Մասնակից:Տարոն Հարությունյան/ԱվազարկղԲ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանիել Միգել Ալվիշ Գոմիշ (պորտ.՝ Daniel Miguel Alves Gomes, օգոստոսի 7, 1983, Կարակաս, Վենեսուելա), առավել հայտնի է որպես Դաննի (պորտ.՝ Danny), պորտուգալացի ֆուտբոլիստ, պետերբուրգյան «Զենիթ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան: Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում: Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2004-ին դարձել է բրոնզե մեդալակիր: Մասնակցել է Ամառային օլիմպիկան խաղեր 2004-ին: Ամերիկայի Գավաթ 2007-ին խաղալու համար հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա, որում դեբյուտել է 2008 թվականի օգոստոսի 20-ին: Խաղում է աջ, կենտրոնական և ձախ հարձակվողական կիսապաշտպանների դիրքերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանին ծնվել է Կարլուշ Դանիի[1] և նրա կնոջ՝ Գարետի ընտանիքում: Միգելի հայրը արմատներով Մադեյրաից է եղել, որտեղից 1979 թվականին իր երկու ընկերների հետ տեղափոխվել է Կարակաս: Այնտեղ նա բացել է ռեստորան և հենց այդտեղ էլ ծանոթացել ապագա կնոջ հետ: Ընտանիքում ծնվեց աղջիկ Կատյան և որդի Միգելը: Երբ Միգելը փոքր էր, նա զբաղվում էր երկու սպորտով՝ ֆուտբոլով և հեծանվասպորտո: Ծնողները կարծեցին, որ Միգելը շատ փոքր է հեծանվասպորտով զբաղվելու համար և տվեցին տեղի Սուրբ Թոմաս դե Վիլյանուեվայի քոլեջի ֆուտբոլային դպրոց: Նա այդտեղ միանգամից դարձավ լավագույնը, ինչից հետո նրանով հետաքրքրվեցին «Մարիտիմու» ակումբի գործակալները՝ առաջարկելով կարիերան շարունակել իրենց սպորտային դպրոցում, որի պատճառով նրան անհրաժեշտ էր տեղափոխվել Մադեյրք: Ծնողները դեմ էին, սակայն Միգելի տատիկը, Ֆերնանդուն, ով ապրում էր այնտեղ, նրանց համոզեց թողնել երիտասարդ ֆուտբոլիստ[2]: Տիրապետում է պորտուգալերենին և իսպաներենին (մայրենի լեզուներ), անգլերենին և ռուսերենին[3]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում, 7 տարեկան հասակում Դաննին գնաց Մադեյրա, որտեղ 10 տարի ապրեց տատի հետ, մարզվելով «Մարիտիմու» ակումբում: Ծնողները տեղափոխվեցին Պորտուգալիա, երբ Դաննին 17 տարեկան էր. այդտեղ նրանք Ֆունշալում բացեցին իրենց ռեստորանը[2]: 2001 թվականի հոկտեմբերի 1-ին Դաննին «Ժիլ Վիսենտե» ակումբի դեմ խաղում դեբյուտեց ակումբի հիմնական թիմի կազմում՝ խաղի 62-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, իսկ խաղն ավարտվեց Դաննիի թիմի 2-1 հաշվով տարած հաղթանակով: Նույն թվականի դեկտեմբերի 15-ին նա «Սալգոյրուշ» ակումբի դարպասին 45-րդ րոպեին թիմում խփեց իր առաջին գոլը, բայց արդեն 59-րդ րոպեին նա հեռացվեց խաղադաշտից: Խաղն ավարտվեց «Մարիտիմուի» պարտությամբ՝ 1-2: Ընդահնուր առմամաբ 2001-02 մրաշրջանում Միգելը խաղաց 20 խաղ և խփեց 5 գոլ, իսկ նրա թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը:

18 տարեկանում Միգելի վրա ուշադրություն դարձրեցին որոշ թիմեր, այդ թվում Պորտուգալիայի առաջատարները՝ «Սպորտինգը» և «Պորտուն»: Դաննին, ով երկրպագել էր «Պորտուին», համաձայնեց տեղափոխվել այնտեղ, սակայան «Մարիտիմուի» ղեկավարությունը չհամաձայնեց՝ տրանսֆերի համար վճարվող գումարի պատճառով[2]: Բայց նրանք համաձայնության եկան «Սպորտինգի» հետ, ով կիսապաշտպանի համար վճարում էր 2,1 միլիոն եվրո: Այնտեղ խաղաց 1 մրցաշրջան, ինչից հետո վարձակալական իրաունքներով վերադարձավ «Մարիտիմու» (այդ ժամանակ ակումբը մարզում էր Անատոլի Բիշովեցը, ով, ֆուտբոլիստի հիշողություններում՝ «ինձ շատ բան է տվել, քանի որ ես երիտասարդ տղա էի»[4]): Տարբեր պատանեկան և երիտասարդական թիմերում խաղաց շուրջ 40 խաղ:

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին մոսկովյան «Դինամոյի» կազմում

«Դինամոյում» դեբյուտել է 2005 թվականի մարտի 9-ին՝ «Կրիլյա Սովետովի» դեմ գավաթային խաղում (1-1): 2005 թվականին ակումբի երկրապագուների կողմից ճանաչվեց թիմի լավագույն ֆուտբոլիստ: Ակումբում խաղաց 94 խաղ (79 Ռուսասատանի առաջնությունում և 15-ը գավաթում) և խփեց 16 գոլ (12-ը առաջնություոնւմ և 4-ը գավաթում): Հրաժարվեց խաղալ Վենեսուելայի կազմում, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա:

«Ռոստովի» դարպասին խփած նրա գոլը Sports.ru կայքի այցելուների կողմից ճանաչվեց 2007 թվականի Ռուսաստանի առաջնության լավագույն գոլ:

Եվրո 2008-ից առաջ Դաննին ընդգրկված էր Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված ցուցակում, բայց հիմնական՝ «23 ցուցակում» չհայտնվեց: 2008 թվականի օգոստոսին 30 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց պետերբուրգյան «Զենիթ»՝ որպես նրա պայմանագրի խախտման փոխհատուցում, ինչը այդ պահին ՌՖՊԼ-ի պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք տրանսֆերը[5]:

«Զենիթ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին Չեմպիոնների Լիգայի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում

«Զենիթում» դեբյուտել է ՈՒԵՖԱ Սուպերգավաթի խաղարկությունում, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որում «Զենիթը» 2-1 հաշվով հաղթեց, իսկ Դաննին խաղաց ամբողջ խաղը, խփեց հաղթական գոլը և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Որոշ մասնագետներ կարծում են, որ Դաննին գնվեց որպես Արշավինի փոխարինորդ: Չնայած, որ նրանք կազմել էին լավ հարձակվողական գիծ, Արշավինին Դաննին գնելուց կես տարի անց վաճառեցին «Արսենալին», իսկ Միգելը հաջորդ մրցաշրջանում վերցրեց 10 համարով մարզահագուստը:

2009 թվականի մայիսի 14-ին մարզման ժամանակ Դաննին ստացավ ծանր վնասվածք: Վազքի վարժությունների իրականացման ժամանակ նա ծնկի շրջանում զգաց սուր ցավ: Հետագայում կատարվեցին հետազոտություններ, որոնց ցույց տվեցին, որ նրա մոտ կա աջ ծնկի առջևի խաչանման կապանի պատռվածք: Պորտուգալիայում վիրահատությունից հետո մայիսի վերջին Դաննին պետք էր վեց ամիս ապաքինվելու համար, ինչը մինչև մրցաշրջանի ավարտը խանգարեց նրան դուրս գալ խաղադաշտ[6]:

2010 թվականի մարտի 13-ին 2010 թվականի Ռուսատանի առաջնության առաջին տուրում «Զենիթի» կազմում նորից խաղադաշտ դուրս եկավ, խաղաց ամբողջ խաղը և խփեց խաղի միակ գոլը, ինչը թիմին հաղթանակ բերեց:

2011 թվականի հունիսի 14-ին «Զենիթի» հետ կնքեց նոր՝ քառամյա պայմանագիր: Սեպտեմբերի 18-ին, Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում՝ «Ռուբինի» դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, ինչը թիմին 3-2 հաշվով հաղթանակ բերեց: Սեպտեմբերի 29-ին Դաննին ակումբում խաղաց 100-րդ խաղը[7]: Այդ խաղում՝ Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» դեմ խաղում նա խփեց գոլ, ինչից հետո մոտեցավ անկյունային դրոշակին և նմանակեց «միզող շանը», ինչը չափազանց դուր չեկավ պորտուգալական ակումբի երկրպագուներին[8]: Նոյեմբերի 28-ին Միգելը Ռուսաստանի առաջնությունում խփեց «Զենիթի» 2500-րդ գոլը[9]:

2012 թվականի փետրվարի 5-ին Դաննին մարզման ժամանակ ստացավ խաչաձև կապապնների վնասվածք և 8 ամսով դուրս մնաց շարքից[10][11][12]: Նոյեմբերի 2-ին առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Ռոստովի» դեմ խաղում, և նրա ու Կրիշիտոյի կոմբինացիայի շնորհիվ Ռոման Շիրոկովը խփեց հաղթական գոլը և «Զենիթը» 2-1 հաշվով հաղթեց[13]:

2010 թվականի նոյեմբերի 21-ին Դաննին 2012-13 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում՝ իսպանական «Մալագայի» դարպասին խփեց իր առաջին գոլը: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

2012 թվաակնի նոյեմբերի 26-ին Դաննին նշանակվեց «Զենիթի» ավագ[14][15]:

2012 թվականի դեկտեմբերի 4-ին Չեմպիոնների Լիգայի «Միլանի» դեմ խաղում նա խփեց խաղի միակ գոլը: Դա օգնեց «Զենիթին» խմբում զբաղեցնել երրորդ տեղը և հայտնվել Եվրոպայի Լիգայում:

2013 թվականի օգոստոսի 3-ին նիժնինովգորոդյան «Վոլգայի» դարպասին հեղինակեց հեթ թրիք, ինչը «Զենիթին» օգնեց արտագնա խաղում 3-1 հաշվով տանել հաղթանակ: Դա պորտուգալացու համար առաջինն էր ռուսական կարիերայում:

2013 թվականի օգոստոսին Դաննին վեց խաղում դարձավ վեց գոլի և ևս երեք գոլային փոխանցման հեղինակ: Ամսվա արդյունքներով նա ճանաչվեց «Ամսվա լավագույն խաղացող»[16]:

Դաննին 10 համարի մարզահագուստը փոխարինեց 35-ով: Նա կայացրեց այդ որոշումը, քանի որ «Մարիտիմուում» կարիերան այդ համարի մարզահագուստով էր սկսել[17]: 35 համարը «Զենիթի» խաղացողների կողմից վերջին 15 տարիներում չէր օգտագործվել:

2014 թվականի օգոստոսի 13-ին «Ուրալի» դարպասին գոլ խփելով՝ մտավ «Զենիթի» պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ[18]: Խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ խաղը[19] Դաննիի համար եվրոգավաթներում դարձավ 50-րդը ակումբի կազմում[20]: Հոկտեմբերի 26-ին, «Մորդովիայի» դեմ խաղում[21], խփելով գոլ և տալով գոլային փոխանցում, Ռուսաստանի առաջնությունում գոլերի և արդյունավետ փոխանցումների չափը հասցրեց կլոր թվի՝ 100[22]: 2014 թվականի ապրիլի 5-ին Դաննին «Զենիթում»[23] անցկացրեց 200-րդ խաղը[24]:

2015 թվականի ամռանը «Զենիթի» հետ պայմանագրի ավարտին հետքրքրվում էր «Բեշիկթաշ» տեղափոխվելով[25]:

2015 թվականի մայիսի 28-ին հատուկ պրեսս-կոնֆերանսին հայտնեց, որ լքում է «Զենիթը», քանի որ չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկրարացման մասին հարցում[26], սակայն հունիսի 5-ին ակումբը հայտարարեց Դաննիի հետ պայմանագրի՝ ևս երկու տարի երկրացման մասին[27]: 2015 թվականի հուլիսի 5-ին Դաննին «Զենիթում» նորից վերցրեց 10 համարը, որը Արշավինի հեռանալուց հետո ազատվել էր[28]:

2016 թվականի ապրիլի 16-ին «Սպարտակի» դեմ խաղում ստացավ ծանր վնասվածք՝ աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք: Այդ վնասվածքը երրորդն էր նրա կարիերայում: Նա անցկացրեց երրոդ վիրահատությունը և 12-14 ամսով դուրս մնաց շարքից[29]: Այդպիսով նա չի խաղա մրցաշրջանի մնացած մասը և չի օգնի իր հավաքականին Եվրո 2016-ի ժամանակ[30]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին (№ 16) 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, Դանիայի դեմ խաղում

Դաննին հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց հրաժարվել է, հույսը դնելով պորտուգալակական հավաքականում հայտնվելու վրա: 2008 թվականի օգոստոսի 20-ին, Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում դեբյուտել է Պորտուգալիայի ազգային հավաքականում (5-0): Միգելը 55-րդ րոպեին 18 համարով մտավ փոխարինման, և միանգամից ունեցավ լավ հնարավորություն, սայկայն դիպավ դարպասաձողին: Նաև անկյունայնից կատարած նրա փոխանցումից հետո կարող էր աչքի ընկնել Սիմաուն: Պորտուգալիայի հավաքականում գործում էր ավելի ակտիվ, խաղը վերցնում էր իր վրա, կատարում էր սուր փոխանցումներ:

2008 թվականի հոկտեմբերի 15-ին Ալբանիայի դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Сборная Ալբանիան աառջին խաղակեսում նույնիսկ մնաց առանց մեկ խաղացողի, սակայն դադ չօգնեց Պորտուգալիայի հաղթել: Հաշիվը մնաց անփոփոխ, չնայած պորտուգալացիները, այդ թվում նաև Դաննին, կարող էին խփել գո: Երկրորդ խաղակեսում նա փոխարինվեց Նանիով:

2008 թվականի նոյեմբերի 19-ին Դաննին խաղաց բրազիլացիների դեմ ամբողջ խաղը և 5-րդ րոպեին բացեց հաշիվը, չնայած որ նրա հավաքկանաը 2-6 հաշվով պարտվեց:

ՀԱՀ-ում աշխարհի առաջնությունից առաջ Պորտուգալիան խաղաց Մոզամբիկի հետ, որում Դանին խփեց գոլ և տվեց գոլային փոխանցում: Հավաքականի պատմության մեջ գոլը դարձավ 800-րդը: Աշխարհի առաջնությանը խաղաց 3 խաղ, այդ թվում փլեյ օֆիի Իսպանիայի դե խաղը, որում պորտուգալացիները 0-1 հաշվով զիջեցին և դուրս մնացին մրցաշարից:

Դաննին չհայտնվեց ԱԱ 2014 ուղևորվող պորտուգալացիների ցուցակում, չնայած ակումբում ցույց էր տվել լավ խաղ: 2016 թվականի գարնանը ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել Ֆրանսիայի Եվրո 2016-ին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա «Սպորտինգ»
Ռուսաստան «Զենիթ»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսատանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստներ (7)՝ № 1 — 2008, 2010, 2013-14, 2014-15; № 2 — 2011-12, 2015-16; № 3 — 2007
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթ 2008-ի խաղի լավագույն խաղացող[31]
  • ՌՖՍ վարկածով Պրեմիեր Լիգայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ՝ 2010
  • Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Ֆուտբոլ» շաբաթաթերթ)՝ 2010
  • Ռուսաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ («Սպորտ Էքսպրես»)՝ 2010

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 16, 2016-ի դրությամբ[32][33]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվորագավաթ Այլ[34] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մարիտիմու 2001–02 20 5 0 0 20 5
Ընդհանուր 20 5 0 0 20 5
Սպորրտինգ 2002–03 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
Մարիտիմու 2003–04 29 1 0 0 29 1
Ընդհանուր 29 1 0 0 29 1
Սպորտինգ 2004–05 9 0 0 0 3 0 12 0
Ընդհանուր 9 0 0 0 3 0 12 0
Դինամո Մոսկվա 2005 27 4 4 2 31 6
2006 24 2 5 1 29 3
2007 28 5 6 1 34 6
2008 18 5 1 0 19 5
Ընդհանուր 97 16 16 4 113 20
Զենիթ 2008 10 5 0 0 10 2 1 1 21 8
2009 8 0 3 0 0 0 11 0
2010 27 10 3 1 12 2 42 13
2011–12 27 9 1 1 2 1 1 0 31 11
2012–13 12 2 2 0 7 2 21 4
2013–14 25 13 0 0 4 3 1 0 30 16
2014–15 28 3 0 0 15 2 0 0 43 5
2015–16 23 6 2 0 8 1 0 0 33 7
Ընդհանուր 165 48 11 2 58 13 3 0 232 64
Ընդհանուր կարիերայում 325 70 27 6 61 13 3 0 421 90

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 29, 2016-ի դրությամբ
Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2008 5 1
2009 3 0
2010 10 2
2011 5 1
2012 0 0
2013 3 0
2014 4 0
2015 6 0
2016 2 0
Ընդհանուր 38 4

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննին ամուսնացած է: Կնոջ անունը Պետրա է: Զույգի ունի երկվորյակներ՝ Բերնանդու և Ֆրանսիշկու[2]:

Վենեսուելայում նրա անունը հնչում է Դա՛ննի (շեշտը ա տառի վրա), Պորտուգալիայում այն «տեղափոխվել» է ի տառի վրա[2]:

Ունի շատ դաջվածքներ՝ թիիակներին որդիների դիմանկարները, իսկ անունները՝ նախաբազուկներին. «Դինամոյի» նշանի Դ տպատառը աջ նախաբազկին, սակայն Դաննին վստահեցրել է որ դա իր անվան առաջին տառն է[3]: 2015 թվականին ուսին դաջել է Սանկտ Պերերբուրգի համայնապատկերով դաջվածք, որում պատկերված են Պալատական կամուրջը, Պետրոպավլովյան ամրոցը և Ռոստրավոր Սյուները[35]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Отец Данни: А ведь сначала сын хотел сесть на велосипед». sovsport.ru. Վերցված է 10.6.2015-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Журнал «Футбол», № 47 (390), стр.22, 23
  3. 3,0 3,1 Надо ли «Зениту» оставлять Данни?
  4. Данни: поэм от Бышовца не слышал
  5. Мигел Данни — лучший футболист 2010 года
  6. Сезон-2009 для Мигеля Данни завершён
  7. Матч против «Порту» стал для Данни сотой игрой за «Зенит»
  8. Фанаты «Порту» отомстят Мигелю Данни за «писающую собачку»
  9. Данни забил 2500-й гол «Зенита» в чемпионатах страны
  10. Данни выбыл на полгода
  11. Данни выбыл на 8 месяцев
  12. Данни: «Ещё по первым ощущениям показалось, что травма очень серьёзная»
  13. ««Зенит» — «Ростов». Данни появился на поле впервые за 11 месяцев» (ռուսերեն). sports.ru. 2012-11-02. Արխիվացված է օրիգինալից 2012-11-30-ին. Վերցված է 2012-11-27-ին. «Полузащитник «Зенита» Данни в матче 14-го тура премьер-лиги против «Ростова» вышел на замену на 82-й минуте встречи, заменив Константина Зырянова»
  14. «Зенит» — ЦСКА: Данни начнёт игру с капитанской повязкой
  15. Лучано Спаллетти: «Команда была достойна победы»
  16. «Данни стал обладателем премии «Лучший игрок месяца» по итогам августа». Чемпионат.com. 2 сентября 2013. Վերցված է 2013-09-02-ին.
  17. Данни, Рязанцев и Анюков сменили игровые номера
  18. «Данни — в десятке Клуба 50 бомбардиров Зенита». {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  19. «Протокол матча «Бенфика» — «Зенит»». {{cite web}}: no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  20. «50-й матч Данни в еврокубках за «Зенит»».
  21. «Протокол матча Зенит - Мордовия».
  22. «100 очков Данни по системе "гол + пас" в чемпионате России за "Зенит"».
  23. «Протокол матча "Зенит" - ЦСКА».
  24. «200-й матч Данни за "Зенит"».
  25. Капитан футбольного клуба «Зенит» Данни согласился на переход в «Бешикташ» — СМИ
  26. Данни покидает «Зенит»
  27. «Зенит» продлил контракт с Данни
  28. Данни взял 10-й номер в «Зените»
  29. «Срок восстановления Данни составит от 12 месяцев до 14». bombardir.ru. Վերցված է 2016-05-10-ին.
  30. Данни из-за травмы выбыл до конца сезона
  31. Данни был признан лучшим игроком матча за Суперкубок
  32. «Danny». ForaDeJogo. Վերցված է 25 February 2014-ին.
  33. «Danny». Soccerway. Վերցված է 25 February 2014-ին.
  34. Ռուսատսանի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ, ՖԻՖԱ Ակումբային աշխարհի առաջնության
  35. «Прощальная татуировка Данни». Sports.ru. Վերցված է 2016-01-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]