Մասնակից:Angel Gharibyan/Ավազարկղ11
Անդրե Լեֆեվիր | |
---|---|
Ծնվել է | 1945 Բելգիա |
Մահացել է | 27 մարտ, 1996 ԱՄՆ |
Մասնագիտություն | Թարգմանչության տեսություն Պատմահամեմատական գրականություն |
Հաստատություն(ներ) | Տեխասի համալսարան |
Ալմա մատեր | Էսեքսի համալսարան |
Անդրե Ալֆոնս Լեֆեվիրը (անգլ.՝ André Lefevere, 1946, Բելգիա - մարտի 27, 1996, ԱՄՆ) թարգմանության տեսաբան էր: Նա սովորել է Գենտի համալսարանում (1964-1968 թվականներին), այնուհետև ստացել է դոկտորի կոչում Էսեքսի համալսարանում 1972 թվականին: Նա Օստինում գտնվող Տեխասի համալսարանում Գերմաներենի ուսումնասիրության Պրոֆեսոր էր [1], երբ մահացավ սուր լեյկոզից[2]:
Գաղափարներ ու ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա շատ կարևոր և նշանակալից ներդրում ունեցավ պատմահամեմատական գրականության ուսումնասիրության և թարգմանչական տեսության ոլորտներում: Հիմք ընդունելով Իթամար էվեն - Զոհարի «Բազմահամակարգության տեսությունը», նա դիտարկեց թարգմանությունը որպես ուսումնասիրվող լեզվի շրջանակներում առկա մշակույթով պայմանավորված գաղափարական և քաղաքական սահամանափակումների վերարտադրության և ընթերցանության վերաշարադրման ձև: Լեֆեվիրը զարգացրեց վերաշարադրման ձևի մասին տեսությունը, ինչը նշանակում է, որ ցանցակացած վերարտադրված տեքստ, որն ունի բնագիր, նպատակ ունի որդեգրել նույն գաղափարները կամ պոետիկան կամ էլ երկուսը միասին:
Գիդեոն Թորիի, Ջեյմս Ս. Հոմսի և ժոզե Լամբերտի հետ միասին, Լեֆեվիրին կարելի է համարել այն առաջին գիտնականներից, ովքեր թարգմանության տեսությունը դիտարկեցին որպես առանձին գիտակարգ: Ըստ Սյուզան Բասնեթի և նրա պատկերացման` «ոչ թե բառը կամ տեքստը, այլ մշակույթն է թարգմանության հիմնական միավորը»: Ըստ թարգմանչական տեսության ամենանշանավոր սինթեզատորից մեկի` Էդվին Գենցլերի. «սա թարգմանչական տեսության մեջ շեշտակի առաջընթաց էր. սա հենց այն է, ինչ կոչվում է գիտսկարգի «հասունացում», միջմշակութային և բազմամշակութային աճող միտումներ, ինչը կարելի է անվանել հետգաղութային շրջան[3]:
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոեզիայի թարգմանություն. 7 ռազմավարություն և 1 գծագիր, Ամստերդամ, Վան Գորսում, 1975
- Գրականության թարգմանություն. Գերմանական ավանդույթ, Ասսեն, Վան Գորսում, 1977
- Գրական գիտելիք. Ասսեն, Վան Գորսում, 1977
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Denton, John. «In Memoriam André Lefevere» (PDF). Վերցված է January 16, 2012-ին.
- ↑ Denton, John. «In Memoriam André Lefevere» (PDF). Վերցված է January 16, 2012-ին.
- ↑ The Postcolonial Turn in Literary Translation Studies: Theoretical Frameworks Reviewed - by Bo Petterson