Մասնակից:Նարինե Մուրադյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահե Աշոտի Սարդարյան (), տնտեսագետ-տեսաբան, ՈՄԱ կազմակերպության կամավոր, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Սարդարյանը ծնվել է 1991 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում: 2007 թվականին ավարտել է թիվ 147 դպրոցը: 2007-2011 թվականներին սովորել է ՀՊՏՀ Տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետում։ Մասնագիտությամբ տնտեսագետ-տեսաբան է:

2011-2013 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հրետանու հետախուզական ջոկի հրամանատար:

2013-2015 թվականներին ուսումը շարունակել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով աուդիտում։

2018 թվականից ռազմական պատրաստություն է անցնում «ՈՄԱ՝ Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպությունում՝ համարելով, որ խաղաղ ապրելու համար պետք է ուժեղ հասարակություն ունենալ։

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմի երրորդ օրը Վահե Սարդարյանն իր ընկերների հետ որպես կամավորական մեկնել է ռազմաճակատ։ Ակզբում նրանք մարտական հերթապահության են եղել Քարվաճառում, իսկ երբ Մարտունու վիճակը բարդացել է, նրանց ստորաբաժանումը տեղափոխվել է Մարտունի, Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի հատված[1]: Գյուղերը երեք կողմից շրջապատված էին, իսկ Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը շուրջօրյա հրետակոծության տակ էր:

Թաղավարդում Վահեի և ընկերների պաշտպանած դիրքը խիստ վտանգավոր էր։ Ինչպես աշխարհագրական դիրքի տեսանկյունից, այնպես էլ թվաքանակի ու զինատեսակների առումով հակառակորդը գերազանցում էր։

Նոյեմբերի 2-ին հակառակորդը 4 զրահամեքենայով գրոհել է Թաղավարդի վրա՝ փորձելով ճեղքել պաշտպանությունը։ Վահե Սարդարյանին հաջողվել է խոցել հակառակորդի զրահամեքենաներից մեկը։ Նոյեմբերի 5-ին Վահեն գոտկատեղի հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել Երևան։

Պաշտպանական ամրություններ՝ հազարաշեն տանիքի եղանակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղավարդ գյուղի պաշտպանությունն իրականացնելիս տղաները կարողացել են պաշտպանողական ամրությունները կառուցել հազարաշեն տանիքի եղանակով[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 30-ին Վահե Սարդարյանը պարգևատրվել է «ՈՄԱ՝ Ողջ մնալու արվեստ» կազմակերպության «Մարտական վիրավորում երկրորդ աստիճանի» մեդալով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Դեպի Շուշի տանող ճանապարհը թշնամին չճեղքեց, քանի որ սահմանին նրանք էին՝ «Ողջ մնալու արվեստը» ջոկատի կամավորականները». www.iammedia.am. Վերցված է 2021-02-20-ին.
  2. «Թաղավարդի պաշտպանությանը մասնակցած կամավորները՝ Պատմության թանգարանում». www.1lurer.am. Վերցված է 2021-02-20-ին.
  3. Աբունց, Սոնա (2021-01-30). «Թաղավարդի պաշտպանությանը մասնակցած կամավորները՝ Պատմության թանգարանում». FreeNews. Վերցված է 2021-02-20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]