Մասնակից:Սյուզի435/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիսկի հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի հասարակությունը այն է, որով ժամանակակից հասարակությունը նախապատրաստվում է պատասխանել ռիսկին: Եզրույթը սերտորեն կապված է մի քանի արդի թեմաներով ստեղծագործող գրողների հետ, մասնավորապես՝ Ուլրիխ Բեքի և Էնթոնի Գիդենսի հետ։[1] Եզրույթը ստեղծվեց 1980-ականներին, իսկ 1990-ականներին հայտնի դարձավ և՛ ավելի լայն արդիականության մասին մտածելու տենդենցների , և՛ հայտնի դատողության հետ կապերի, մասնավորապես՝ այդ ժամանակաշրջանում ահագնացող բնապահպանական մտահոգությունների պատճառով:[2]

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բրիտանացի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսի, ռիսկի հասարակությունը այն «հասարակությունն է, որն ավելի ու ավելի տարված է ապագայով (նաև անվտանգությամբ), որն էլ առաջ է քաշում ռիսկի հասկացությունը»,[3] մինչդեռ գերմանացի սոցիոլոգ Ուլրիխ Բեկը այն սահմանում է որպես «վտանգների և անապահովությունների դեմ պայքարի համակարգված միջոց, որոնք առաջացել և ներդրվել են հենց արդիականացման արդյունքում»:[4]

Բեքը արդիականացումը սահմանեց որպես

տեխնոլոգիական կատարելագործման հանկարծակի աճ և փոփոխություններ և աշխատանքի, և կազմակերպման ոլորտում, սակայն բացի դրանից այն ընդգրկում է շատ ավելին. սոցիալական բնութագրերի և սովորական կենսագրության, ապրելակերպի և սիրո տեսակների, իշխանության և ազդեցության կառուցվածքների, քաղաքական ռեպրեսիայի և մասնակցության ձևերի, իրականության տեսակետների և գիտելիքի նորմերի փոփոխություն: Ըստ հասարակական գիտությունների արդիականացում հասակացության մեջ գութանը, շոգեքարշը և միկրոչիպը շատ ավելի խորը գործընթացի ցուցիչներ են, որը ներառում և վերափոխում է ողջ սոցիալական կառուցվածքը:[5]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդիականությունը և իրապաշտությունը գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ Բեքը, և Գիդենս վստահորեն նայում են ռիսկի հասարակությանը արդիականության տեսանկյունից, «ժամանակակից հասարակության կամ արդյունաբերական քաղաքակրթության սղագրություն… արդիականությունը շատ ավելի հարափոփոխ է, քան ցանկացած նախկին սոցիալական կարգի տեսակ: Դա հասարակություն է… որը, ի տարբերություն որևէ նախորդի, ապրում է ոչ թե անցյալում, այլ ապագայում:[6] Նրանք նաև մեծապես հենվում են ռեֆլեքսիվության հայեցակարգի վրա. այն գաղափարի վրա, որ երբ հասարակությունն զննում է ինքն իրեն, ինքն էլ իր հերթին փոփոխության ենթարկվում այդ գործընթացում: Դասական արդյունաբերական հասարակության մեջ մոդեռնիստական տեսակետը հիմնված է գիտության մեջ իրապաշտական ենթադրության վրա՝ ստեղծելով մի համակարգ, որտեղ գիտնականներն աշխատում են այժմյան ժամանակաշրջանի բացառիկ, անհասանելի միջավայրում։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին՝ Չեռնոբիլի աղետից անմիջապես հետո, Մյունխենի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Ուլրիխ Բեկը հրատարակեց գերմաներեն տեքստի բնօրինակը՝ Risikogesellschaft, իր խիստ ազդեցիկ և կատալիտիկ աշխատանքի մասին (Սուհրկամպ, Ֆրանկֆուրդ 1986): Risikogesellschaft-ը հրատարակվել է անգլերենով «Ռիսկի Հասարակություն. 1992 թվականին դեպի նոր արդիականություն» վերնագրով: Էկոլոգիական ճգնաժամը կարևոր է այժմյան ժամանակաշրջանի այս սոցիալական վերլուծության համար: Բեքը պնդում էր, որ բնապահպանական ռիսկերը դարձել են արդյունաբերական հասարակության գերակշռող արդյունքը, այլ ոչ թե պարզապես տհաճ, բայց կառավարելի կողմնակի ազդեցությունը:

Գիդենսը և Բեքը պնդում էին, որ թեև մարդիկ միշտ ենթարկվել են ռիսկի այնպիսի մակարդակի, ինչպիսին են բնական աղետները, որոնք սովորաբար ընդունվում են ոչ մարդկային ուժերի կողմից առաջացած աղետներ: Ժամանակակից հասարակությունները, սակայն, ենթարկվում են այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են աղտոտումը, նոր հայտնաբերված հիվանդությունները, հանցագործությունը, որոնք բուն արդիականացման գործընթացի արդյունք են: Գիդենսը սահմանում է այս երկու տեսակի ռիսկերը որպես արտաքին ռիսկեր և արտադրական ռիսկեր:[7] Արտադրական ռիսկերը բնութագրվում են մարդկային գործոնի բարձր մակարդակով, որը առնչվում է և՛ արտադրելու, և՛ նման ռիսկերի մեղմացման գործընթացին:

Քանի որ արտադրական ռիսկերը մարդկային գործունեության արդյունք են, այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Գիդենսը և Բեքը, պնդում են, որ հասարակությունները հնարավոր է գնահատեն ռիսկի մակարդակը, որը առաջանում է է կամ կարող է առաջանալ: Այսպիսի ինքն իրեն ուղղված ինքնադիտողությունը կարող է իր հերթին փոխել պլանավորված գործողությունները: Որպես օրինակ՝ Չեռնոբիլի և Սիրո ջրանցքի ճգնաժամի հետևանքով հասարակության հավատը նվազել է ժամանակակից ծրագրերի նկատմամբ՝ հասարակության մոտ անվստահություն առաջացնելով  արդյունաբերության, կառավարության և փորձագետների նկատմամբ։[8]

Սոցիալական մտահոգությունները հանգեցրին միջուկային էներգիայի արդյունաբերության կանոնակարգման ուժեղացմանը և որոշ ընդլայնվելու ծրագրերից հրաժարվելուն՝ փոխելով բուն արդիականացման ընթացքը: Ասվում է, որ ժամանակակից արդյունաբերական աշխատանքի հանդեպ ահագնացող քննադատությունը հանգեցրել է ռեֆլեկտիվ արդիականացման վիճակի, որը արտահայտվում է այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են կայունությունը և նախազգուշական սկզբունքը, որոնք կենտրոնանում են կանխարգելիչ միջոցների վրա ռիսկի մակարդակը նվազեցնելու համար:

Տարբեր կարծիքներ կան, թե ինչպես է ռիսկային հասարակության հայեցակարգը փոխազդում սոցիալական հիերարխիայի և դասակարգային տարբերությունների հետ:[9] Շատերը համաձայն են, արտադրական ռիսկերի ներդրման և ռեֆլեքսային արդիականացման արդյունքում փոխվել են սոցիալական հարաբերությունները: Ռիսկերը, ինչպես հարստությունը, բաշխվում են բնակչության մեջ անհավասարաչափ և կազդեն կյանքի որակի վրա:

Բեքը պնդում է, որ դասային կառուցվածքի ավելի հին ձևերը, որոնք հիմնված են հիմնականում հարստության կուտակման վրա, թուլանում են ժամանակակից ռիսկի հասարակությունում, որտեղ մարդիկ զբաղեցնում են սոցիալական ռիսկային դիրքեր, որոնց հասնում են ռիսկից  զզվելով: «Որոշ չափերով դրանք հանգեցնում են դասերի և շերտերի դիրքերի անհավասարությանը, բայց դրանք սկզբունքորեն այլ բաշխման տրամաբանություն են մտցնում խաղի մեջ»:[10] Բեքը պնդում է, որ համատարած ռիսկերը պարունակում են «բումերանգի ազդեցություն», քանի որ ռիսկեր առաջացնող անձինք նույնպես ենթարկվելու են դրանց: Այս փաստարկը ենթադրում է, որ հարուստ անհատները, որոնց կապիտալը մեծապես պատասխանատու է աղտոտվածության ստեղծման համար, նույնպես պետք է տուժեն, երբ, օրինակ՝ աղտոտող նյութերը ներթափանցեն ջրամատակարարման մեջ: Այս փաստարկը կարող է չափազանց պարզ թվալ, քանի որ հարուստ մարդիկ կարող են ավելի հեշտությամբ նվազեցնել ռիսկը, օրինակ՝ շշալցված ջուր գնելով: Սակայն Բեքը պնդում է, որ ռիսկի նման բաշխումը ոչ թե հարստության, այլ գիտելիքի արդյունք է: Թեև հարուստ մարդուն կարող են հասանելի լինել որոշ ռեսուրսներ, որոնք նրան հնարավորություն են տալիս խուսափելու ռիսկից, բայց այդ տարբերակը անգամ չէր լինի, եթե անձը չիմանար գոյություն ունեցող ռիսկերի մասին: Այնուամենայնիվ, ռիսկերը ոչ միայն ազդում են որոշակի սոցիալական դասի կամ վայրի վրա, քանի որ ռիսկը հնարավոր չէ բաց թողնել  և կարող է ազդել բոլորի վրա՝ անկախ սոցիալական դասից: Ոչ ոք չի խուսափում ռիսկից:[11]

Ի հակադրություն, Գիդենսը պնդում է, որ դասային կառուցվածքի ավելի հին ձևերը պահպանում են որոշակիորեն ավելի ուժեղ դիրք ռիսկի հասարակության մեջ՝ այժմ մասամբ սահմանվելով «ինքնաակտիվացման և հզորացման ձևերի տարբեր հասանելիության տեսանկյունից»:[12] Գիդենսը նաև հակված է ավելի դրականորեն մոտենալ ռիսկի հասարակության հայեցակարգին, քան Բեքը, առաջարկելով, որ «խոսքը չի կարող լինել միայն ռիսկի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին: Ռիսկը կարգապահություն է սիրում, սակայն ակտիվ ռիսկի դիմելը դինամիկ տնտեսության և նորարար հասարակության հիմնական տարրն է:[13]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

Footnotes[խմբագրել | խմբագրել կոդը]

Bibliography[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beck, Ulrich (1992). Risk Society: Towards a New Modernity. Translated by Ritter, Mark. London: Sage Publications. ISBN 978-0-8039-8346-5.
  • Caplan, Pat (2000). «Introduction: Risk Revisited». In Caplan, Pat (ed.). Risk Revisited. London: Pluto Press. էջեր 1–28. ISBN 978-0-7453-1463-1.
  • Giddens, Anthony (1990). Consequences of Modernity. Cambridge, England: Polity Press.
  •  ———  (1991). Modernity and Self-Identity: Self and Society in the Late Modern Age. Cambridge, England: Polity Press.
  •  ———  (1998). The Third Way: The Renewal of Social Democracy. Cambridge, England: Polity Press.
  •  ———  (1999). «Risk and Responsibility». Modern Law Review. 62 (1): 1–10. doi:10.1111/1468-2230.00188. ISSN 1468-2230.
  •  ———  (2002). Runaway World: How Globalization Is Reshaping Our Lives (2nd ed.). London: Profile Books. ISBN 978-1-86197-429-7.
  • Giddens, Anthony; Pierson, Christopher (1998). Making Sense of Modernity: Conversations with Anthony Giddens.

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]