Մասնակից:Սերյոժա Փաշիկյան/Ավազարկղ
Երկնագույն անցք (անգլ.՝ blue hole), ստորջրյա քարանձավ կամ խոր ուղղահայաց խորացում: Երկնագույն անցք տերմինը ջրով լցված և ծովի մակարդակից ցածր կարստային ձագարների համար ընդհանուր անուն է: Իր անունը ստացել է խոր մուգ երկնագույն ջրի և իր շուրջն ավելի բաց երկնագույն ջրերի տպավորիչ համադրությունից:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Great_Blue_Hole.jpg/220px-Great_Blue_Hole.jpg)
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ երկնագույն անցքեր առաջացել են սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ջրի մակարդակը 100-120 մետր ցածր է եղել, օրինակ, ճաքերի լվացումից կրաքարային ապարի և անձրևաջրի ազդեցությունից: Ավելի ուշ ջրի մակարդակը, որը ավելի ցածրք է եղել սառցե դարաշրջանի ժամանակ (15000 տարի մինչև մեր տվարկությունը),բարձրացել է այժմյան մակարդակին:
Երկնագույն անցքերը կարող են լինել տարբեր չափերի: Վերջին ժամանակների ամենա խորը անցքը համարվում է Դինա երկնագույն անցք (Dean's Blue Hole) Բահամյան կղզու վրա Լոնգ-Իսլանդ. 202 մետր: Ջրի մակերեվույթին ավելի մոտիկ մասը ունի կլոլ տեսք, 25-ից մինչև 35 մետր տրամագծով, իսկ սկսած 20 մետր խորությունից անցքը լայնանում է մինչև 100 մետր տրամագծի:
Մեծ երկնագույն անցքը (Great Blue Hole) խոչընդոտային ստորջրյա ժայռի կազմում է ունի 305 մետր տրամագիծ, 120 մետր խորություն։ Երկնագույն անցքը Կարմիր ծովում է Եգիպտոսի ծովափին, ունի 130 մետր խորություն։
Ամենամեծ երկնագույն անցքը, գտնվում է Պարասելյան կղզիների ջրատարածությունում - «Վիշապի անցք» (Dragon Hole): Չինական լեգնդներին համաձայն, Կապիկը, օժտված գերբնական ուժերով, այդտեղ ապրող վիշապից՝ ստորջրյա թագավորուտյան տիրակալից կախարդական փայտիկ է ստանում: Չին մասնագետների հաշվարկման տվյալներով, ձագարը հասնում է 300.89 մետր խորության: Անցքի վերին հատվածում հայտնաբերվել է ավելի քան 20 տեսակ կենդանի օրգանիզմներ, իսկ ավելի քան 100 մետր խորուտյունում, որտեղ չկա թթվածին, կյանք չի հայտնաբերվել:[1]