Մասնակից:Adrien8/Եզեկիա-Հուդայի թագավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Adrien8/Եզեկիա-Հուդայի թագավոր
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. մոտ 741
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահացել էմ.թ.ա. մոտ 687
Մահվան վայրԵրուսաղեմ
ՔաղաքացիությունՀուդա-Հարավային թագավորություն
Ազգությունհրեա
ԿրոնՀուդաիզմ
Մասնագիտությունթագավոր
ԱմուսինՀեփիսբայ
ԾնողներԱքազ(հայրը) և Աբի(մայրը)
ԵրեխաներՄանասե

Եզեկիա(մ.թ.ա. մոտ 741-687 թթ.),Հուդա-Հարավային թագավորության 13-րդ թագավորը (մ.թ.ա. մոտ 729(Աքազի հետ համատեղ, մ.թ.ա. մոտ 716-ից միանձնյա)-687թթ.), Աքազ թագավորի և Զաքարիայի դուստր Աբիի որդին։ Գահ է բարձրացել 25 տարեկանում,կառավարելով 29 տարի։ Իր կառավարման սկզբում Եզեկիան անց է կացնում կրոնական ծավալուն բարեփոխումներ,ոչնչացնում է կռապաշտական կենտրոնները,անգամ Մովսեսի շինած պղնձե օձը և վերականգնում Եհովա Աստծո պաշտամունքը,արգելում օտար աստվածների պաշտամունքը։ Եզեկիան պարտության է մանտում փղշտացիներին,վերսկսում հրեաների Զատիկի տոնակատարությունը։ Վերջինիս մասնակցելու են հրավիրվում Իսրայելի 10 ցեղերը,սակայն ներկայանում են ընդամանը մի քանի մարդ Ասերի,Զաբուղոնի և Մանասեի ցեղերից։ Այնուամենայնիվ Զատիկը տոնվում է մեծ շուքով և մեծ ուրախությամբ։ Աստվածաշնչում Եզեկիան նկարագրված է,որպես մեծ ու բարի թագավոր։

Սենեքերիմի արշավանքը և պարտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 703թ. Ասորեստանի ռազմատենչ արքա Սենեքերիմը(Սինաքերիբ) սկսում է լայնածավալ արշավանք կատարել դեպի Լևանտ։ Գրավելով տարածաշրջանի երկրները, Սենեքերիմը հարձակվում է Հուդայի թագավորության վրաև և պաշարում է Երուսաղեմը։ Հարավային թագավորությունը հայտնվում է շատ ծանր իրվիճակում։ Եզեկիան գնում է տաճար և աղոթքով օգնություն խնդրում Աստծուց։ Աստված լսում է Եզեկիայի աղոթքը։ Տիրոջ հրեշտակը մի գիշերվա ընթացքում կոտորում է ասորեստանյան 185 հազարանոց բանակը։ Աստծո օգնությամբ Հուդայի թագավորությունն ազատվում է Սենեքերիմի ավերիչ ու կործանարար արշավանքից։ Ասորեստանյան բանակի պարտության մասին վկայում է նաև հույն պատմիչ Հերոդոտոսը։ Մ.թ.ա. 680թ. հունվարի 10-ին Սենեքերիմն սպանվում է իր որդիների ձեռքով։

Եզեկիայի մահացու հիվանդանալը և ապաքինվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ անց Եզեկիա թագավորը հիվանդանում է։ Եսայիա մարգարեն հայտնում է արքային,որ վերջինս մահանալու է։ Եզեկիան այդ լսելով դառնապես արտասվում է։ Աստված գթում է Եզեկիաին։ Արքան հրաշքով բժշկվում է։ Այդ ամենից հետո Երուսաղեմ է գալիս Բաբելոնի արքա Մարդուկ-ապլա-իդդին II-ը,որպեսզի տեսնի Եզեկիային,քանի որ լսել էր վերջինիս հիվանդության մասին։ Եզեկիան Բաբելոնի թագավորին ցույց է տալիս իր ողջ հարստությունը և հպարտանում դրանով։ Եսայիա մարգարեն հայտնում է Եզեկիաին,որ որոշ ժամանակ հետո հենց նույն Բաբելոնը կգրավի Երուսաղեմը,իսկ Հուդայի բնակչությանն ու Եզեկիայի գանձերը կտանի Բաբելոն։ Այնուամենայնիվ Եզեկիան գոհանում է,որ այդ ամենը լինելու է իրենից հետո։ 29 տարի թագավորելուց հետո Եզեկիան մահանում է մ.թ.ա. մոտ 687թ. 54 տարեկան հասակում,գահը թողնելով իր որդի Մանասեին։ Եզեկիա թագավորը համարվում է Հուդայի երկրի ամենահայտնի թագավորներից մեկը: Նրա իշխանության ժամանակ արմատախիլ է արվել կռապաշտությունը և ամրացվել է կենտրոնամետ իշխանությունը: