Jump to content

Մասնակից:Սյուզի/Ավազարկղ Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական սպիտակ սոճի ԱՄՆ ազգային դենդրարիումում

Բոնսայ (ճապ. 盆栽 տառ. «սկուտեղի մեջ աճեցրած») - գաճաճ ծառեր աճեցնելու արվեստ: Բույսերի աճը կարգավորվում է հարթ արմատային համակարգի շնորհիվ: Չինաստանում կա նման մի արվեստ,որը կոչվում է «Պենցզին»:

Բոնսայ տեսակը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.)[1]: Պատի վրա կատարվող գեղանկարչության մեջ գտնվում են պենցզայ պատկերներ - բույսեր վերցված բնությունից և տեղավորած թաղարների մեջ[2]:

Ծաղկող Մրտավարդ աճեցրած բոնսայ ձևով

«Բոնսայ» բառը առաջացել է չինական «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»[3][4][5]:

Լեգենդներից մեկն ասում է, որ ոմն կայսր հրամայել է բոլեր ծառերից, քաղաքներից, գետերից, լեռներից փոքր կայսրություն ստեղծել: Հենց այս նպատակով էլ ստեղծվել են փոքր ծառերը [1]: Ենթադրվում է, որ արվեստը Ճապոնիա է բերվել VI դարում բուդդիստ վանահայերի միջոցով[2][6]: Աճեցվող բույսերը օգտագործում էին տունը զարդարումհամար, այդ պատճառով նրանք կես մետրից ավել չէին[1]: Որոշ ժամանակ անց, տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ բոնսայը սկսում են օգտագործել թեյի արարողության ժամանակ [1]: Այդ ժամանակ արվեստը կոչվում էր հատի-նո-կի «ծառ զամբյուղի մեջ»[1]: XVIII դարից սկսած ճապոնացիները վերջնականապես այս տեխնիկան վերածում են արվեստի[1], ի հայտ են գալիս նոր ձևեր [1]: Տոկուգավայի ժամանակաշրջանում այգիների դիզայնի զարգացում է ապրում, լեռնավարդի և թխկիի աճեցումը դառնում է հարուստ մարդկանց ժամանցի մի մաս:

Այս արվեստը զարգացնում էին նաև բուդդիստները, ովքեր հավատում էին, որ բոնսայ աճեցնող մարդիկ հավասարվում են Աստծուն, քանի որ նրանց պատկերացմամբ աշխարհը Բուդդայի այգին է, իսկ նա այգեպան է[1]:

Հիմա բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, նրանք փոքր տեսք են ստանում մշտական կտրտվելու եւ տարբեր այլ մեթոդներով: Այս դեպքում արմատների, սահմանափակ թաղարի չափերի և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է բնության մեջ եղած մեծ ծառի չափսերին [7]: Պղնձե մետաղալարեր սկսել են օգտագործվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանից առաջ օգտագործվում էին լարեր[2]:

Բոնսայի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1914 թվականին Տոկիոյում[8]:

Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված է 1200 գիրք 26 լեզուներով[2]:

Ցուցադրություն Սիդնեի չինական այգում
Ավանդական տեսակներ [9]
Ֆորմալ ուղիղ ավանդական ձև- (ճապ. 直幹 - Տյոկան)

Ուղիղ ցողուն, որը արմատի մոտ հաստանում է

Ոչ ֆորմալ ուղիղ ավանդական ձև- (ճապ. 模様木 - Մոյոգի)

Ճյուղերը կամ ցողունը կարող են մի փոքր ծռված լինել, սակայն ցողունի գագաթը միշտ ուղղահայաց է արմատին:

Կրկնակի ցողուն- (ճապ. 双幹 - Սոկան)

Երկու ցողունների կոմպոզիցիան կարող է տարբեր երկարություն ունենալ, բայց ձևավորել մեկ պսակ:

Թեքված ձև- (ճապ. 斜幹 - Սյական)

Ցողունը հողի հետ անկյուն է կազմում:

Կասկադ- (ճապ.懸崖 - Կենգայ)

Այս տեսակը նմանեցված է ջրում կամ լեռներում աճեցված ձևերին: Ամբողջական կասկադի ժամանակ ծառի գագաթը աճում է զամբյուղի սահմաններից դուրս և արմատից բավականին ցած է իջնում:

Կիսակասկադային ձև- (ճապ. 半懸崖 - Խան-կենգայ)

Ծառի գագաթը մնում է արմատին հավասար:

(ճապ. 根連なり - Նեցունագարի)

Նմանեցված է այն ծառերին որոնց ցողունը կիսով չափ թաղված է հողի մեջ: Այսպիսի ցողունները առանձին ծառերի տեսք են տալիս:

Գրական ձև- (ճապ. 文人木 - Բունդզինգի)

Ուղիղ ցողուն, որի վրա շատ քիչ ճյուղեր կան:

Արմատը քարի վրա- (ճապ. 石上樹 - Սեկիձյոձյու)

Ցողունը գտնվում է հողի մակերեսին գտնվող քարի վրա, որը փաթաթված է արմատներով:

Քարի վրա աճող- (ճապ. 石付 - Իսիցուկի)

Ծառի արմատները գտնվում են քարի ճաքերում: Այս ձևը օգտագործվում է ծառի տոկունությունը ցույց տալու համար (այն պատճառով, որ քարի վրաարմատների համար սահմանափակ տարածք կա):

Ցախավելի ձև- (ճապ. 箒立ち - Հոկիդատի)

Ուղիղ ցողուն:Ցողունները տարածվում են նրա շուրջը՝ ծառի ⅓ բարձրությամբ , տալով նրան շրջանի տեսք:

Խմբակային ձև- (ճապ. 寄せ植え - Յոսե Ուե)

Զամբյուղում մի քանի ծառեր են աճում, բայց ոչ երբեք չորս հատ (ճապոներեն չորս թիվը նշանակում է մահ): Հիմնականում զամբյուղում նույն տեսակի ծառեր են գտնվում: Կոմպոզիցիայի գեղեցկությունը կայանում է նրանց հավասար բարձրության և տարիքի մեջ:

Բոնսայի հատուկ տեսակներ [10]
Ընդհանուր արմատներ - (ճապ. |根連| - Նեցունարարի) Մեկ արմատից առաջանում են մի քանի ցողուններ, արմատն առաջացնում է կորեր:
Ծառը քամու մեջ - (ճապ. |なり| - Ֆուկինագասի) Կռացած ձև է հշեցնում: Թեքված ճյուղերն ու տերևները այնպիսի տպավորություն են ստեղծվում կարծես ծառը քամու ճնշումից է այդ տեսքը ստացել:
Անտառի ձև - (ճապ. |寄せ植え| - Յոսէ-Յէ) Մեծ հարթ ամանի մեջ տարբեր ծառերից անտառ է պատկերվում:
Ժայռի վրա - (ճապ. |石付| - Իսիցուկի) Ժայռի փոխարեն քար է օգտագործվում, որի վրա էլ տեղավորվում է ծառը:
Մինի լանդշաֆտ - (ճապ. - Սակէյ) Մինի լանդշաֆտը պատկերում է բնության տարբեր կողմերը:

Դասակարգումը ըստ չափերի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն Դաս.[11] Չափսը, սմ
շատ փոքր Մամէ Կէսի-ցուբու մինչև 2,5
Սիտո 2,5—7,5
Գաֆու 13—20
փոքր Սյոխին Կոմոնո մինչև 18
Մյաբի 15—25
միջին Կիֆու Կատադէ-մոտի մինչև 40
մեծ Տյու/Տյուխին 40—60
Օմօնօ до 120
շատ մեծ Դայ/դայձյա Բոնձյու մետրից ավել

Պահելու վայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում բոնսայը սենյակային բույս չէ, այդ պատճառով նրան պետք է բաց երկնքի տակ պահել, կարելի է երբեմն տուն բերել ինտերիերը զարդարելու համար [12]:

Որոշ ծառեր հատուկ պաշտպանություն են պահանջում ձմռանը, և ցուրտ եղանակին օգտագործվող տեխնիկայի ինտենսիվությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչպես է ծառը հարմարեցված կլիմային: Եթե բույսը քնի ժամանակահատված ունի, ապա այն ոչմի դեպքում չի կարելի ընդհատել, հատկապես տերևներով բույսերինը: Բույսը ցրտից արտաքինից պաշտպանելու համար կարելի է տեղադրել լրացուցիչ տարայի մեջ կամ պատել հումուսի շերտով: Ի դեպ, չկա ամբողջությամբ «արտաքին» ծառ, բոլոր ցրտադիմացկուն ծառերը տեղափոխելով տաք վայր, որոշ ծամանակ անց ընտելանում են:

Համապատասխան բույսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր տերևներով և խիտ ճյուղերով ծառերը հարմար են բոնսայ ձևով աճեցնելու համար:

Ահա մի քանի օրինակներ [13]:

Բենջամինի ֆիկուս
Բուգենվիլեյա
Կալամոդին
Նռնենի
Ալոճենի

Հող, դրենաժ, զամբյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մշակողներ օգտագործում են միայն անօրգանական հող, մյուսները՝ սովորական, մեկուրիշները հողը մշտապես հարստացնում են ռեագենտներով: Այս բոլոր մեթոդները ընդունելի են: Բոնսայի համար նախատեսված հողը պետք է թեթև լինի և հեշտությամբ ջուր ներթափանցի: Հաճախ հիմքը պատրաստում են մանրախճի, կոպիտ ավազի, հրաբխային պեմզա-կավային հողի կամ գետնածուխի խառնուրդից:

Յուրաքանչյուր զամբյուղ պետք է դրենաժային անցքեր ունենա, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա թափվել ներքևում դրված տարայի մեջ: Այդպիսի անցքերը պետք է փակել կերամիկական կամ պլաստիկական կտորով, որպեսզի հողը չթափվի: Բոնսայի համար օգտագործում են փայլուն, անփայլ, գունավոր կամ պարզ զամբյուղներ: Ավելի ֆորմալ կոմպոզիցիաների համար ընտրում են սուրանկյուն զամբյուղներ, մշտադալար, կանաչ ծառերի համար նախընտրում են անփայլ տարբերակը: Կարևոր է իհարկե, որ բույսի գույնը համապատասխանի զամբյուղի գույնին: Խեցեգործական արդյունաբերությունը տարածված է ամբողջ աշխարհում, սակայն ամենահմուտներին իրենց գործում համարում են հնագույն Չինաստանի և Ճապոնիայի վարպետներին, ում զամբյուղները հավաքում են կոլեկցիոներները: Նրանք նաև բարձր են գնահատտւմ եվրոպացի վարպետների աշխատանքը, նրանցից են օրինակ Բայրոն Օլբրայտը և Գորդոն Դաֆետը:

Զամբյուղներ բոնսայի համար

Տեղափոխումը և արմատային համակարգի ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի և թագի ձևավորման հետ մեկտեղ անհրաժեշտ է ձևավորել նաև արմատային համակարգը[14]:

Սովորաբար բոնսայները տեղափոխում են երկու տարին մեկ, գարնանը, երբ ձմռան քնից հետո սկսվում է հյութի շարժը: Դա կանխում է արմատների գերաճը թաղարի ներսում և արագացնում է աճը: Տեղափոխման ժամանակ արմատների մի մասը կտրատվում է: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:

Բույսի տեղափոխումը

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В.Кольхепп. Бонсай из деревьев европейских лесов. — 1994.
  • Perkins D. Encyclopedia of China: History and Culture. — Taylor& Francis, 2013. — ISBN 9781135935627.
  • Olivová L.B., Børdahl V., Nordic Institute of Asian Studies. Lifestyle and Entertainment in Yangzhou. — NIAS Press, 2009. — (NIAS studies in Asian topics). — ISBN 9788776940355.
  • Cresswell J. Oxford Dictionary of Word Origins. — OUP Oxford, 2010. — (Opr Series). — ISBN 9780199547937.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бонсай (Япония сегодня № 9-10, 2005)». {{cite web}}: no-break space character in |title= at position 25 (օգնություն)
  • «Стили Бонсай».
  • «Все о Бонсай».
  • «Мастерская бонсай».
  • «Формирование бонсай».
  • Сезонный уход
  • Расщепление ствола у бонсай
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «histor» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «his2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Perkins, 2013, էջ 104
  4. Olivová, 2009, էջ 85
  5. Oxford, 2010, էջ 233
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «atlas» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «bonsayfiton» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «his3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «styletrad» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «osob» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «klass» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. В.Кольхепп, 1994, էջ 10
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «enci» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «peresad» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: