Jump to content

Մասնակից:Albine Manukyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դավիթ Գևորգյան (մարտի 22, 1991, ք․ Երևան), Հայաստանի պետական քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1991 թվականի մարտի 22-ին Երևանում։

1998-2007 թվականների սովորել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում։

2007-2014 թվականներին սովորել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» (մարքեթինգ) բաժնում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորումը։


Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հիմնել է «Բիզնես Քալչը» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով։

2013-2015 թվականներին «Դանիելյան պրինտ» ՍՊԸ («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն։

2016-2018 թվականներին «Առգե բիզնես» ՍՊԸ շուկայի ուսումնասիրության մասնագետ։

2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում:


Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինապարտ է, պահեստազորի սպա, լեյտենանտ։

Կուսակցական պատկանելիություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։

Ամուսնացած չէ։


[1]

[2]


  1. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները - Լուրեր Հայաստանից - Թերթ.am». www.tert.am. Վերցված է 2019-01-14-ին.
  2. «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2019-01-14-ին.