Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ26

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարաճճի Էնջելոն
Angelo la Débrouille
ԺանրԿատակերգություն, բուֆոնադ, արկածներ, ֆենտեզի, դրամա, ընտանեկան
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀեռուստաալիքFrance 3, Cartoon Network
Եթերաշրջաններ4 եթերաշրջան
Սերիաների քանակ52 սերիա[1]


Չարաճճի Էնջելո (անգլ.՝ Angelo Rules, ֆր.՝ Angelo la Débrouille) ֆրանսիական և անգլիական մուլտսերիալ, ստեղծված TeamTo և Cake Entertainment ստուդիայի կողմից։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի ապրիլին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկան տղայի՝ Էնջելոյի համար կյանքը կարող է դառնալ ամենօրյա պատերազմ, բայց եկել է երեխաների ժամանակը, իսկ Էնջելոն այստեղ է, որպեսզի ցույց տա ճանապարհը։ Նա հետևում է կյանքի ընթացքին և հենց պատերազմ է տեսնում, գնում ու լուծում է տալիս պատերազմներին և դրանում նրան օգնում են իր ընկերները՝ Շերվուդը և Լոլան։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չարաճճի Էնջելոն» եղել է 24 թեկնածուներից մեկը, որը եղել է երկրորդ միջազգային Emmy Kids Awards-ում 2013 թվականին։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալի գլխավոր հերոսն է։ Շեկ մազերով, 12 տարեկան, լավ մտահղացումներով տղա է։

Լոլա[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկան աղջիկ, ով Էնջելոյի հարևանն է, ինչպես նաև նրա լավագույն ընկերուհին։ Սիրած զբաղմունքը՝ հեռախոսով զրուցելն է։ Սիրում է ցեխով խաղալ։

Շերվուդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելոյի լավագույն ընկերն է և կատակասեր դասընկերը։ Եռյակի մեջ նա միակն է, ով լավ տիրապետում է համակարգիչներին և գադջեթին։ Շերվուդը համեստ է, բայց բավականին սպորդային։ Հավանաբար ունի բարեկամական կապեր Ռուսաստանում ապրողների հետ։

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնջելոյի հայրիկ՝ չի կարողանում կողմնորոշվել ինչ-որ բանում։
  • Էնջելոյի մայրիկ՝ աշխատում է նկարչական պատկերասրահում։
  • Պիտեր՝ Էնջելոյի կրտսեր եղբայրը
  • Ելենա` Էնջելոյի ավագ 15 տարեկան քույրը։ Շատ կոպիտ է։
  • Պարոն Բաբլս՝ Պիտերի ոսկե ձուկը։
  • Էնջելոյի տատիկ՝ նա է մտածել մակարոնով և կաղամբով ճաշը։
  • Ջո Մամա՝ Էնջելոյի կատուն։
  • Բատտերֆինգերս ՝ Էնջելոյի ամենահամեստ դասընկերն և Արթուրի կրտսեր եղբայրն է։
  • Արթուր՝ Բատտերֆինգերսի ավագ եղբայրը և Ելենայի սիրեցյալը։
  • Ուոլտեր Մանեթթի՝ Էնջելոյի դպրոցի ավազակն է։
  • Կուպեր Մանեթթի՝ Ուոլտեր Մանեթթիի կրտսեր եղբայրն է և Պիտերի լավագույն ընկերը։
  • Պարոն Ֆուդ՝ Էնջելոյի խիստ ուսուցիչն է։
  • Պարոն Զաոնկա՝ Էնջելոյի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է։
  • Կետի՝ թխվածքների վաճառողուհին է։
  • Տիկին Պերլա՝ Էնջելոյի արվեստի ուսուցիչն է։
  • Շմիտտի՝ Էնջելոյի դպրոցի խոհարարն է։
  • Ջիզեր՝ Էնջելոյի ծեր հարևանն է։ Հավաքում է այն ամենը, ինչը տեսնում է։
  • Թրեյսկի՝ Էնջելոյի դասընկերուհին է և պարոն Ֆուդի բարեկամը։ Կրում է ակնոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CAKE's 'Angelo Rules' Back for Season Three»
  2. «TeamTO  » Angelo La Débrouille». www.teamto.com. Վերցված է 2016-09-29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մուլտֆիլմեր այբբենական կարգով