Մասնակից:Մխիթար 005/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մխիթար 005/Ավազարկղ

«Անդրոիդ» (հոլ.՝ App), ռեժիսոր Բոբբի Բուրմանսի նիդերլանդական թրիլլերը[1]: Գլխավոր դերակատարը դերասանուհի Հաննա Հուքսթրան է: «Անդրոիդը» դարձել է առաջին ֆիլմը, որը միաժամանակ ցուցադրվել է երկու էկրաններին (կինթոատրոններում և հանդիսատեսի սմարթֆոնների էկրաններին[2](ռուս.))[3]: Նիդերլանդներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մարտի 28-ին: Ֆիլմը ցուցադրվել է սահմանափակ քանակությամբ կինոթատրոններում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված է ոչ շատ հեռավոր ապագան: Ժամանակակից մարդու կյանքում մեծ դեր ունեն նոր տեխնոլոգիաները: Նիդեռլանդացի ուսանողուհի Աննան բացառություն չի: Նա համարյա ամբողջ օրը չի բաժանվում իր սմարթֆոնից: Մի անգամ նրա ընկերոջ տանը տեղի ունեցեած երեկույթից հետո իր սմարտֆոնում տեսնում է անհայտ «Իրիս» անվամբ ծրագիրը և զարմանում է: Սկզբից հավելվածը ընդհանրապես չի երևում և հիշեցնում է սովորական ձայնային ինտերֆեյս, բայց շուտով «Իրիսը» սկսում է դժբախտություն բերել աղջկան և նրա հարազատներին: Ծրագիրը կարողանում է ինքնուրույն միացնել հեռախոսի տեսախցիկը, ուղարկել հաղորդագրություն ցանկացած կոնտակտի, միանալ ցանկացած էլեկտրական սարքավորումների: Աննան սկսում է զանգեր ստանալ Լիզբեթից, մի աղջկանից, ում հեռախոսը հետ զանգի ժամանակ միշտ անջատված է լինում: Նախ Աննայի նկարահանած տեսահոլովակը, որտեղ Սոֆին և դայվինգի ուսուցիչը հայտնվում են անհարմար դրության մեջ, դառնում է հանրության սեփականությունը: Քիչ ավելի ուշ Աննան փորձում է հեռախոսը հանձնել խանութին, բայց անսպասելիորեն բոլոր հեռուստաէկրաններին բաժիններում սկսում են հեռարձակվել կադրեր նրա ամենօրյա կյանքից: Առաջին իրական զոհը դառնում է քոլեջի ուսուցիչը, ում գաղտնի կյանքը բացահայտվում է «Իրիս» հավելվածի միջոցով: Ուսուցիչը իր կյանքին վերջ է տալիս հենց աշակերտների աչքի առաջ: Հեռախոսից ազատվելու փորձերը լավ արդյունքի չէին բերում, ավելին, խանութի վաճառողը, ով փոխելու համար վերցրել էր Աննայի հեռախոսը` մահանում է պայթյունից: Հաջորդ զոհը դառնում է Աննայի ամենամոտ ընկերուհին` Սոֆին, ում հավելվածը հասցնում է դժբախտ պատահարի, նա հոսանքահարվում է լողավազանում: Պատահականորեն Աննան հասկանում է, որ իր նախկին ընկերը ուղղակիորեն կապ ունի այս ամենի հետ, երբ երեկույթի ժամանակ լուսանկարած լուսանկարում տեսնում է հավելվածը նրա հեռախոսի էկրանին: Աննան գնում է նրա մոտ բացատրություն պահանջելու, և պարզվում է, որ ոչ միայն նա, այլ նաև նրա եղբորը վիրահատած ու նրա մեջ փորձարարական չիպ դրած պրոֆեսորն էլ է գաղտնիքի հիմնական կրողներից. ծրագիրը ստեղծվել էր նրա եղբոր համար` բժշկական նպատակներով, սակայն սկսել է զարգանալ: Բայց պարզվում է, որ նրանք չեն կարողան կառավարել հավելվածը: Աննայի նախկին ընկերը որոշում է սպանել նրան, չնայած որ բժիշկը դեմ էր, բայց այդ պահին «Իրիս»ը զանգում է նրան Լիզբեթի` այն աղջկա ձայնով, ով 2 տարի առաջ տղայի պատճառով ինքնասպան էր եղել: «Գնա դժոխք», ասում է ձայնը, որից հետո տղայի սմարտֆոնը պայթում է` սպանելով իր ստեղծողին: Ծրագիրը ստեղծողի մահվանից հետո Աննայի կյանքը մտնում է իր սովորական հունի մեջ: Նրա եղբայրը ոտքի է կանգնում և նրանք միասին գնում են Բարսելոնա հանգստանալու, որպեսզի մոռանան տեղի ունեցածի մասին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաննա Հուկստրա — Աննա Րեյնդերս
  • Ռոբերտ դե Հոոգ — Թիմ Մաաս
  • Իսիս Կաբոլե — Սոֆի Վելթս
  • Մատհեյս վան դե Զանդե Բակհոյզեն — Դան Տեյսե
  • Լիզա Սիպս — Լիզբետ
  • Յերուն Սպիտցենբերգեր — Ջերրի
  • Ալեքս Հենդրիքս— Սթեյն Րեյնդերս
  • Պատրիկ Մարտենս — Հենրի
  • Մարկ վան Էուէն — Սիմ
  • Հարի վան Րեյտհովեն — Բժիշկ Կարլո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիլմի պաշտոնական կայք
  2. Ռուս հանդիսականներին կխնդրեն սմարթֆոնները միացնել կինոթատրոնում
  3. Barton, Steve. «A New Dutch APP Brings Terror to Your Smartphone Like Never Before». Dread Central. Վերցված է 6 May 2014-ին.