Մասնակից:Սոնա Խասիկյան/Ճանապարհ դեպի տուն (ֆիլմ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ դեպի տուն
Պատկեր:Ճանապարհ դեպի տուն (ֆիլմ).jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրընտանեկան, արկածային
Թվական2019 թվական
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Մարտին Սմիթ
Սցենարի հեղինակՎ․ Բրյուս Քամերոն
Գեվին Պոլոն
Ջեֆֆրի Չան
ԴերակատարներԲրայս Դալաս Հովարդ
Էշլի Ջադ
ՕպերատորՓիթեր Մենզիենս
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ԿինոընկերությունBona Film Group
Columbia Pictures Corporation
Pariah
IMDbID 7616798

«Ճանապարհ դեպի տուն» (անգլ.՝ A Dog's Way Home), ռեժիսոր Չարլզ Մարտին Սմիթի[1] ընտանեկան ֆիլմը։ Գլխավոր դերը հնչյունավորել է Բրայս Դալաս Հովարդը[2][3][4]։ 2019 թվականի հունվարի 10-ին Ֆիլմը վարձույթվ թողարկվել է Ռուսաստանում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսանքի ժամանակ Լուկաս անունով մի երիտասարդ գտնում է անտուն հմայիչ մի շնիկի և, խղճալով նրան, որոշում է նրան տանել իր տուն։ Գտնվածին, որին անվանում էին Բելլա, արտասովոր կերպով դուր եկավ ընտանիքի անդամներին, թեպետ և հակառակ ակամայից փոխեց ընտելացված կենսակարգը․ երբեմն, իհարկե, լինում էին թափված խաղալիքներ և կրծոտված կոշիկներ, սակայն նրա հայտնվելու հետ մեկտեղ ընտանիք մտավ ուրախություն, ինչպես չարաճճի երեխայից։ Երբ շունը մեծացավ, սկսեց տիրոջն օգնել աշխատանքում․պատանին տանում էր նրան վերականգնողական կենտրոն, որտեղ նա, ինչպես կարողանում էր, փորձում էր մխիթարել և զվարճացնել փորձանքի մեջ հայտնված մարդկանց՝ ստիպելով նրանց ժպտալ և մոռանալ սեփականանհաջողությունները, ցավերը և վնասվածքները։ Մի անգամ, երբ Լուկասը գտնվում էր աշխատանքի վայրում, Բելլան պատուհանին տեսավ մի սկյուռ և, ընկնելով նրա ետևից, չնկատեց, թե ինչպես տարվեց և մոլորվեց։ Լուկասը գտավ նրան, բայց Բելլային, այնուամենայնիվ, տարան ապաստարան։ Եթե Բելլային կրկին բռնեն, նրան թունավորելով կսպանեին, այդ իսկ պատճառով Լուկասը որոշեց տեղափոխվել մեկ այլ քաղաք։ Նա շանը տվեց իր ընկերուհու մորաքրոջը՝ մինչև տուն կգտներ այդ քաղաքում։ Սակայն Բելլան շատ էր տխրում և զգում էիր, որ այն մարդը, ում նա սիրում է, շատ է տխրում, վշտանում և հավատում իր վերադարձին։ Ուստի նա փախուստի դիմեց։ Հավատարիմ կենդանուն սպասվում էր անցնել հսկայական ճանապարհ, հայտնվել մահվան շեմին, փրկել մարդկային կյանք և ձեռք բերել կենդանական աշխարհից նոր ընկերներ։ Նրան ցանկանում էին որդեգրել բարի մարդիկ, բայց նա հասկանում էր, որ պետք գնա, ինչքան էլ երկար և վտանկավոր էր թվում նրան ճանապարհը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Բրայս Դալաս Հովարդ Բելլա(հնչյունավորող)
Էշլի Ջադ Թերի
Բերրի Ուոթսոն Գևին
Ալեքսանդր Շիփ Օլիվիա
Էդվարդ Ջեյմս Օլմոս Ակսել
Ուես Սթյուդի Կապիտան Միկա
Քրիս Բաուեր Կուրչ
Ջոնա Հաուեր-Քինգ Լուկաս
Ֆերրա Ավիվա Բուժքույր Մետյուզ
Լյուսյա Ուոլթերս Լորետտա
Թեմմի Գիլիս սպա Լեոն
Փատրիկ Գալաղեր Թեո
Բեն Ռեթներ բժիշկ Գանն
Լեյն էդվարդս սպա Թոմ Ռուկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McNary, Dave; McNary, Dave (2017-11-07). «Ashley Judd, Edward James Olmos to Star in 'A Dog's Way Home'». Variety (անգլերեն). Վերցված է 2019-06-19-ին.
  2. «A Dog's Way Home Trailer: Bryce Dallas Howard Voices a Sweet Puppy in 'Emotional' Adventure». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019-06-19-ին.
  3. Kaur, Serena. «Here's your first look at 'A Dog's Way Home' (VIDEO) | Malay Mail». www.malaymail.com (անգլերեն). Վերցված է 2019-06-19-ին.
  4. Phelan, Zehra (2018-11-28). «Bryce Dallas Howard lends her voice to a Dog in trailer for 'A Dog's Way Home'». HeyUGuys (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-06-19-ին.
  5. «Кинобизнес / 107-й Российский кинорынок: Презентация компании WDSSPR». Кинобизнес (ռուսերեն). Վերցված է 2019-06-19-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]