Մասնակից:Մկրտչյան Աննա/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ուիլիամս
Դիմանկար
Ուիլիամսը 2007 թվականին Acura Classic-ում
Ծնվել էփետրվարի 14, 1942 (80) տարեկան
ԾննդավայրՇրիվպորտ, Լուիզիանա
ՄասնագիտությունՄարզիչի կարերա (1994-ից մինչ այսօր)
Պարգևներ և
մրցանակներ
49(V)-73(S) (122 մրցանակներ), 21(S-V)-2(V)-5(S) (28 titles)
ԵրեխաներՎենուս Ուիլիամս, Սերենա Ուիլիամս

Ռիչարդ Դով Ուիլիամս[1] (փետրվարի 14, 1942 թվական), ամերիկացի թենիսի մարզիչ, Վենուս և Սերենա Ուիլյամսների հայրը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլիամսը հինգ երեխաներից ամենամեծն էր[2] և Ջուլիա Մեյ Մետկալֆի (մահացել է 1985 թվականին) և Շրիվպորտ, Լուիզիանայի բնակիչ Ռիչարդ Դով Ուիլիամս միակ որդին։ Նրա կրտսեր քույրերն են Փեթը, Բարբարան, Փեննին և Ֆեյը[3]: Որոշ ժամանակ ընտանիքը բնակվել է Արևելյան 79-րդ փողոցում՝ երկաթգծի մոտ[2]։

Ուիլիամսն ավարտեց միջնակարգ դպրոցը և տեղափոխվեց Սագինա, Միչիգան և ի վերջո Կալիֆորնիա[4]:

Թենիսի մարզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսն իր դուստրերի հետ 2012 թվականի Ուիմբլդոնի առաջնությունում Սերենա Ուիլյամսի հաղթանակից անմիջապես հետո

Նրան թենիսի դասեր է անցկացրել մի մարդ, ով հայտնի է «Հին Վիսկի» անունով։ Վիրջինիա Ռուզիչին հեռուստացույցով խաղալիս տեսնելիս որոշեց, որ իր ապագա դուստրերը թենիսի պրոֆեսիոնալներ են դառնալու[1][5]։ Ուիլիամսն ասում է, որ գրել է 85 էջանոց ծրագիր և սկսել դասեր տալ Վեներային և Սերենային, երբ նրանք չորսուկես տարեկան էին։ Նրանց տանում էր թենիսի հանրային կորտեր[6]։ Ավելի ուշ նա հավելեց, որ զգում էր, թե նրանց շատ վաղ տարիքում է տարել դասերի, և որ վեց տարեկանում տանելը ավելի ճիշտ կլիներ[4]: Շուտով նա նրանց գրանցեց Շրիվպորտի թենիսի մրցաշարերին: 1995 թվականին Ուիլիամսը նրանց հանեց թենիսի ակադեմիայից և ինքը մարզեց նրանց[7]։

Սերենան հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունը 1999 թվականին, Վինուսը հաղթեց Լինդսեյ Դևենպորտին և նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը 2000 թվականին։ Այդ հաղթանակից հետո Ռիչարդը բղավեց «Straight Outta Compton!»՝ հղում անելով N.W.A- ի երգին, որը հիմնված է Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում, Լոս Անջելեսի նույն տարածքում, որտեղ ընտանիքը ժամանակին բնակվել է[8]։ Նա ցատկեց NBC-ի հեռարձակման տաղավարի վրայով՝ անակնկալ կերպով բռնելով Քրիս Էվերտին և հաղթական պար կատարելով։ Էվերտն ասել է, որ հեռարձակողները «կարծում էին, թե տանիքն իջնում է»[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլիամսն ամուսնացած է եղել երեք անգամ։

Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո նա ծանոթացավ Բեթի Ջոնսոնի հետ։ Ամուսնացան 1965 թվականին և նախքան 1973 թվականի ամուսնալուծությունը ունեցան հինգ երեխա (երեք որդի և երկու դուստր)[1]՝ Սաբրինան, Ռիչարդ 3-րդը, Ռոնները, Ռելուսը և Ռենիկան, որը նույնպես մեծացել էր Բեթթիի մյուս աղջկա՝ Կատրինայի հետ[9]։

1979 թվականին նա հանդիպեց Օրասեն Բրենդի Փրայսին (թենիսի մարզիչ), ով իր այն ժամանակ մահացած ամուսնուց ուներ երեք դուստր։ Նրանք ամուսնացան 1980 թվականին: Ուիլյամսն ու Փրայսը ունեին երկու դուստր՝ Վեներան (հունիսի 17, 1980 թվական) և Սերենան (սեպտեմբերի 26, 1981 թվական)։ Ընտանիքը բնակվում էր Կալիֆորնիայի Քոմփթոն քաղաքում։ Ռիչարդն ու Օրասենեն ամուսնալուծվեցին 2002 թվականին։

Նա կրկին բարձրացրեց հանրության հետաքրքրությունը Օրասեն Փրայսի հետ ամուսնալուծությունից և նոր ընկերուհու՝ Լակեյշա Խուանիտա Գրեհեմի հետ հայտնվելուց հետո, ով մթերային խանութի սեփականատեր էր[10] և Վեներայից մեկ տարով մեծ[4]։ 2010 թվականին Ռիչարդն ու Լակեյշան ամուսնացել են, իսկ նրանց որդին՝ Դիլանը, ծնվել է 2012 թվականին[11]։ Նրանք ավելի ուշ ամուսնալուծվեցին 2017 թվականին[12][10]։

Ուիլիամսն ունի նաև այլ երեխաներ, այդ թվում՝ Չավոյտա Լեսանեն[12]։ Մեկ չափահաս որդին 2011 թվականին ներկա է եղել թենիսի խաղի կորտում[13]:

Իր դուստրերի կարիերայի վերջում նա ավելի քիչ տեսանելի դեր ստանձնեց՝ դիմելով այլ հետաքրքրությունների, ինչպիսիք են լուսանկարչությունը։

2016 թվականի հուլիսին Ուիլիամսը կաթված է ստացել։ Լեյքիշա Ուիլիամսը` նրա կինը, այն ժամանակ հայտարարել է, որ նրա վիճակը կայուն է[14]։ Սակայն հետագայում նա կրկին կաթված է ստացել[12]։

Ժողովրդական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ուիլիամսի «Քինգ Ռիչարդ» կենսագրական ֆիլմը, որի գլխավոր դերում Ուիլ Սմիթին էր, թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին Warner Bros- ի կինոթատրոններում։ Նկարներ և հոսք HBO MAX- ում[15]։ Ֆիլմի ռեժիսոր՝ Ռեյնալդո Մարկուս Գրինն է, սցենարիստ՝ Զաք Բեյլինը։ Սմիթը արժանացավ քննադատների գնահատանքին իր կատարման համար և առաջադրվեց Օսկար մրցանակի լավագույն գլխավոր դերակատարի համար, մինչդեռ ֆիլմն ինքնին առաջադրվեց Օսկար մրցանակի լավագույն ֆիլմի համար։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարթ Դևիսի հետ, Սև և սպիտակ։ Այնպես ինչպես ես տեսնում եմ (Նյու Յորք․ Atria Books, 2014, ԳՄՍՀ )978-1476704203 )[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Edmondson, Jacqueline (2005). Venus and Serena Williams: A Biography. Greenwood Publishing Group. էջ 14. ISBN 0-313-33165-0.
  2. 2,0 2,1 Williams, Richard (April 20, 2014). «Richard Williams, father of Venus and Serena, reveals tough childhood that included disguising as a Klansman in 'Black and White: The Way I See It'». New York Daily News. Վերցված է September 6, 2019-ին.
  3. Williams, Richard; Davis, Bart (2017). Black and White: The Way I See It. Simon and Schuster. ISBN 9781476704210 – via Google Books.
  4. 4,0 4,1 4,2 Wiedeman, Reeves (June 2, 2014). «Tiger Dad: Child's Play». The New Yorker. էջեր 24–25.
  5. Gregory, Sean (November 17, 2021). «What King Richard's Story of an Uncommon Dad Means for the Rest of Us». Time (անգլերեն). Վերցված է January 25, 2022-ին.
  6. Lewis, Gabrielle (July 6, 2000). «Paternal instinct». BBC Sport. Վերցված է September 7, 2016-ին.
  7. Edmondson (2005), p. 47.
  8. 8,0 8,1 Jago, Richard (July 4, 2009). «Richard Williams leaves Venus and Serena to take centre stage». The Guardian. Վերցված է September 6, 2019-ին.
  9. «Serena and Venus' half-sister calls dad a 'sperm donor' who abandoned first family». January 10, 2020.
  10. 10,0 10,1 Kleinberg, Eliot (June 15, 2017). «NEW: Father of Venus, Serena Williams seeks divorce from second wife». The Palm Beach Post. Վերցված է September 6, 2019-ին.
  11. Cronin, Matt (October 24, 2012). «Williams Sisters Have New Little Brother». Tennis.com. Վերցված է September 6, 2019-ին.
  12. 12,0 12,1 12,2 Magee, NY (December 19, 2018). «Serena And Venus Williams' Disabled Father Reportedly Needs Son To Interpret As He Battles Ex Wife». blackamericaweb.com. EURWeb.com. Վերցված է September 6, 2019-ին.
  13. Crosley, Hillary (May 18, 2013). «Intimate Look at the Williams Sisters». TheRoot.com. Վերցված է September 6, 2019-ին.
  14. «Wife: Richard Williams had stroke, needs therapy». ESPN.com. July 16, 2016. Վերցված է September 7, 2016-ին.
  15. «Before Richard Was King…». WLM Tennis. 20 November 2021. Վերցված է 10 December 2021-ին.
  16. "Richard Williams, father of Venus and Serena, reveals tough childhood that included disguising as Klansman in 'Black and White: The Way I See It'", Daily News, April 20, 2014.