Jump to content

Մասնակից:Նանա Շախբարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Շախբարյան/Ավազարկղ
ՏեղանքԱդրբեջան Ադրբեջանական Հանրապետություն, Շահումյանի շրջան
Նյութգետաքար, թերթաքար
Հատում էՍևջուր գետ
Կառուցվել է17-18-րդ դար
Հիմնական թռիչք7 մ
Լայնություն3,40 մ

Խռոված կամուրջ, գտնվում է 1992 թվականից Ադրբեջանին բռնակցված և հայաթափ Շահումյանի շրջանի Վերիշեն ավանից արևելք՝ Սևջուր գետի ափից շուրջ 50 մ հեռավորության վրա՝ գետի հին հունի տեղում: Ծովի մակերևույթից բարձր է 965 մ: 1992 թվականի դրությամբ տակավին կանգուն էր:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խռոված կամուրջը կառուցված է գետաքարով և թերթաքարով, կրաշաղախով: Կամրջի թռիչքը 7 մ է, անցուղու լայնությունը՝ 3,40 մ: Կամուրջը հայտնի է «Անջուր» կամ «Խռոված» անուններով: Նշենք, որ գետի հունը փոխվելու հետևանքով այս կամուրջն իր նպատակին չի ծառայել արդեն 19-րդ դարի սկզբներից ի վեր: Կառուցման հավանական ժամանակը՝ 17-18-րդ դարեր:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009

Կատեգորիա:Արցախի կամուրջներ