Մասնակից:Նելլի Ավալյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիսյան խաչ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հերթականություն

Հուլիսյան խաչ (ֆր.՝ Croix de Juillet), պատվավոր տարբերանշան, որը տրվել է 1830 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Հուլիսյան հեղափոխության մասնակիցներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստավել է 1830 թվականի դեկտեմբերի 13-ի «Ազգային պարգևների մասին» արքայական օրենքով[1]՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ աչքի ընկնելու համար, որի արդյունքում իշխանության եկավ թագավոր Լուի Ֆիլիպ I-ը: 1831 թվականի ապրիլի 30-ի արքայական հրամանագրով նոր պարգևը ստացավ «Հուլիսյան խաչ» անվանումը[2]: Նույն որոշմամբ հաստատվել է պարգևի նկարագրությունը:

Պարգևատրվողների ցանկը հաստատվում էր թագավորի կողմից: Պարգևատրվողները հավատարմության երդում էին տալիս Ֆրանսիայի թագավորին, երդվում էին ենթարկվել Սահմանադրական խարտիային և թագավորության օրենքներին: Նրանց տալիս էին Պատվո լեգեոնի զինակիցների նման մարտական պատիվ: Հուլիսյան խաչի պատկերները տեղադրված են Հուլիսյան սյան վրա՝ Բաստիլի հրապարակում:

1831 թվականի մայիսի 13-ի արքայական հրամանագրի առաջին պարգևները պետք է շնորհվեին 1831 թվականի մայիսի 15-ին՝ տոնական արարողության ժամանակ[3]: Ընդհանուր առմամբ շնորհվել է 1789 խաչ[4]:

1848 թվականին տապալված միապետությունից հետո Երկրորդ Հանրապետությունը պահպանեց Հուլիսյան խաչը կրելու իրավունքը՝ այն ստացածների համար:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաթև խաչի տեսքով նշան՝ երկատված ծայրերով, սպիտակ էմալե ճառագայթներով՝ յուրաքանչյուրի վերջում գնդերով: Տեղադրված է կաղնու տերևներից պատրաստված պսակի վրա՝ կանաչ էմալից: Խաչի դիմերեսի կենտրոնում կապույտ էմալից կլոր մեդալիոն է՝ երկու՝ կարմիր և սպիտակ էմալից շրջանակներով: Մեդալիոնի կենտրոնում երեք տողից բաղկացած գրություն է՝ «27 / 28 29 / JUILLET» (հուլիսի 27, 28, 29): Սպիտակ շրջանակի ներքևում գրություն է՝ «1830», կարմիր շրջանակի վրա՝ «DONNÉ PAR LE ROI DES FRANÇAIS»՝ «Ֆրանսիայի արքայի կողմից»: Խաչի վերևում քաղաքային չորսգագաթանի թագ է, որին ամրացված է ժապավենի համար օղակը: Խաչի դարձերեսի կենտրոնում կլոր ոսկե մեդալիոն է երեք շրջանակներով, լայն՝ կարմիր և սպիտակ էմալից, նեղ՝ կապույտ էմալից: Մեդալիոնի կենտրոնում պատկերված է դեպի աջ պրոֆիլով գալլական աքաղաղ: Կարմիր շրջանակի վրա գրություն է՝ «PATRIE ET LIBERTÉ» (Հայրենիք և ազատություն) և երեք աստղ:

Ժապավենը 37 մմ լայնությամբ կապույտ մետաքսե շողշողուն գործվածք է: Ժապավենի ծայրերին կարմիր 2 մմ-անոց 2 շերտ է։

1848 թվականի հեղափոխությունից և հանրապետության հռչակումից հետո պարգևատրվածների մեծամասնությնունը «DONNE PAR LE ROI DES FRANÇAIS» գրությունը փոխեցին «RECOMPENSE NATIONALE» (Ազգային պարգևատրում), «DONNE PAR LA NATION» (Ազգի կողմից), «CROIX DE JUILLET» (Հուլիսյան խաչ) գրություններով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Loi sur les Récompenses nationales. A Paris, le 13 décembre 1830. Bulletin des lois du Royaume de France — Mars 1831 — Tome I — IXe Série — 1re Partie. — N° 17 — Page 125.
  2. Ordonnance du Roi du 30 avril 1831 qui dispose que la Décoration instituée par la Loi sur les récompenses nationales portera le nom de Croix de Juillet, et détermine la forme et le ruban de cette décoration. Bulletin des Lois — 1831 — 2e partie — n° 69 — Page 545.
  3. Ordonnance du Roi du 13 mai 1831.
  4. 4,0 4,1 «Croix et Médaille de Juillet» (ֆրանսերեն). Ordres et Décorations de France. Վերցված է 2013-11-3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gustav Adolph Ackermann. Ordensbuch sämmtlicher in Europa blühender und erloschener Orden und Ehrenzeichen. — Annaberg: Rudolph & Dieterici, 1855. — P. 111.
  • W. Maigne. Dictionnaire encyclopédique des ordres de chevalerie civils et militaires. — Paris, 1861. — P. 45. — 240 p.
  • François Frédéric Steenackers. Histoire des ordres de chevalerie et des distinctions honorifiques en France. — Paris: Librairie Internationale, 1867. — P. 345—348. — 375 p.
  • André Souyris-Rolland. Guide des ordres, décorations et médailles militaires françaisses et étrangères: 1814—1963. — Paris: Public-réalisation, 1979. — 136 p. — (Le Guide français des ordres, décorations et médailles).
  • Jacques Demougin. Les décorations françaises. — Paris: Trésor du patrimoine, 2003. — 95 p. — ISBN 2-911468-99-6
  • Спасский И. Г. Иностранные и русские ордена до 1917 года / Ил. художник В. Трофимов. — СПб.: Издательство «Дорваль» ТОО «Бриз» совместно с АО «Лига», 1993. — С. 46. — 196 с. — ISBN 5-8308-0042-x

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]