Jump to content

Մասնակից:Մելսիդա Ավետիսյան/Առյուծ և ցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելսիդա Ավետիսյան/Առյուծ և ցուլ

«Առյուծ և ցուլ», այլաբանական ժանրով նկարված սովետական մուլտֆիլմ։ Թեման երկու հսկաների հակամարտությունն է, բնավորությունների հոգեբանությունը և իրադարձությունների դրամատիզմի նուրբ թափանցելիությունը այդ նկարում ստանձնել է համամարդկային բովանդակություն:

Ֆյոդոր Խիտրուկի վերջին ռեժիսորական աշխատանքը։

Առյուծը կենդանիների արքան էր, բորենին նրա «աջ ձեռքն» էր։ Բայց մի անգամ առյուծի տարածք ներխուժեց ցուլը, որը փախել էր տիրոջից։ Բորենին փորձում էր առյուծին տրամադրել ցլի դեմ, ինչպես անընդունելի հյուրի (հավանաբար հույս ունեներ, որ կսպանեն միմյանց), բայց առյուծը ավելի խելացի գտնվեց, քան բորենին։ Առյուծն ու ցուլը ընկերացան, ինչն այդքան էլ դուր չեկավ բորենուն։ Եվ նա որոշեց նրանց կռվեցնել։

Մի անգամ բորենին ասաց ցուլին, որ առյուծը պատրաստվում է հարձակվել իր վրա։ Ֆլեգմատիկ ցուլը չհավատաց նրա խոսքերին և շարունակեց հանգիստ պոկել խոտերը։ Հետո նույն խոսքերը բորենին ասաց առյուծին։ Նա սկզբից բարկացավ և գնաց ցլի մոտ։ Բայց, տեսնելով ցլին, նա փոխեց իր որոշումը։

Այդպես շարունակվեց ևս մի քանի անգամ։ Եվ մի անգամ բորենու զրպարտությունները մթացրեցին առյուծի միտքը, նա հարձակվեց ցլի վրա։ Նա, իհարկե, պաշտպանեց իրեն։

Երբ նրանց կռիվն ավարտվեց, մահացու վիրավոր առյուծը հասկացավ, որ մահացած ընկերը ընդհանրապես իր վատը չէր ուզում, վերջին ուժերը օգտագործելով՝ բորենուն մի լավ հարված հասցրեց, ով հեռվից հետևելով ճակատամարտին մոտեցել էր, որպիսի ուտի դիակները։

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տնօրեն՝ Լիլիանա Մոնախովա
  • Խմբագրիչ՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Մոնտաժող՝ Ի.Գերասիմովա

Նվերներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 թվական՝ 3-ից 12 րոպե տևողությամբ ֆիլմերի կատեգորիայում պատավավոր վկայական, Էշպինյուի անիմացիոն ֆիլմերի 7-րդ փառատոն (Պորտուգալիա):
  • 1983 թվական՝ ֆիլմը ճանաչվեց տարվա լավագույն անիմիացիոն ֆիլմ Տամպերեում, «Դասական անիմացիայի ոճին հմտորեն տիրապետելու» նոմինացիայում (Ֆինլանդիա):

DVD վերահրատարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուլտֆիլմի DVD տարբերակը «Masters of Russian Animation Volume 3» հավաքածույով:[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]