Մասնակից:Ռիտ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

AnnenMayKantereit, գերմանական ռոք խումբ: Հիմնադրվել է 2011 թվականին: Նրանք երգում են և՛ գերմաներենով, և՛ անգլերենով: Նկատելի առավելությունը երգիչ Հեննինգ Մայի առանձնահատուկ կոպիտ ձայնն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Henning May (2015)

Երեք հիմնադիր անդամները (Քրիստոֆեր Աննեն, Հեննինգ Մայ, Զեվերին Կանտերայթ), որոնց ազգանուններով էլ կոչվում է խմբի անունը, խումբը ստեղծել են դեռևս Շիլլերի գիմնազիումում սովորելու տարիներին:[1]

Սկզբում նրանք հանդես էին գալիս որպես փողոցային երաժիշտներ Քյոլնի փողոցներում: Հետագայում նրանց է միանում կրկնակի բաս երաժիշտ Լարս Լյոթգերինգը:[2]

2013 թվականին նրանք թողարկում են իրենց առաջին սոլո ալբոմը: Ալբոմը, որը մասամբ ձայնագրվել է փողոցում, այժմ հասանելի չէ:[3]

Նրանք ունեն իրենց սեփական Յություբյան ալիքը, որտեղով էլ հրապարակում են իրենց երգերը: [4] 2014 թվականի օգոստոս ամսից խմբին է միանում բասիստ Մալտե Հակը:[5]

"Wohin du gehst" երգի տեսահոլովակի թողարկումից հետո, խումբը սկսում է իր շրջագայությունը Գերմանիայով: 2014 թվականի ամռանը նրանք նվագում են մի քանի խոշոր փառատոններում, ինչպիսիք են՝ Appletree Garden Festival, the Open Flair և the Reeperbahn Festival: Աշնանը նրանք նվագում են մի քանի համերգներում՝ որպես աջակցություն Beatsteaks -ին [6] և նվագակցում են Clueso -ին Stadtrandlichter Tour -ի ընթացքում:[7]

Նրանք "ARD-Jugendprogramme"-ի երաժշտական մրցանակաբաշխության ֆինալիստներ էին: [8]

2014 թվականի դեկտեմբերին AnnenMayKantereit-ը ցուցադրվել է "Circus HalliGalli" հեռուստածրագրի շրջանակներում: [9]

2015 թվականի սկզբին նրանք կրկին սկսում են շրջագայությունները: 2015 թվականի ամռանը նրանք ավելի շատ փառատոնների են մասնակցում, ներառյալ՝ the Haldern Pop Festival և Rock am Ring: K.I.Z. հիփ-հոփ խումբը Հեննինգ Մային ներառում է իրենց երգի՝ "Hurra die Welt geht unter"- ի մեջ:

2015 թվականի ամռանը նրանք պայմանագիր են կնքում Universal - ի հետ: Մոսես Շնեիդերի հետ նրանք ձայնագրում են EP "Wird schon irgendwie gehen"- ը Բեռլինի Հանսա ստուդիայում: Այն թողարկվում է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Vertigo Berlin անվան տակ: [10]

Ավելի ուշ նրանք նոր շրջագայություն են սկսում և նվաճում բազմաթիվ բեմեր:

2016 թվականի փետրվարին նրանք թողարկում են "Pocahontas" սինգլը իրենց առաջիկա "Alles Nix Konkretes" ալբոմից: Ամբողջական ալբոմը թողարկվում է 2016 թվականի մարտին և գրավում առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների աղյուսակում: [11]

2018 թվականի դեկտեմբերի 7-ին խումբը թողարկում է իրենց նոր ալբոմ "Schlagschatten"-ը, որը ստեղծվել էր Մարկուս Գանթերի կողմից և ձայնագրվել Իսպանիայի փոքր գյուղերից մեկում: [12]

2019 թվականի հունվարի 8-ին BMG Rights Management-ը հայտարարում է, որ իրենք որոշել են համաշխարհային հրատարակչական պայմանագիր կնքել խմբի հետ [13]:

2019 թվականի հունվարի վերջերին խումբը ունեցավ ակումբային շրջագայություն Մանհեիմում:[14]

2019 թվականի մարտին նրանք պլանավորում են սկսել խոշոր համերգային շրջագայություն: [15]


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • 2013: AMK (Սեփական արտադրանք, ներկայումս անհասանելի է)
  • 2015: Wird schon irgendwie gehen (Vertigo Berlin) (33-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2016: Alles Nix Konkretes (1-ինը՝ գերմանական, ավստրիական և 6-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
  • 2016: AnnenMayKantereit & Freunde (Կենդանի կատարում Բեռլինում)[16]
  • 2018: Schlagschatten[17] (2-րդը՝ գերմանական, 3-րդը՝ ավստրիական և 10-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)

Սինգլներ

  • 2015: Oft gefragt (18-րդը՝ գերմանական և 36-րդը՝ ավստրիական աղյուսակներում)[18]
  • 2016: Pocahontas (31-րդը՝ գերմանական և 63-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2016: Barfuß am Klavier (51-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2018: Marie (62-րդը՝ գերմանական և 67-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2018: Schon krass (98-րդը գերմանական աղյուսակում)

Մրցանակաբաշխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015: Kulturpreis der Sparkassen-Kulturstiftung Rheinland
  • 2015: Deutscher Webvideopreis in the category Music Video
  • 2017: Echo in the category Newcomer National
  • 2017: Echo in the category Band Pop National

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2016: 1LIVE Krone in the categorie Beste Band
  • 2016: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2017: Goldene Kamera Digital Award in the categorie #MusicAct

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alina (2014-02-01). «LizzyNet.de – Draußen Musik machen». LizzyNet. Վերցված է 2014-12-22-ին.
  2. Julia Lührs, Elif Senel: Redezeit mit „Annen May Kantereit“ – WDR 5.
  3. Marcus Bäcker (2015-10-03). «Junge Band aus Köln überrollt den Musikmarkt». Welt.de. Վերցված է 2015-10-06-ին.
  4. Josa Mania-Schlegel (2015-08-26). «Liebeskummer für die Generation Tinder». Süddeutsche.de. Վերցված է 2015-10-06-ին.
  5. Malte Bormann (2015-01-09). «Eine Band wie ein Zuhause – BR». BR. Վերցված է 2015-02-12-ին.
  6. Jan Felix Walther (2014-10-01). «AnnenMayKantereit live im Berliner Lido: Mit jeder einzelnen Faser der Halsschlagader». Rolling Stone Magazin. Վերցված է 2014-12-22-ին.
  7. «Clueso gibt AnnenMayKantereit als Special Guest für Stadtrandlichter Tour bekannt». FourArtists. 2014-10-31. Վերցված է 2014-12-22-ին.
  8. «SPUTNIK: Im Finale 2014: AnnenMayKantereit». MDR Sputnik. 2014-07-09. Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին. Վերցված է 2014-12-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «CIRCUS HALLIGALLI – Video – AnnenMayKantereit – Oft gefragt – ProSieben». ProSieben. 2014-12-08. Վերցված է 2014-12-22-ին.
  10. PledgeMusic (2014-12-16). «AnnenMayKantereit: Unsere neue EP auf PledgeMusic». Վերցված է 2014-12-22-ին.
  11. «Top 100 Album Charts» (German). charts.de. 25 March 2016. Վերցված է 30 March 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Official german charts: Schlagschatten
  13. Annenmaykantereit sign publishing-deal with BMG
  14. Instagram photo from Malte Huck of the club tour
  15. Dates of the 2019 tour on the website of the band
  16. Apple itunes: live album from 2016
  17. «Schlagschatten – Album by AnnenMayKantereit on Apple Music». Apple Music. Վերցված է 26 October 2018-ին.
  18. Chartquellen: Deutschland / Österreich Արխիվացված Նոյեմբեր 17, 2015 Wayback Machine

Արտաքին հղումներ