Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ49

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերոլ Գրեյդեր (անգլ.՝ Carol Greider, ), ամերիկացի գիտնական, մոլեկուլային կենսաբան: 2009 թվականին Էլիզաբեթ Բլեքբերնի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[1]:

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2003)[2], ԱՄՆ Բժշկության ազգային ակադեմիայի (2010) և Ամերիկյան փիլիսոփայական միության (2016)[3] անդամ է, փիլիսոփայության դոկտոր (1987), Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2014-ից):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Գրեյդերն ավարտել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը (բակալավր, 1983): 1987 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում։

1988 թվականին ընդունվել է Քոլդ Սփրինգ Հարբորի լաբորատորիա՝ որպես անկախ ուսանող, 1990 թվականից՝ նրա օգնական հետազոտող, 1994 թվականից՝ հետազոտող։ 1997 թվականին տեղափոխել է իր լաբորատորիան Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոց։ 2003 թվականից նա այդ համալսարանի անվանի պրոֆեսոր է (Դանիել Նաթանս պրոֆեսոր) և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ամբիոնի տնօրեն, իսկ 2014 թվականից՝ անվանի վաստակավոր պրոֆեսոր (Blooomberg Distinguished):

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեյրդների միջազգային մրցանակ (1998)
  • Ռոզենստիլի մրցանակ (1999)
  • Փասանո մրցանակ (1999)
  • Ռիչարդ Լաունսբերի մրցանակ (2003)
  • Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնական բժշկական հետազոտությունների համար (2006)
  • Ուայլի մրցանակ (2006)
  • Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (2007)
  • Դիքսոնի մրցանակ (2007)
  • Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտեդերի մրցանակ (2009)
  • Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 2009 Nobel Prize in Physiology or Medicine - Press Release» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-04-08-ին. Վերցված է 2009-10-05-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  2. us nas id
  3. APS Member History

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]