Մասնակից:ՆելլիԿ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու միջին անձնական եկամուտը որոշ երկրներում

Եկամուտ — դրամական միջոցներ կամ նյութական արժեքներ՝ ստացված պետության, ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց որոշակի ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում։[1] Որոշ դեպքերում եկամուտ ասելով՝ հասկանում ենք պետության, կազմակերպության կամ բնակչության եկամուտները։

  • Պետության եկամուտներ, պետության կողմից ստացվող եկամուտներ՝ հարկերի, տուրքերի, վճարումների, արտաքին առևտրի, միջազգային վարկերի, արտասահմանյան օգնության հաշվին, որոնք օգտագործվում են պետության գործառույթների իրականացման համար։
  • Կազմակերպության եկամուտներ, տնտեսական շահույթի մեծացում՝ ակտիվների (դրամական միջոցների, այլ սեփականության) և (կամ) պարտականությունների մարման հաշվին, որը բերում է այդ կազմակերպության կապիտալի մեծացմանը՝ բացառությամբ մասնակիցների ներդրումների (սեփականատերերի)[2]։
  • Բնակչության եկամուտներ, բնակիչների, ընտանիքների և տնային տնտեսությունների անձնական եկամուտներ, որոնք ստացվում են դրամական միջոցների տեսքով։ Դրանց են վերաբերվում.աշխատավարձը, կենսաթոշակը, կրթաթոշակը, ապրանքների վաճառքից ստացված եկամուտները, դրամական միջոցները՝ ծառայության վճարման տեսքով, հեղինակային հոնորարները, սեփականության վաճառքից գոյացած գումարները, վարձավճարները։

Ընդհանուր պատկերացում եկամտի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամուտն իրենից ներկայացնում է դրամական միջոցներ կամ նյութական արժեքներ, որոնք ստացվում են պետության, ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց կողմից որոշակի ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում: Տնտեսագիտության մեջ եկամտի ամենատարածված և ունիվերսալ սահմանումն է.

Տվյալ ժամանակահատվածում եկամտի այն դրամական միջոցների ամբողջությունը, որը կարող է ծախսել որոշակի անձ՝ թողնելով անփոփոխ իր հարստության արժեքը։

Տվյալ սահմանումը ցույց է տալիս, որ եկամուտը համարվում է կապիտալի կամ հարստության ծառայություն: Սա ամրագրված է ֆրանսիացի տնտեսագետ Ժակ Ռյուեֆի «Հասարակական կարգ» գրքում, որում նա կապիտալը համարում է ծառայություններ մատուցելու ունակ յուրաքանչյուր նյութական և ոչ նյութական առարկա, իսկ եկամուտը՝ տվյալ ժամանակահատվածում կապիտալից վերցրած ծառայությունների հոսք: Ռյուեֆը ընդգծում է աղբյուր համարվող կապիտալի և հոսք համարվող եկամտի տարբերության կարևորությունը: Եկամուտը շուկայական տնտեսության յուրաքանչյուր մասնակցի գործողությունների վերջնական նպատակն է և խթանը: Բայց բարձր անձնական եկամուտները ձեռնտու են ոչ միայն անհատին, այլ նաև հասարակությանը, քանի որ հանդիսանում են հանրային պահանջմունքների բավարարման և արտադրության ընդլանման միակ աղբյուրը: Շուկայական ռազմավարության սկզբունքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպով

Բոլորը չեն կարող հարուստ լինել, բայց ոչ ոք չպետք է լինի աղքատ:

Եկամուտը՝ ֆիզիկական անձնավոևության՝ որպես շուկայական տնտեսության սուբյեկտի, գործունեության արդյունքների դրամական գնահատականն է: Եկամուտը միշտ ներկայացվում է փողով:

Բնական ձևով կարող են իրականացվել սոցիալական հիմնադրամներից կատարվող որոշ վճարներ, բնական եկամուտներին են վերաբերվում նաև անձնական տնտեսություններում արտադրվող որոշակի մթերքները, ինչպես նաև ընտանիքի անդամների կողմից տնային տնտեսություններում կատարված ծառայությունները:

Դրամական եկամուտները ներառում են աշխատանքի վարձատվության, թոշակներ, կրթաթոշակներ, նպաստներ և այլ սոցիալական փոխանցումներ, սեփականությունից ստացած եկամուտներ,ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ: Դրամական եկամուտները լինում են.

  • Աշխատավարձ
  • Սոցիալական բնույթի վճարներ

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության եկամուտների մակարդակը գնահատելու համար տնտեսագիտության մեջ տարբերակվում են.

  • անվանական եկամուտ
  • տնօրինվող եկամուտ
  • իրական եկամուտ

Եկամտի ձևավորման աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում ֆիզիոկրատները գտնում էին, որ եկամտի հիմնական աղբյուրը համարվում է հողը: Ֆրանսուա Քենեն իր «Ֆիզիոկրատիա» աշխատության մեջ ընդգծեց եկամտի տվյալ աղբյուրի առաջնային լինելը.

Հողը միակ հարստության աղբյուրն է, և միայն գյուղատնտեսությունը այն կարող է ավելացնել։

Արժեքի աշխատանքային տեսության մեջ առանձնացնում են ազգային եկամտի ձևավորման աղբյուրի երկու տեսակ՝ աշխատողների աշխատավարձը և հավելյալ արժեքը, որոնք յուրացվում են շահագործող դասի կողմից: Կառլ Մարքսը պնդում էր, որ կապիտալիստների և խոշոր հողատերերի եկամուտների արագ աճը՝ համեմատ վարձու աշխատողների աշխատավարձի, բերում է շահագործման և աշխատանքի ու կապիտալի միջև դասային հակամարտության ուժեղացման աճին:

Ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյի ստեղծած արտադրության գործոնների տեսության համաձայն՝ արժեքը ներկայացնում է տարբեր եկամուտների հանրագումար: Արտադրության յուրաքանչյուր գործոն, մասնակցելով ապրանքի ստեղծմանը, իր սեփականատիրոջը բերում է արժեքի այս կամ այն մասը, որը հավասար է այդ գործոնի ծախսերին: Այս տեսության հիման վրա առանձնացնում են եկամտի ձևավորման աղբյուրի 4 հիմնական տեսակ՝ աշխատավարձ, հողային ռենտա, շահույթ և վարկի տոկոսադրույք: Սեյը իր տեսության մեջ պնդում էր, որ հասարակության տարբեր խմբերի եկամուտները միմյանցից անկախ են, այսինքն՝ դրանցից մեկի եկամուտների աճը կամ անկումը չի ազդում մյուսի մեծության վրա: Սրանով ընգծվում է դասային հակամարտության բացակայությունը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чепурин - Курс економической теории
  • Մարկոսյան Ա.-Տնտեսագիտություն բոլորի համարե
  • Կիրակոսյան Գ.-Տնտեսագիտության տեսություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից տնտեսագիտական բառարան
  2. ՌԴ Ֆինանսների նախարարության հրաման 06.05.1999 N 32н

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Կատեգորիա:Տնտեսագիտություն