զարդարանքները, 600-ից ավել հյուրասենյակները և հասարակական տարածքները զբաղեցրեցին ավելի քան 45.000 յարդ տարածք, 15.000 պաստառի գլանափաթեթ և 40.000 գալոն (հեղուկի չափման միավոր) ներկ[11]: Գրինբրայրում իր կատարած աշխատանքի դիմաց Դրեյփերը ստացավ երբևէ դիզայներներին վճարված ամենաբարձր հոնորարը[6]: Հյուրանոցի 4,2 միլիոն արժողությամբ վերանորոգման բացումը տեղի ունեցավ տան խնջույքի ժամանակ, որին մասնակցում էին այնպիսի անվանի հյուրեր ինչպիսիք էին` Վինձորի դյուքսն ու դքսուհին և Բինգ Քրոսբին[2]:

Գրինբրայրում հասարակական սենյակների մեծ մասը ձևավորված էր տարբեր թեմատիկաներով: Օրինակ` դրանցից մեկը վարդագույն պարասրահն էր, որը նախատեսված էր նրա համար, որ այդ ժամանակաշրջանի կանանց դեմքերը շիկնեին: Իսկ դրա հարևանությամբ գտնվող կապույտ սենյակում գտնվում էին Միացյա Նահանգների նախագահների կիսանդրիները: Դրեյփերը կարծում էր, որ նախագահներից ոմանք այնքան էլ գրավիչ չէին, ուստի նա ձևափոխեց նրանց կիսանդրիները, որպեսզի ավելի վայելչակազմ երևային: Մինչև 1960-ականները Դորոթին հյուրանոցի գլխավոր դիզայներն էր, իսկ դրանից հետո աշխատանքի անցավ իր աշակերտը՝ Կառլետոն Վարնին: 1963 թվականին Վարնին, ով հաջորդեց Դորոթի Դրեյփերին, որպես ընկերության նախագահ, ստանձնեց Գրինբրայերի դեկորների պահպանման և նրբանկատորեն փոփոխելու գործը[13]: Այդ ժամանակից իվեր Գրինբրայերում բազմաթիվ փոփոխություններ է տեղի ունեցել, օրինակ` սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից արտակարգ իրավիճակների համար կառուցված գաղտնի նկուղը: Մյուս փոփոխություններն էին Դորոթի Դրեյփերի կողմից կառուցված թեմատիկ ռեստորանը, նոր խաղատունը, գույքի ամբողջական թարմացումը։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեյփերը ստեղծեց նոր ոճ, որը հայտնի է որպես «Ժամանակակից Բարոկկո»: Նա դասական ոճին ավելացրեց ժամանակակից շունչ[14]: Դրեյփերը օգտագործել է բեմական ինտերիերի գունային սխեմաներ և վարդերի պատկերներով բամբակե կտորներ: Նա նախապատվությունը տալիս էր սև շողշողուն առաստաղներին, դեղնականաչավուն փայտե իրերին և մուգ կարմիր հատակին: Նա հավատում էր, որ «սիրելի և պայծառ գույները մեծ ազդեցություն են ունենում մեր մտավոր երջանկության վրա»[15]: Նա նաև ընտրում էր արտահայտիչ ու միմյանց հակառակ գունային սխեմաներ, օրինակ` սև ու սպիատկ և ավելացնում որոշ գույներ: Նա իրար էր միացնում տարբեր գույներ, գործվածքներ ու նախշեր և երիզները համատեղում էր ծաղկավոր նախշերով: Հաճախ օգտագործում էր մեծ դետալներ ու բազմաթիվ հայելիներ: Բոլոր գույներն ու նախշերը նպաստում էին իր արտահայտիչ ձևավորմանը, որն այժմ հայտնի է որպես «Դրեյփերի ոճ»[16]: Նրա ձևավորումը, որը մինիմալիզմի հակառակն էր ներկայացված է բնակարաններում, հյուրանոցներում, ռեստորաններում, թատրոններում և առևտրի կենտրոններում:

1937 թվականին Դրեյփերը վերածվեց ընտանեկան անունի, որի գեղագիտական խանդավառությունը ընդունեցին մերձքաղաքային տնային տնտեսուհիները[15]: 1937 թվականին Դրեյփերը դարձավ ընտանեկան անուն, որի գեղագիտական խանդավառությունն ընդունեցին արվարձաններում բնակվող տնային տնտեսուհիները[3]: 1930-1940-ական թվականներին Ֆ. Շումախերը վաճառեց իր վարդերի պատկերներով բամբակե կտորներից ավելի քան մեկ միլիոն յարդ: Դրեյփերի ննջարանի վարդագույն և սպիտակ պաստառները, փափուկ գործվածքից ծածկոցները և թափանցիկ բամբակե վարագույրները շուտով տարածվեցին ամբողջ երկրում[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին Դրեյփերը ամուսնացավ Ջորջ Դրեյփերի (1880–1959) հետ, ով ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անձնական բժիշկն էր` այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշեցին պոլիոմիելիտը[6]: Էլեոնոր Ռուզվելտը և Դորոթին զարմուհներ էին ու միևնույն ժամանակ լավ ընկերներ, ուստի երկու ընտանիքների միջև հարաբերությունները բարելավվեցին: Նախքան 1930 թվականին ամուսնալուծվելը[3], Դրեյփերները ունեցան 3 երեխա:

Կյանքի վերջին շրջանում Դրեյփերը տառապում էր Ալցհայմեր հիվանդությամբ[5]: Նա մահացել է 1969 թվականի մարտի 11-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում[17]: Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում հուղարկավորությունից հետո նրան հողին հանձնեցիին Ռոդ Այլենդ նահանգի Պորտսմութ քաղաքում գտնվող Սուրբ Մարիամի եպիսկոպոսական եկեղեցու բակում[17]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին լույս տեսավ նրա 1941-ին գրված «զվարճանքը հաճույք է, Ինչպես դառնալ հայտնի հյուրանոցի տիրուհի» գիրքը, որն ուներ վարդագույն կետավոր կազմ և ամենաշատ վաճառվածների շարքում էր: (ISBN 0-8478-2619-8) 2006 թվականի մայիսին Նյու Յորքի թանգարանում անցկացվեց Դրեյփերի աշխատանքների ցուցահանդեսը, և կոչվում էր «Դորոթի Դրեյփերի բարձրագույն ոճ»: Այն կազմակերպվել էր Դոնալդ Ալբրեխտի և նախագծվել Մանհեթնի «տեսական և կիրառական» ստուդիայի կողմից: Դոնալդ Ալբրեխտը ասել է. «Վերցնելով 18-րդ դարի աթոռը, որը հիմնականում պատրաստված է փայտից, և փոխարինելով այն պլաստիկե աթոռով Դորոթի Դրեյփերի ոճն է»: Եվ նա չափազանց հեաքրքիր անձնավորություն է:

Նրա բոլոր ակնարկները, պետք է որ իրոք օգտակար լինեին հիսունականների տնային տնտեսուհիների համար։ Նա ուղղակի պետք է ասեր. «Մի՛ վախեցիր, դուռը կանաչ ներկիր»: Դրեյփերի կողմից նախագծված կահույքը, վարձակալել էին Գրինբրայր հյուրանոցը և Էրոուհեդ Սփրինգս հանգստյան տունը: Սրանք նրա ամենահայտնի նախագծերից երկուսն էին: 9 ոտնաչափ (2.7 m) սպիտակ «թռչնի վանդակ» ջահը, որը Դորոթին նախագծել էր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում Դորոթեում սրճարանի համար նույնպես ցուցադրվում էր[18]:

2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի հուլիսը, Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Կանանց Թանգարանում անցկացվեց ցուցահանդես «Դորոթի Դրեյփերի առասպելական կյանքը» խորագրով: Այն ներկայացնում էր Դրեյփերի աշխատանքների` Ստոնէլէյ և Էնթնի հյուանոցներից արված արխիվային լուսանկարները: Ցուցահանդեսը ձևավորվել է Նյու Յորքի «Տեսական և կիրառական» ստուդիայի կողմից[18]: Այնուհետև ցուահանդեսը տեղափոխվեց Ֆորտ Լոդերդեյլի Արվեստի թանգարան 2008 թվականի փետրվարից մինչև հունիս:

2006 թվականին ի հիշատակ Դորոթի Դրեյփերի, Նյու Յորքի Թանգարանում անցկացված ցուցահանդեսի մասին հոդված տպագրվեց: Ցուցահանդեսը տեղափոխվեց Նյու Յորքից Տեխաս այնուհետև Ֆլորիդա[14]:

Դրեյփերը մեծ ազդեցություն է ունեցել մի քանի ժամանակակից դիզայներների վրա, այդ թվում` Քելի Ուարսթլերի և Ջոնաթան Ադլերի [15]:


Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dorothy Draper, ed. (2004) [1941]. Entertaining is Fun! How to Be a Popular Hostess. Rizzoli. ISBN 0-8478-2619-8. (Reprint)
  • Dorothy Draper, Decorating is Fun!: How to Be Your Own Decorator. New York: Doubleday, Doran & Company, 1939.
  • Dorothy Draper, 365 Shortcuts to Home Decorating. New York: Dodd, Mead, and Company, 1965.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peter Osbaldeston (15 November 2009). The Palm Springs Diner's Bible: A Restaurant Guide for Palm Springs, Cathedral City, Rancho Mirage, Palm Desert, Indian Wells, la Quinta, Bermuda Dunes, Indio, and Desert Hot Springs. Pelican. էջ 63. ISBN 978-1-58980-774-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Koncius, Jura (2006-05-18). «A Pioneer In Pink And Green». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2016-11-21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Carnes, Mark C. (2003-09-15). Invisible Giants: Fifty Americans Who Shaped the Nation But Missed the History Books (անգլերեն). Oxford University Press. էջ 63. ISBN 9780195168839.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Moonan, Wendy (2006-05-19). «Be Bold, Confident and Larger Than Life (But Never Clash) (But Never Clash)». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016-11-21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Depression Class». tribunedigital-chicagotribune. Վերցված է 2016-11-21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Group, Nancy Collins, The Archives of Dorothy Draper Company, Inc., The Carleton Varney Design. «Design Legends: Dorothy Draper | Architectural Digest». Architectural Digest. Վերցված է 2016-11-21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «USING MURALS IN LOBBY; Dorothy Draper Decorating New East Side House» (PDF). The New York Times. 13 October 1951. Վերցված է 2 July 2019-ին.
  8. 8,0 8,1 Group, Nancy Collins, The Archives of Dorothy Draper Company, Inc., The Carleton Varney Design. «Design Legends: Dorothy Draper | Architectural Digest». Architectural Digest. Վերցված է 2016-11-21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Owens, Mitchell (12 August 2001). «STYLE; Going for Baroque». The New York Times. Վերցված է 2 July 2019-ին.
  10. «The Greenbrier - Interior Design at The Greenbrier». www.greenbrier.com. Վերցված է 2016-11-21-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Dorothy Draper's Design Legacy». Վերցված է 2016-11-21-ին.
  12. «History - Dorothy Draper & Company». Dorothy Draper & Company (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-11-21-ին.
  13. Beall, Susan Sheehan, Gordon. «The Greenbrier | Architectural Digest». Architectural Digest. Վերցված է 2016-11-21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. 14,0 14,1 «Dorothy Draper & Co. - History». Dorothydraper.com. Վերցված է 2014-03-25-ին.
  15. 15,0 15,1 15,2 Owens, Mitchell (2006-04-02). «The Surreal Deal». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016-11-21-ին.
  16. «Dorothy Draper». Hampshire House. Արխիվացված է օրիգինալից 17 April 2015-ին. Վերցված է 23 April 2015-ին.
  17. 17,0 17,1 «Dorothy Draper, 79, Designer And Interior Decorator, Dies; Author and Columnist Known for Commercial Work Pioneer in Use of Colors» (PDF). The New York Times. 12 March 1969. Վերցված է 2 July 2019-ին.
  18. 18,0 18,1 «Dorothy Draper Museum of the City of New York». Pure+Applied. 11 May 2013. Վերցված է 25 December 2014-ին.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blossom, N. and Turpin, J. (2008). Risk as a window to agency: A case study of three decorators. Journal of Interior Design 34(1), 1-13.Lewis, Adam. (2010). The Great Lady Decorators: The Women Who Defined Interior Design, 1870-1955. Rizzoli, New York. 978-0-8478-3336-8
  • Owens, Mitchell, (2005). Living large: The brash, bodacious hotels of Dorothy Draper" in The Journal of Decorative and Propaganda Arts, Issue 25. Published by the Wolfsonian - Florida International University.
  • Varney, Carleton. (1988). The Draper Touch The High Life & High Style of Dorothy Draper, New York: Prentice-Hall, Inc.. (0-13-219080-X)
  • Varney, Carleton. (2006). In The Pink: Dorothy Draper, America's Most Fabulous Decorator. Pointed Leaf Pres, New York.
  • Turpin, John. (2015). Dorothy Draper and the American housewife: A study of class values and success. In N. Blossom and J. Thompson (Eds.) The Handbook of Interior Design. New York: John Wiley & Sons, pp. 29–45.
  • Turpin, John. (2000). The doors of Dorothy Draper: Vestiges of Victorian manners with a middle-class sensibility. In.Form:The Journal of Architecture, Design & Material Culture 1, pp. 8–15.