Մասնակից:Վանիկ Մեժլումյան/Ավազարկղ 5
Սև ֆեմինիզմ (անգլ.՝ Black feminism), կամ հակառասիստական ֆեմինիզմ, ֆեմինիստական տեսության մի ճյուղ, որը ստեղծվել է անգլիախոս աֆրոամերիկացիների կողմից։ Սև ֆեմինիզմի հիմնական առաջնահերթություններից մեկը ռասիզմի դեմ պայքարն է[1]։ Սև ֆեմինիզմի կողմնակիցները կարծում են, որ սևամորթ կանանց ապրած փորձը հատուկ պատկերացում է տալիս սեքսիստական, դասակրգային և ռասիստական խտրականությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին[2][3]: Սև ֆեմինիզմում խտրականության այս ձևերի միասնությունը կոչվում է եռակի ճնշում[4]։
Սևամորթ կին լինելու փորձը, որի մասին վկայում է «սև ֆեմինիզմ» եզրույթը, չպետք է հասկացվի սև կամ կին լինելու տեսանկյունից, այլ պետք է բացատրվի ինտերսեկցիոնալությամբ, մի եզրույթ, որը առաջ է քաշվել գիտնական-իրավագետ Քիմբերլի Քրենշոուի կողմից 1989 թվականին: Քրենշոուն պնդում էր, որ յուրաքանչյուր հասկացություն՝ լինել սև, լինել կին, պետք է դիտվի միմյանցից անկախ՝ հասկանալով, որ հատվող ինքնությունը միավորվում և ուժեղացնում է միմյանց[5][6]։
Սև ֆեմինիզմի կողմնակիցները պնդում են, որ սևամորթ կանայք կառավարական կառույցներում դիրքավորվում են սկզբունքորեն այլ կերպ, քան սպիտակ կանայք: Սև ֆեմինիզմից վերջին տարիներին ծնվել է «սպիտակ ֆեմինիզմ» հասկացությունը, որն օգտագործվում է այն ֆեմինիստուհիների քննադատության համար, որոնք չեն ընդունում ինտերսեկցիոնալության խնդիրները[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև ֆեմինիզմը գոյություն ունի ԱՄՆ-ում ստրկության ժամանակներից ի վեր սովորական ֆեմինիզմի հետ միասին։ ԱՄՆ-ում կանանց ազատագրական շարժումն սկսվել է քաղաքացիական իրավունքների և սևամորթների ազատագրման շարժման հիմնադրումից հետո: 1920-ական թվականներին ստրկությունից հետո սևամորթ մտավորականները գործի դրեցին այն սկզբունքները, որոնք հիմք կդառնան Սև ֆեմինիզմի համար[8]։ Ակտիվիստուհիները, ինչպիսիք են Ֆրենսիս Հարփերը, 19-րդ դարում առաջ են քաշել ռասայի, սեռի և վերակառուցման աշխատանքի ամենակարևոր հարցերից մի քանիսը, ինչը շատ համարձակ քայլ էր այդ ժամանակվա սևամորթ կնոջ համար[9]։
Հիմնական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևամորթ ֆեմինիստուհիների կարծիքով՝ սպիտակամորթներին հուզում են միայն սեքսիզմի խնդիրները,և նրանք անտարբեր են ռասիզմի և բնակչության տարբեր շերտերի ու դասերի միջև տարաձայնությունների նկատմամբ: Նրանք նաև պայքարում են սևամորթ կանանց ազատության և անկախության համար՝ համարելով, որ ստանալով այն, հասարակությունը կազատվի այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ռասիզմը, սեքսիզմը և դասային անհավասարությունը[10]։
Նշվում էր, որ սևամորթ կանայք իրենց ավելի ճնշված են զգում հասարակության մեջ, իրենց իրավունքների և ազատությունների մեջ, քան սպիտակամորթ կանայք:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lisa Tuttle Encyclopedia of feminism. — New York, N.Y.: Facts on File Publications, 1986. — 399 p. — ISBN 978-0-8160-1424-8
- ↑ Kelly, Jennifer Black feminist consciousness // Encyclopedia of feminist theories / Code, Lorraine. — Abingdon and New York: Routledge, 2003. — С. 56—57. — ISBN 978-0-415-13274-9
- ↑ Collins, Patricia Hill. «Defining Black Feminist Thought». feministezine.com. The Feminist EZine. Վերցված է 2007-05-31-ին.
- ↑ Denise Lynn Socialist Feminism and Triple Oppression: Claudia Jones and African American Women in American Communism(անգլ.) // Journal for the Study of Radicalism. — 2014. — В. 2. — Т. 8. — С. 1. —
- ↑ Crenshaw, Kimberley Demarginalizing the Intersection of Race and Sex: A Black Feminist Critique of Antidiscrimination Doctrine, Feminist Theory and Antiracist Politics(անգլ.) // The University of Chicago Legal Forum[en] : journal. — 1989. — Т. 140. — С. 139—167.
- ↑ «Intersectionality: The Double Bind of Race and Gender» (PDF).
- ↑ Zeba Blay, Emma Gray (2015-08-10). «Why We Need To Talk About White Feminism». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020-09-15-ին.
- ↑ Patricia, Hill Collins Black feminist thought : knowledge, consciousness, and the politics of empowerment. — [2nd ed.]. — New York, 2009. — ISBN 978-0415964722
- ↑ Hewitt, Nancy No Permanent Waves: Recasting Histories of U.S. Feminism. — New Brunswick: Rutgers University Press, 2010. — ISBN 978-0813547251
- ↑ Tuttle L. Encyclopedia of feminism. New York, Oxford, 1986