Մասնակից:Մխիթարյան Արուս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերբերտ Բադելեյ (անգլ.՝ Herbert Baddeley) բրիտանացի թենիսիստ, Ուիմբլդոնի մրցաշարի քառակի հաղթող տղամարդկանց զուգախաղում; Բադելի երկվորյակ եղբայրներից ամենաերիտասարդը:

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Բադելեյը Լոնդոնյան իրավաբանի որդի էր, Ուիմբլդոնի մրցումներում հայտնի էր հատկապես որպես երկվորյակ եղբայր և Վիլֆրեդ Բադդելի զուգախաղի մրցումներում՝ որպես գործընկեր: Նա իր եղբոր՝ Հերբերտի հետ չորս անգամ 1891 թվականին և 1894-1896 թվականներին հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում տղամարդկանց զուգախաղում։

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Բադելեյ եղբայրները 1891 թվականին մարտահրավերների մրցախաղում հաղթեցին գործող չեմպիոններ Ֆրենկ Սթոքերին և Ջոշուա Փեյմին։ Դա նրանց առաջին հաղթանակն էր: Հաջորդ տարի նրանք չկարողացան պաշտպանել տիտղոսը և վճռորոշ խաղում պարտվեցին Հարի Բարլոուին և Էռնեստ Լյուիսին։ 1894-1896 թվականներին Բադելեի եղբայրները անպարտելի էին Ուիմբլդոնում և երեք անընդմեջ եզրափակիչներում: 1894 թվականին նրանք հաղթանակ տարան Հարի Բարլոուին և Էռնեստ Լյուիսին, 1895 թվականին՝ Էռնեստ Լյուիսին և Ուիլբերֆորս Էվսին, իսկ 1896 թվականին պարտության մատնեցին Ռեջինալդ Դոհերթիին և Հարոլդ Նիսբեթին: 1897 թվականին Մեծ սաղավարտի մրցաշարերի պատմության մեջ միակ անգամ եզրափակչում հանդիպեցին երկու եղբայր՝ Վիլֆրեդ և Հերբերտ Բադելին և խաղացին Ռեջինալդի և Լոուրենս Դոհերտիի դեմ։ Դա Ուիմբլդոնի վերջին եզրափակիչն էր Հերբերտի և Վիլֆրեդի համար: Այդ եզրափակչում նրանք ձախողվեցին և պարտվեցին չորս խաղում։ Բացի Ուիմբլդոնում հաղթելուց, եղբայրները երկու անգամ հաղթել են Իռլանդիայի տղամարդկանց զուգախաղի առաջնությունը, որը տեղի է ունեցել 1896 թվականին և 1897 թվականին։ Մենախաղերում Հերբերտ Բադելեի հաջողությունները շատ ավելի համեստ էին, քան զուգախաղում: Նրա ամենամեծ ձեռքբերումը Ուիմբլդոնի երեք կիսաեզրափակիչն էր։ 1895 թվականի փետրվարին ԲադելԵի եղբայրները Լոնդոնում ստացան փաստաբանի արտոնագրերը: Նրանք միացան իրենց հորն ու հորեղբորը Թոմաս Բադելեի և որդիների ընտանեկան փաստաբանական գրասենյակ, որը հիմնադրվել է նրանց նախապապի կողմից 1790 թվականին: Նրանք ֆիրմայի գործընկերներ մնացին մինչև 1919 թվականը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Herbert Baddeley» (անգլերեն). Tennis Archives. Վերցված է 2015-01-16-ին.

Կաղապար:Tennis-bio-stub

Կաղապար:Победители Уимблдонского турнира в мужском парном разряде (до Открытой Эры)

Категория:Теннисисты Великобритании Категория:Победители Уимблдонского турнира в мужском парном разряде