Մասնակից:Ֆավորիտ/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆավորիտ/Ավազարկղ 4

Մարկ Ռիչ (անգլ.՝ Marc Rich), ի ծնե Մերսել Դավիթ Ռեյխ (հոլ.՝ Marcell David Reich; ) ամերիկացի ձեռնարկատեր, «Marc Rich & Co» թրեյդինգային ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է «Glencore», ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին), միլիարդատեր[1]: Նրա սեփական կապիտալը 2012 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[2]։ Մահացել է 2013 թվականի հունիսի 26-ին Շվեյցարիայում[3][4]։ Թաղված է Իսրայելում[2]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռիչը գործարար շրջանակներում հայտնի է նրանով, որ առաջին անգամ նավթի մեծածախ առևտրի պրակտիկայում մտցրել է տեղում գործարքների մեխանիզմը։ «The Economist» ամսագրի կարծիքով՝ այս նորամուծությունը «հեղափոխություն է արել»[2]։ 1970 թվականին Ռիչը ստեղծել է հարթակ նավթի փոքր խմբաքանակների հետ գործարքներ կնքելու համար, ի տարբերություն երկարաժամկետ պայմանագրերի, որոնք կնքվել են խոշոր մատակարարների և սպառողների միջև[2]։ Մասնավորապես, Ռիչը հարթակում սկսել են նավթ վաճառել Իրանից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո[2]։ Ռիչն իր կենսագիր Դենիել Ամմանին ասել է, որ առավել շահավետ գործարքները նա կատարել է շրջանցելով միջազգային էմբարգոն[5]:

Հակամարտությունը ԱՄՆ իշխանությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչի առևտրային հարթակը խախտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ առևտրի վրա դրված էմբարգոն։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները Ռիչին մեղադրել են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ։ 1983 թվականին Ռիչը ձերբակալությունից առաջ՝ վերջին պահին, թաքնվել է հետաքննությունից և ԱՄՆ-ից փախել Շվեյցարիա[2][Комм 1]:

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռիչի գործով զբաղվել է Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը 1980-ականներին աշխատել է Հարավային շրջանի դատախազ: Ջուլիանիի խոսքով՝ Ռիչի գործն ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի վճարումից խուսափելու խոշորագույն դեպքն էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Федоринова Ю., Хрипунов К. Glencore выходит из тени // Ведомости. — 22.06.2009. — № 112 (2382).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Marc Rich. // The Economist. — Jun 26th, 2013.
  3. В Швейцарии скончался «великий комбинатор» из 1980-х Марк Рич.
  4. О смерти Марка Рича.
  5. Rankin, Jennifer (June 26, 2013). «Marc Rich: controversial commodities trader and former fugitive dies aged 78». The Guardian. London.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]