Մասնակից:Պապին Մուրադյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Մոլոյան, (Կաղապար:Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր),

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Մոլոյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 30-ին: Ուսանել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության[1] Անթիլիասի դպրեվանքում և հաճախել Բեյրութի ֆրանսիական համալսարանի դասընթացներին: 1954 թվականին Բեյրութում, իսկ 1977 թ.-ին՝ Լոս Անջելեսում մի խումբ ընկերների հետ հիմնել է «Նոր Սերունդ» մշակութային միությունը[2]։ Միության անդամ է և ավելի քան 30 տարի եղել է նույն միության վարչության անդամ և ատենապետ:

«Արարատ» օրաթերթի և «Արարատ Գրական»-ի խմբագիր-անդամ է: Միջազգային երիտասարդական փառատոնների ժամանակ գլխավորել է լիբանանահայ երիտասարդական պատվիրակությունները: 25 տարի եղել է Դամասկոսի Ս. Թարգմաչաց և Բեյրութի Ազգային Սահակ Մեսրոպեան վարժարանի ուսուցիչ և փոխտնօրեն:

1977 թվականին եղել է Կալիֆորնիայի «Արևմտյան Ամերիկայի Հնչակյան» կուսակցության հիմնադիրն ու առաջին ատենապետը: 1980 թվականից մինչ օրս Լոս Անջելեսում տպագրվող «Մասիս» շաբաթաթերթի[3] խմբագրակազմի անդամ է: 1983-2005 թվականներին եղել է Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ա. և Մ. Յովսէփեան» ազգային վաժարանի հիմնադիր անդամներից մեկն ու շարունակաբար եղել հոգաբարձուների անդամ:

Ներկայումս Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմնի ատենապետն է[4]:

«Նոր Սերունդ» մշակութային միության հիմնադրման 50-ամյակին իր մատուցած ազգային, մշակութային և կրթական ծառայության համար արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակին և «Ներսես Շնորհալի» շքանշանին[5]:

Այժմ Գլենդելում կառուցվող Հայ-Ամերիկյան թանգարանի համահայկական տնօրեների խորհրդի անդամ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [www.armenianorthodoxchurch.org «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Նոր սերունդ մշակութային միություն (Գլենդել)». 2018-01-06. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Armenian News By MassisPost | Հայերեն». massispost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-18-ին.
  4. «Լոս Անջելեսի հայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ - ankakh.com». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2018-11-18-ին.
  5. «echmiadzin.asj-oa.am» (PDF).