Մասնակից:Շուշան Երանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շատոնյոֆ դյու Պապ (ֆր.՝ Châteauneuf-du-Pape), համայնք Ֆրանսիայի Վոքլյուզ գավառում, Պրովանս Ալպեր Լազուր ափ շրջանում։ Պատկանում է Օրանժ-Ուեստ կանտոնին։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատոնյոֆ դյու Պապը գտնվում է Ավինյոնից 12 կմ դեպի հյուսիս: Հարևան համայնքներն են՝ Ժոնկերը և Կուրտեզոնը՝ հյուսիս-արևելքում, Բեդարիդը՝ հարավ-արևելքում, Սորգը՝ հարավում, Սովետերը՝ հարավ-արևմուտքում, Ռոկմորը՝ արևմուտքում, Մոնֆոկոնը հյուսիս-արևմուտքում։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմել է 2140 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992010
1948215921132060206220782140

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատոնյոֆ դյու Պապ ամրոց
  • Շատոնյոֆ դյու Պապ ամրոց (14-րդ դար)
  • Սուսպիրոնի ցայտաղբյուր (14-րդ դար)
  • լ'Էրս աշտարակ (12-րդ դար)
  • Հայր Անսելմիի գինեգործական սարքավորումների թանգարան
  • Նոտր Դամ դե Լ'Ասսոմպսյոնի եկեղեցի՝ կառուցված ռոմանական ոճով:
  • Սեն Պիեռ-դյու-Լյուքսեմբուր մատուռ (18-րդ դար)
  • Սեն-Թեոդորիկ մատուռ՝ կառուցված ռոմանական ոճով (16-րդ դար)։ Ներկայումս ցուցասրահ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]