Jump to content

Մասնակից:Նարե Իշխանյան/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամեհամեհա IV (), Հավայան կղզիների թագավորության կառավարիչը, որը կառավարել է 1855-1863 թվականներին։

Նա հայտնի է նրանով, որ ակտիվորեն փորձում էր դիմակայել Հավայան կղզիներում ամերիկյան ազդեցության աճին՝ օգնություն խնդրելով բրիտանացիներից: Նրա անունը՝ «Իոլանի»-ն, հավայերենում նշանակում է «Երկնային բազե» կամ «Թագավորսկան բազե» [1]: Լրիվ անունը ՝ Ալեկանետերո Իոլանի Կալանիկուալիոլիո Մակա օ Իոուլի Կունուիակեա:

Արքայազն ԱԼեքսանդր Իոլանի Լիոլիո

Ալեքսանդր Իոլանի Լիոլիոն ծնվել է 1834 թվականի փետրվարի 9-ին Հոնոլուլուում՝ Օահու կղզում։ Հայրը Օահուի թագավորական կառավարիչ Մատաիո Կեկուանաոան էր: Մայրը՝ արքայադուստր Կինաու Կուհինա Նուին է: Մանուկ հասակում Ալեքսանդրը, համաձայն թագավոր Կամեհամեհա III-ի հրամանագրի, նշանակվել է Հավայան թագավորության թագաժառանգ։

1862 թվականին նա թարգմանեց «Ընդհանուր աղոթքների գիրքը» հավայերեն և ակտիվորեն նպաստեց երկրի առողջապահական համակարգի զարգացմանը[2]։

Կամեհամեհա IV-ը մահացել է 1863 թվականի նոյեմբերի 30-ին քրոնիկ ասթմայից։ Բնիկները կարծում էին, որ թագավորը մահացել է երիտասարդ տարիքում (29 տարեկանում)՝ որպես պատիժ իր ժողովրդի կողմից՝ իրենց աստվածներին դավաճանելու համար: Գահն անցել է նրա եղբորը, ով ստացել է Կամեհամեա V անունը:

Դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը խաղաղության ջատագովն էր։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ իր երկիրը չեզոք հայտարարեց[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hawaiianencyclopedia
  2. Kamehameha IV (1863-06). «Preface to the Book of Common Prayer». booklet presented to the 58th General Convention of the Episcopal Church in 1955 by Meiric K. Dutton. Վերցված է 2010-01-29-ին.
  3. Kam, Ralph Thomas Commemorating the Grand Army of the Republic in Hawaiʻi: 1882–1930(անգլ.) // Hawaiian Journal of History : journal. — Honolulu: Hawaiian Historical Society, 2009. — Т. 43. — С. 125—151.