Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ84

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոմաս Հարդվիք (անգլ.՝ Thomas William Hardwick; ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամ (1898-1902), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 10-րդ շրջանի անդամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Ջորջիա նահանգի սենատոր (1914-1919) և Ջորջիայի նահանգապետ (1921-1923):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մերսերի համալսարանը 1892 թվականին՝ արվեստի բակալավրի աստիճանով, Ջորջիայի համալսարանից դոկտորի աստիճան է ստացել 1893 թվականին[1]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հարդվիքը եղել է Վաշինգտոն շրջանի դատախազ՝ 1895-1897 թվականներին: 1898 թվականին ընտրվել Է Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամ[1]:

Գործունեություն սենատորի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-1919 թվականներին Հարդվիքը Ջորջիան ներկայացրել է ԱՄՆ Սենատում: Որպես սենատոր՝ նա դարձել է ներգաղթի մասին 1918 թվականի օրենքի համահեղինակը, որն ընդունվել է նույն թվականի հոկտեմբերին։ Նոր օրենքը թույլ է տվել արտաքսել անարխիստական կազմակերպությանը պատկանող կամ անարխիստական գրականություն տարածող ցանկացած քաղաքացու[2]:

1919 թվականի ապրիլի 29-ին սենատոր Հարդվիքը դարձել է անարխիստների կողմնակից Լուիջի Գալեանիի կողմից կատարված մահափորձի զոհ: Նրանք Հարդվիքին ծուղակ-ռումբ են ուղարկել Ջորջիայի իր նստավայր։ Ռումբը պայթել է, երբ աղախինը փորձել է բացել փաթեթը՝ կտրելով նրա ձեռքը։ Պայթյունից ծանր տուժել է սենատորի կինը[2]:

Գործունեությունը մարզպետի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հարդվիքը Ջորջիայի նահանգապետն էր 1921-1923 թվականներին։ Նրա պաշտոնը ղեկավարման տարիներին հիշվել է Ռեբեկա Ֆելթոնին Ջորջիայից սենատոր նշանակելու պատմական որոշմամբ, ինչի հետևանքով նա դարձել է առաջին կին սենատորը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «HARDWICK, Thomas William, (1872 - 1944)».
  2. 2,0 2,1 Avrich, Paul, Sacco and Vanzetti: The Anarchist Background, Princeton University Press (1991), ISBN 0-691-02604-1, ISBN 978-0-691-02604-6, p. 141
  3. «Rebecca Ann Felton | American political activist» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019-01-06-ին.