Jump to content

Մասնակից:Վաչ Վարդանյան/Ամստերդամի պաշտպանության գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամստերդամի պաշտպանության գիծ

Ամստերդամի պաշտպամության գիծ (հոլ.՝ Stelling van Amsterdam), շրջանագիծ պաշտպամության գիծ, որ փռված է Ամստերդամի շուրջ, երկարությունը 135 կմ: Համարվում է տեսակի մեջ եզակի ամրոց, կրում է իր մեջ հիդրոտեխնիկ կառույցներ [1], և ամենամեծ ու ամենաայցելված վայրերից է:[2]

Նիդերլանդների տարածքի 27 % գտնվում է ծովի մակարդակից ցածր: Այսպիսի աշխարհագրական դիրքը հանգեցրեց նրան, որ հոլանդական հիդրոտեխնիկ մարզում կան հիանալի իմացությամբ մարդիկ. նունիսկ միջնադարում Հյուսիսային ծովում հողատարածքների զարգացման և բարելավման համար սկսեցին կառուցվել պաշտպանական ու ջրահեռացման համակարգեր[3]: XVII դարից սկսած դրանք օգտագործվում են պաշպանական նկատառումներով: [1]

Պաշտպանության գիծը կառուցվել է ռազմական նախարարության շնորհիվ 1883-1920 թվականներին, Ազգային Աշտարակի պաշտպանության համար: Գիծը իր մեջ պարունակում է 45 բերդամաս, որոնք հարմարեցված են իրենց հրետանիններով: Իսկ անհրաժեշտության դեպքում գծի բարդ կապը (ջրանցքները, շլյուզները) թույլ են տալիս 48 ժամում ջրով ողողել բերդամասի առջևի հատվածը 0,5-ից մինչև 1,5 մետր: Սա շատ խորն է, որպեսզի հետևակային զորքը կարողանա անցնել և շատ քիչ նավակների համար: Հետևաբար այսպիսի հիդրոտեխնիկական համակարգի միջոցով հնարավոր է ջրահեռացնել ջրի տակ անցած տարածքները[2]:

Պաշտպանական գիծը մեր օրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աալսմեեր բերդամաս

Մեր օրերում Ամստերդամի պաշտպանական գիծը կորցրել է իր պատերազմական ներուժը: Բայց, շատ բերդամասեր պահպանել են իրենց սկզբնական տեսքը մինչև այսօր, և նրանց մեծ մասը պաշտոնապես գրացնվել է պատմական հուշակոթողների շարքում: Մի քանիսը գտնվում են բնակելի թաղամասերի մոտ ինչն էլ բերդի այցելությունը դարձնում է ավելի հեշտ: Իսկ նախկին տարածքը ծառայում է ինչպես հանգստի գոտի. տարածքում գտնվում է հետիոտային և հեծանվային ճանապարհներ, ստեղծվել են հավելյալ կանաչապատ տարածքներ: Ամստերդամի խիտ բնակեցված տարածքի համար սա յուրահատուկ դեպք է:

1996 թվական Ամստերդամի պաշտպանության գիծը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարային ժառանգության ցուցակում: [1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Линия оборонительных сооружений Амстердама». Центр всемирного наследия — UNESCO. Վերցված է 2015-06-14-ին. {{cite web}}: no-break space character in |publisher= at position 26 (օգնություն)
  2. 2,0 2,1 «Линия обороны Амстердама». Официальный веб-сайт Совета по туризму и конгрессам Нидерландов. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Нидерланды: краткая справка». BBC. Վերցված է 2015-06-15-ին.