Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ72
Լարրի Քլարկ (անգլ.՝ Larry Clark,), ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լարրի Քլարկը ծնվել է 1943 թվականին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում: Մանկական լուսանկարիչ Ֆրենսիս Քլարկի[1] և Լյուիս Քլարկի[2] որդին է: Սովորել է Լեյթոնի արվեստի դպրոցում` Միլուոկիում:
1963 թվականից սկսել է զբաղվել է լուսանկարչությամբ: Նրան հանրաճանաչություն են բերել դեռահասների կյանքի մութ կողմերին նվիրված հեղափոխական լուսանկարները։ Դրանց համար Լարրի Քլարկին երբեմն անվանում էին մանկական պոռնոգրաֆիստ կամ վիզիոներության հանճար: Նրա թողարկած ֆոտոալբոմների թվում են` «Թալսա» («Tulsa», 1971), որը լույս է տեսել լուսանկարիչ Ռալֆ Գիբսոնի հրատարակչությունում, «Դեռահասների ցանկություն» (1982), «Կատարյալ մանկություն» (1992)։
1995 թվականին Լարրի Քլարկը մտավ մեծ կինոաշխարհ՝ առաջնելութելով «Երեխաներ» ֆիլմով (անգլ.՝ Kids): 1995 թվականին «Երեխաներ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում և Սանդենս կինոփառատոնում: Իր ֆիլմերում Քլարկը հետազոտում է դեռահասների ենթամշակույթների բնույթը (այդ թվում՝ փանքեր, սերֆերներ, սքեյթբորդիստներ), որոնց ներկայացուցիչները հաճախ ներգրավված են անօրինական և անբարոյական գործերի մեջ, ինչպիսիք են թմրանյութերի օգտագործումը և բռնությունը:
Լարրի Քլարկի լուսանկարչական աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհի թանգարանների մշտական ցուցադրություններում: Նա համարվում է քսաներորդ դարի ամենանշանավոր վավերագրական լուսանկարիչներից մեկը։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 - «Larry Clark: Kiss the past hello», Musée d´Art Moderne de la Ville de Paris
- 2013 - «NYC 1993: Experimental Jet Set, Trash and No Star» New Museum, New York
- 2014 - «Tulsa & Teenage Lust», Foam Amsterdam
Հեղինակային գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tulsa» 1971
- «Teenage Lust» 1982
- «Los Angeles 2003—2008, 1 հատոր» 2007
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Երեխաներ» / Kids
- 1998 - «Եվս մեկ օր դրախտում» / Another Day in Paradise
- 2001 - «Սադիստ» / Bully
- 2002 - «Տրոգլոդիտները» / Teenage Caveman (TV)
- 2002 - «Կեն Պարկ» / Ken Park
- 2005 - «Դե ինչ, ռոքերներ» / Wassup Rockers
- 2006 - «Արգելված է ցուցադրել» (4 մաս: Impaled) / Destricted (4 մաս: Impaled)
- 2012 - «Աղջիկը Մարֆայից» / Marfa Girl
- 2014 - «Մեր հոտը» / The Smell of Us
- 2018 - «Աղջիկը Մարֆայից 2» / Marfa Girl 2[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Larry Clark at International Center of Photography». www.icp.org. Վերցված է 2016-12-31-ին.
- ↑ «WTF Podcast #749, Larry Clark». WTF Podcast. Marc Maron. Վերցված է 11 October 2016-ին.
- ↑ «Review: 'Marfa Girl 2,' Larry Clark's Sequel to One of His Least-Known Films» (անգլերեն). Վերցված է 2018-11-03-ին.