Ջուլիա Արշակյան - սովորում է Աշտարակի Սմբ. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Հաճախում է Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց: Սովորում է դաշնամուրի բաժնում: Շատ է սիրում երգել, պարել, դաշնամուր նվագել, նկարել և գիրք կարդալ:«Մեղու» 2014 մրցույթին հավաքել է 87 միավոր և ճանաչվել լավագույնը դպրոցի շրջանակում, ստացել է բազմաթիվ նվերներ: Անանիա Շիրակացու անվան ճեմարանում անցկացրած օլիմպիադաներում արժանացել է պատվոգրերի և հավաստագրի, որը փաստում է այն մասին, որ նա ճանաչվել է հանրապետական հանրակրթական բաց օլիմպիադայի 3-րդ կարգի դիպլոմակիր և իրավունք է ստացել 2015-16 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում առանց գիտելիքների ստուգման ընդունվել Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 7-րդ դասարան` թափուր տեղերի առկայության դեպքում:
Հարգելի Ջ03, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։