Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ108

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Սահակյան/ավազարկղ108

Մուհամմեդ Նագիբ (արաբ․՝ محمد نجيب‎‎, ), եգիպտացի զինվորական և պետական գործիչ, Հուլիսյան հեղափոխությունից (1952) հետո Եգիպտոսի Հանրապետության առաջին նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդ Նագիբը և Նասերը 1954 թվականին

Մուհամմեդ Նագիբը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Սովորել է Խարտումի Գորդոն քոլեջում, այնուհետև սովորել է Եգիպտոսի զինվորական ակադեմիայում։ 1918 թվկանին ստացել է լեյտենանտի պաշտոն և սկսել է զիվորական ծառայությունը Սուդանում[1]։ 20-ականների սկզբին նա Խարթումից տեղափոխվել է Կահիրե, որտեղ սկսել է աշխատել թիկնապահ, իսկ հետո ծառայության է մտել բանակում։ 1923-ին անդամագրվել է «Սպիտակ պաստառ» ազգայնական կազմակերպությանը: 1929 թվականին դարձել է քաղաքական տնտեսագիտության մագիստրոս, 1931 թվականին՝ իրավագիտության մագիստրոս: 1938 թվականից սովորել է քոլեջի գլխավոր շտաբում, որից հետո մարզվել է բրիտանական զորքերում: 1940 թվականից աշխատել է Գենշտաբում[1]։ Նա ստեղծել է բավականին հաջող ռազմական կարիերա՝ 1940 թվականին դառնալով եգիպտական առավել բարձրաստիճան զինվորականներից մեկը: Այնուամենայնիվ նա չի արժանացել թագավորի քաղաքական վստահությանը և երկու անգամ փորձել է հրաժարական տալ: Երկու անգամ էլ թագավորը չի բավարարել նրա խնդրանքը։ 1944 թվականին նշանակվել է Սինայի նահանգապետի տեղակալ, 1944-1945 թվականներին՝ նահանգապետ Արևելյան անապատում, 1947 թվականին՝ 10-րդ հետևակային բրիգադի հրամանատար: 1948 թվականին մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին (1948-1949) Իսրայելում։ 1948 թվականից գեներալ-մայոր է[2]։ 1949 թվականին սահմանապահ զորքերի հրամանատար, 1951 թվականին՝ ցամաքային զորքերի հրամանատար[1]։

1949 թվականի ամռանը նա գաղտնի միացել է «Ազատ սպաներ» շարժմանը, որը թագավորի ընդդիմության հենքն էր[3]։ Միևնույն ժամանակ Մուհամմեդ Նագիբը մոտ է եղել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը:

1952 թվականի հուլիսի 23-ին Գամալ Աբդել Նասերի և Անվար Սադաթի հետ միասին Նագիբը ռազմական հեղաշրջում է կատարել Եգիպտոսում, որը հայտնի էր որպես Հուլիսյան հեղափոխություն:

1952 թվականի սեպտեմբերին նա գլխավորել է Եգիպտոսի թագավորության կառավարությունը:

1953 թվականի հունիսի 18-ին Նագիբը Եգիպտոսում դարձել է առաջին նախագահը։

Սակայն իշխանության գալուց անմիջապես հետո սկսվել են վեճերը Եգիպտոսի նոր կուրսի շուրջ, որի արդյունքում արդեն 1954 թվականին, հեղափոխական առաջնորդության խորհրդի որոշմամբ, Նագիբին հեռացվել է իր պաշտոնից: Մասնավորապես, Նասերը նրան մեղադրել է բռնապետական հավակնությունների մեջ:

Մինչ 1973 թվականը նա ապրում էր տնային կալանքի տակ[3]։

Մահացել է 1984 թվականի օգոստոսի 29-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.215.
  2. Советская историческая энциклопедия|СИЭ т.9 — С.871.
  3. 3,0 3,1 Мухаммед Нагиб (Т. А. Елистратова) // Африка. Энциклопедический справочник т.2 /М.1987 — С.216.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goldschmidt A. Biographical dictionary of modern Egypt / Lynne Rienner Publishers, 2000 — p.  150—251.