Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ90

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օհայոյի համալսարան (անգլ.՝ Ohio University), ամերիկյան պետական հետազոտական համալսարան, գտնվում է Օհայո նահանգի Աթենս քաղաքում՝ 7,5 քառ. կմ կամպուսում: Օհայոյի համալսարանը Ամերիկայի առաջին բուհն է, որը կազմավորվել է ԱՄՆ Կոնգրեսի ակտով, ինչպես նաև նախկին Հյուսիս-արևմտյան տարածքի առաջին համալսարանն է։ Այն նաև Միացյալ Նահանգների իններորդ ամենահին պետական համալսարանն է[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օհայոյի համալսարանը պաշտոնապես ստեղծվել է 1804 թվականի փետրվարի 18-ին, երբ նրա կանոնադրությունը վավերացվել է նոր նահանգի գլխավոր ասամբլեայի կողմից: Նրա հավաստիացումն իրականացել է Օհայոյի՝ ԱՄՆ-ում ընդգրկվելուց 11 ամիս անց: Առաջին երեք ուսանողները համալսարան են ընդունվել 1809 թվականին: Համալսարանն ավարտել է նրանցից երկուսը՝ ստանալով բակալավրի աստիճան 1815 թվականին[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կամպուսում, որը գտնվում է Աթենսում, սովորում է ավելի քան 26 000 ուսանող, որոնք գալիս են գրեթե յուրաքանչյուր նահանգից և մոտ 100 երկրից:

Օհայոյի համալսարանն առաջարկում է բակալավրի ավելի քան 250 ուղղություն: Մագիստրատուրայի մակարդակով համալսարանը տրամադրում է մագիստրոսի աստիճան իր հիմնական ակադեմիական ուղղությունների մեծ մասով: Օհայոյի համալսարանը ամբողջովին հավատարմագրված է Քոլեջների ու դպրոցների հյուսիսային կենտրոնական ասոցիացիայի կողմից: Ուսուցման բարելավման Կարնեգի հիմնադրամը Օհայոյի համալսարանը դասակարգում է որպես հետազոտական համալասարան (բարձր գիտահետազոտական մակարդակ) հիմնական դասակարգման կատեգորիայում:

Ֆուլբրայթի ծրագրի հաղթողների ընդհանուր թվաքանակով համալսարանը դասվում է այնպիսի համալսարանների շարքում, ինչպիսիք են Բոստոնի քոլեջը, Փրինսթոնի համալսարանը և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը[4]:

2014-2015 թվականներին Օհայոյի համալսարանը Կրթության և մշակույթի գործերի բյուրոյի կողմից ճանաչվել է խոշորագույնը այն ուսանողների թվով, որոնք ամերիկացի ուսանողների շրջանում Ֆուլբրայթի ծրագիր են ստացել[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Act of February 18, 1804, 2 v. L.O. p. 193. Printed in full in A compilation of laws, treaties, resolutions, and ordinances: of the general and state governments, which relate to lands in the state of Ohio; including the laws adopted by the governor and judges; the laws of the territorial legislature; and the laws of this state, to the years 1815–16. G. Nashee, State Printer. 1825. pp. 226–232.
  2. Burke, Thomas Aquinas (September 1996). Ohio Lands: A Short History (8th ed.). Ohio Auditor of State. Retyped & graphics rescanned by Stewart-Zimmerman, Maggie (December 1997). "Ohio Lands - A Short History".
  3. "Ohio University". Ohio History Central: An Online Encyclopedia of Ohio History.
  4. http://students.ohiohighered.org/applying/campuses/ohio-university {Wayback|url=http://students.ohiohighered.org/applying/campuses/ohio-university |date=20131110192109 }} "Ohio University"]. OhioHigherEd. 2013.
  5. http://www.ohio.edu/compass/stories/14-15/2/fulbright-winners-2014-15.cfm "OHIO: Compass - University named a top producer of U.S. Fulbright Students"]. Ohio University.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]